Տեխնոլոգիական ստուգատես 13․09․18

ՕրըՍեպտեմբերի 13

Ժամը՝ 11:00-12:00

Անհրաժեշտ նյութեր`  ստվարաթուղթ, շշի խցաններ, տաք սոսինձ․

Վերը նշված բաղադրամասերով թղթի վրա կառուցում ենք տարբեր պատկերներ։

Մարզական ավազաթերապիա

Քայլքով դեպի Սեբաստիա մարզադաշտի ավազային հատված

Օրը` Սեպտեմբերի 20

Ժամը՝ 12:30-13:00

Դասվարների և սաների պահանջվող մարզավիճակը՝ թեթև շապիկներով, գլխարկներով, շորտերով, ուսապարկերով (ուսապարկում լինի ջուր, թաց և չոր անձեռոցիկներ, սրբիչ), բոբիկ:

Ավազե քանդակներ, ավազե պատկերներ, ավազե զգացողական դիմապատկերներ, ավազե մաթեմատիկա, ավազե նկարչություն։

Մարզական խաղեր

Ավազային մարզախաղեր:

Անհրաժեշտ մարզագույք՝ օղակներ, գնդակներ, անձեռոցիկի դատարկ տուփ, պարաններ:

 

«Բարև, ես եմ…» նախագիծ

Նախագծի նպատակն է սովորողին հնարավորինս հեշտ ադապտացնել միջավայրին, զարգացնել ներկայանալու, պատմելու ունակությունը, ինքնուրույնությունը, բանավոր խոսքը առանց սխալվելու վախի ճիշտ կամ սխալ խոսելու։

  • Բարև, ես եմ
  • Իմ ընտանիքը
  • Երբ ես փոքր էի
  • Մայրիկիս, հայրիկիս ի՞նչ մասնագիտությամբ են աշխատում
  • Քույրս, եղբայրս ինչո՞վ են զբաղվում
  • Իմ ամենասիրելի  խաղալիքը
  • Սիրած գույնը, կերակուրը
  • Ու՞մ եմ ես նման
  • Ես կարողանում եմ