Շրջայց կրթահամալիրի Բանգլադեշով

38670939_226435571403805_1631065185579958272_n.jpgՀալեպի Մխիթարյան վարժարանից հյուրեր ունեինք` դասավանդողներ։ Կատարեցինք շրջայց կրթահամալիրի Բանգլադեշով մեկ։ Ծանոթացրինք մեր ազատ համակարգին, բաց միջավայրին։ Եղանք Արևմտյան դպրոց-պարտեզում, որտեղ տեսան և՛ դպրոցի կացարանը, և՛ իսկական բաց լողափը, և՛ փակ լողավազանը․․․ Եղանք նաև Ագարակում։ Մայր դպրոցում շրջեցինք լսարաններով, նրանք զարմացած էին կրթահամալիրի գրադարանով, ամեն-ամեն անկյունով, որտեղ չկային ոչ պատեր, ոչ հսկողներ… Եկանք Արևելյան դպրոց, հյուրասիրեցինք ավանդական-հայկական տոլման, տեսան, թե ինչպես են հինգ տարեկանները երաժշտության ներքո քնում, ինչպես են լողում ճամբարականները։ Իսկ վերջում ունեցանք տեսազանք Վենետիկի Սուրբ Ղազար եկեղեցու վարդապետ Համազասպի հետ, ով օրհնեց մեզ և բազում հաջողություններ ցանկացավ։ Մեծ հույսով Հալեպի դասավանդողները ցանկություն ունեցան մասնակցելու կրթահամալիրի վերապատրաստումներին, տեսնենք, թե երբ կհյուրընկալեն մեզ․․․

 

 

 

 

 

«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա…»

36517372_481292718988277_2845720290946711552_oԿիրակի, շոգ առավոտ, շարժվեցինք դեպի Արագած։ Մտածում էի՝ արդյո՞ք կհասնենք գագաթ: Քայլեցինք, քայլեցինք, անվերջ քայլեցինք… ձյուն… քարեր… ծաղիկներ… իսկական քարերի երկիր է Հայաստանը։ Նայում ու մտածում ես՝ որտեղից այսքան քար, այսքան գեղեցկություն… չորս ժամ քայլելուց հետո Արագածի գագաթը… անասելի գեղեցկություն… Ճանապարհին առիթը բաց չթողեցի, շվիովս նվագեցի, իսկական «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա»… համով հաց կերանք, պառկեցինք, երգեցինք, հանգստացանք ու սկսեցինք ետ իջնել։ Մոտ երկուսուկես ժամ տևած քայլքից հետո արդեն երթուղայինի մոտ էինք՝ հոգնած ու շոգած․․․ Ետդարձին կանգառ արեցինք մեր ամառանոցը Բյուրականի, մի քիչ հանգստացանք ու զովացած վերադարձանք Երևան:

 

 

Նորովի բացահայտելով իմ Երևանը

32215476_449681092149440_7390511094227271680_nՄայիսի 9-ը՝ հաղթանակների օր։ Կրթահամալիրի Բանգլադեշից մի խումբ հեծանվորդներով շարժվեցինք. տիար Բլեյանը մեզ էր սպասում Սեյրանի բարձունքի մոտ։ Անցանք Նորագյուղով, ապա՝ Հրազդանի կիրճով, տեսա Հաղթանակի կամրջի տակ գտնվող սիրուն, կանաչապատ Կարմիր կամուրջը, հրաշալի տեսարաններ, շշմելու կանաչ․․․ հետո արդեն՝ հին Կոնդը : Կոնդում այնպիսի՜ սիրուն տեսարաններ, այնպիսի՜ թաքնված փոքրիկ ու նեղ փողոցներ, չմոռանամ ասել հին մզկիթի մասին, որտեղ մարդիկ էին ապրում։ Տիար Բլեյանի շնորհիվ եղա Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներում՝ կրկին նորովի բացահայտելով իմ Երևանը։

Ապրիլյան երկուշաբթի

31501627_444643739319842_1298323177121775616_nԱհա, երկուշաբթի, տաք առավոտ։ Սեբաստացիական քայլերթն սկսեցինք 9։00-ին Ծովակալ Իսակովից դեպի Լենինգրադյան փողոց տանող կամրջի վրայով՝ Արարատյան զանգվածին կից տներով ու այգիներով։ Արեցինք մեր «քայլը»: Իհարկե, տիար Բլեյանը, ամեն ծակուծուկին ծանոթ լինելով, պատմեց, թե որ մասում ինչն է գտնվում։ Ժամուկես տևած քայլերթն ավարտվեց սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որտեղից ճանապարհս շարունակեցի դեպի Արևելյան դպրոց-պարտեզ։ Ո՞նց կարող էի չգնալ, չանցնել Արևելյան լանջերով, չնկարվել լանջերին նստած։ Վերջապես, չէ՞ որ մի սիրուն դաշտ է մեզ սպասում, որը պետք է ֆուտբոլի դաշտ դառնա, չափչփեցի մետրով, լուսանկարներ արեցի, վերադարձա տուն՝ փորձելով վերջնական եզրահանգման գալ։

 

Սեբաստացի-ծնող-սովորողի «քայլը»

31172116_442274016223481_1209982760769290240_nԱպրիլի 23-ին սեբաստացի մի խումբ ծնողներ իրենց երեխաների հետ դուրս եկան և կատարեցին իրենց «քայլը» Երևանով: Այն կազմակերպել էր մեր շատ սիրելի ծնող Հռիփսիմե Քոչարյանը, ով կարողացավ համախմբել մյուս մայրիկներին և դուրս գալ երթի։
31282267_442274019556814_6944084934986301440_n

Ապրիլի 16-19-ը նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում

30728767_439694609814755_629314783056756736_nԱպրիլի 16-19-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացավ նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների վերապատրաստման հերթական փուլը։ Հայաստանի մի շարք մարզերից մի շարք վերապատրաստվողներ։ Առաջին օրն Արևելյան դպրոցի հինգ տարեկանների՝ իմ և Արմինե Խաչատրյանի խմբում, երկուսն էին՝ ընկեր Զառան ՝ Գյումրուց, և ընկեր Արփինեն՝ Սասունիկից։ Ծանոթացանք մեր «Բարև, ես․․․ » խաղով, հետո նախավարժանքներ կատարեցինք, մասնակցեցինք մարզական սեմինարի: Վերապատրաստման երկրորդ օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, երգուպարով ու նախավարժանքներով։ Շարունակեցինք ռոդարիական՝ հագուստը արագ հանելու խաղով, նախաճաշեցինք ու դուրս եկանք բակ՝ երիցուկներ հավաքելու, վերապատրաստվողների հետ պատրաստեցինք ծաղկե ճակտնոցներ՝ Համբարձման ծեսն իրականացնելու համար։ Երրորդ օրն իսկական ծեսն էր մեզ սպասում։ Վերապատրաստվողների և յոթ աղջիկների հետ դուրս եկանք բակ, քանի որ չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը։ Հավաքեցինք յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակի ծաղկից յոթ տերև, յոթ տեսակի ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակի քար: Գնացինք Հրաչենց տուն, ճակտնոց տվեցինք ու ձու ստացանք փոխարենը։ Հաջորդը մեր տունն էր։ Բարևեցինք, երգելով ձու խնդրեցինք, ձուն ստանալով՝ դուրս եկանք։ Ինձ համար մի ուրիշ հետաքրքրություն ու մի ուրիշ տոն էր սա։ Վերապատրաստման չորրորդ օրը քայլքով գնացինք Ագարակ, վերապատրաստվողները, մասամբ հաղթահարելով վախը, կարողացան կերակրել ձիերին։ Այս չորս օրերի ընթացքում նրանք զարմացած ու տպավորված էին մեր կրթահամալիրով, դաստիարակ-ծնող հարաբերություններով, դաստիարակ-երեխա հարաբերություններով, տնօրեն-դաստիարակ հարաբերություններով․․․ Շատ սիրեցինք միմյանց, խոստացանք ամեն հնարավորության դեպքում հանդիպել։ Սպասենք վերապատրաստման հաջորդ փուլին։

Տրո՜փ-տրո՜փ-տրո՜փ

30704197_440101126440770_5351814436644454400_nՎերապատրաստման չորրորդ օրը քայլքով գնացինք Ագարակ, ճանապարհին գազար և շաքար առանք՝ ձիերին կերակրելու համար։ Վերապատրաստվողները կերակրեցին ձիերին՝ հաղթահարելով վախի զգացումը։ Պարզեցինք, որ երեխաներն իրենցից ավելի խիզախ են, էնպես էին շոյում, էնպես էին կերակրում, բացարձակ վախ չկար։ Դուրս եկանք Ագարակից, ցույց տվեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի լողավազանը, շախմատ խաղացինք ու վերադարձանք։ Շատ լավ օր, լավ մարդիկ, հարազատ մարդիկ․․․ Պայմանավորվեցինք, որ անպայման նորից ենք հանդիպելու, շատ սիրեցինք իրար․․․

Կրթական փոխանակումներ Բյուրականի մանկապարտեզում

30264258_435125243605025_7074463507684524032_nՀանդիպում Բյուրականի մանկապարտեզի փոքրիկ սաների հետ։ Սկսեցինք մեր ուրախ երգուպարով։ Ո՞նց կարող էինք մոռանալ մեր մարզական-ռոդարիական խաղերը: Մի լավ մարզվեցինք, ռոդարիական խաղեր խաղացինք։ «Մեծ լվացքով» զարմացրինք բյուրականցիներին։ Հետո էլ ամրակներով լավ վազվզեցինք: Սկսեցինք իսկական սեբատացիական տոնախմբություն: Մեր սիրելի տիկին Մարինեի հետ խաղացինք զատկախաղերը : Անդադար զատկաասելուկներ ու ոտանավորներ, երգեր ու պարեր հնչեցին բյուրականյան այս գեղատեսիլ, զմրուխտավառ պարտեզի բակում։ Սիրուն եղանակ, սիրուն արև, սիրուն բնություն․․․ Իհարկե, չէինք կարող մայրիկներին մոռանալ, տնկեցինք թաղարները, մայրիկներին լավ-լավ բաներ ցանկացանք։ Ձվախաղերով ավարտեցինք Զատկի տոնախմբությունը: Շատ հավես օր էր, հավես մանկապարտեզ, հավես դաստիարակներ ու տնօրեն… Շնորհակալ ենք պայծառ օրվա, տպավորիչ պահերի համար։ Էլ ի՞նչ ուսումնական ճամփորդություն ՝առանց բարձունք հաղթահարելու։ Քայլքով գնացինք Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցի, իսկ առջևում Ամբերդի ամրոցն էր՝ Վահրամաշեն եկեղեցով։ Ամբերդն իր սեգ ու վեհ տեսքով կանչում էր մեզ, հրաշալի բնություն, հրաշալի տեսարաններ․․․

 

 

 

 

Ապրիլյան սկիզբը հինգ տարեկանների հետ

30019892_433498323767717_519921901_n

Վերջապես ես ու իմ հինգ տարեկանները․․․ Բոլորն ուրախ ու զարմացած աչուկներով զննում էին մեր նոր խումբը՝ բազմապիսի հարցեր տալով։ Սկսեցինք «Բարև, ես․․․ » խաղով, հետո մի փոքր զբոսնեցինք մեր Արևելքում՝ զբոսանքախաղիկներով: