«Իրիկուն»

9500034D-3B25-4C09-B076-14AD3848B781Երկուշաբթին սկսեցինք խաղ-ուսուցմամբ։ Այս անգամ ընտրեցինք Հ. Թումանյանի «Իրիկունը» ստեղծագործությունը։ Սկզբում պատմեցի սովորողներին, հետո ցանկացան փոքրիկ բեմադրության վերածել։ Ամեն մեկը դարձավ մի հերոս, սկսեցին։ Հավես «Իրիկնային» փոքրիկ բեմադրություն… Օրվա վերջում էլ էլեկտրոնային գործիքներում նկարեցին ստեղծագործության հերոսներին։

Это слайд-шоу требует JavaScript.

 

Մեդիագրագիտության երկուշաբթի

BF633E57-FC33-47CA-A01E-6D878C50CC64.jpegԹումանյանական օրերը շարունակվում են։ Վեց տարեկաններն սկսել են զբաղվել մեդիագրագիտությամբ։ Այսօր նկարեցին Հ․ Թումանյանի «Էս էն է․․․» ստեղծագործության տունը, շունը, ապա փորձեցին մուտքագրել․․․ Վերջում չմոռանաք լսել ռադիոպատումը։

Էլեկտրոնային գործիքներով ուրբաթ

94808AF1-0282-444E-BC27-C326A30F9D7EՈւսումնական ուրբաթն ավարտեցինք Հ. Թումանանի «Ամպն ու սարը» բանաստեղծությամբ։ 6 տարեկանները ստեղծեցին մեդիաայբբենարանի իրենց առաջին էջը։ Հետո նկարեցին ամպ և սար՝ մուտքագրելով էլ․ գործիքներում սար բառը։

 

Это слайд-шоу требует JavaScript.

Թումանյանական շրջիկ թատրոն

142660E7-A810-446A-A353-40BA34579440.jpeg

Հերթական ստուգատեսյան հինգշաբթին այս անգամ թումանյանական էր։ Վեց տարեկանները դարձան շրջիկ թատրոնի դերասաններ և այցելեցինք 2-4 տարեկաններին։ Խաղացինք Հ․ Թումանյանի «Էս էն է» ստեղծագործությունը։ Սովորողներից մի քանիսը դարձան ստեղծագործության հերոսները՝ դերերով ներկայացնելով թատրոնը։  Իսկ հանդիսատեսը պատասխանեց դերասաններին թումանյանական հավես երգ-ոտանավորներով։ Արդյունքում ունեցանք և՛ շրջիկ թատրոնն իր դերասաններով, և՛ թումանյանական հեքիաթ-ստեղծագործությունների խառնաշփոթ։

 

Պատմում են վերապատրաստվողները

9593DEBF-B7F2-4DB8-9382-C2CF354644CEԱյսօր քաղաք Գյումրուց և Եղվարդից ունեինք վերապատրաստվողներ՝ ընկեր Անուշն ու ընկեր Կարինեն։ Սկզբում ծանոթացանք բարևախաղով։ Մի քանի թումանյանական ստեղծագործություն արտասանեցինք։ Հետո հյուրերը փոքրիկ թումանյանական խաղ-հանելուկ ասացին սովորողներին։ Վերջում էլ պատմեցին «Ծիտը» հեքիաթը….

Սովորող-սովորեցնող

C67B995B-EC53-454B-9557-E8BDF029CF37Առավոտյան ունեցանք հյուրեր՝ 2-րդ դասարանի սովորողները։ Իրականացրինք սովորող-սովորեցնող նախագիծ։ Բերանացի արտասանեցին Հ. Թումանյանի «Կանաչ ախպեր» ստեղծագործությունը, իսկ վեց տարեկանները փորձեցին սովորել և կրկնել։ Խոստացան մեծերին, որ իրենք նույնպես կսովորեն և պատասխան այցով հյուր կգնան։

 

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ

FB027605-90DD-4B0E-8E38-38C09063C535Հավես փոքրիկ թումանյանական հեքիաթների խառնաշփոթ-ներկայացում Նելլի Հարությունյանի և վեց տարեկանների հետ։ Թումանյանի հեքիաթներն ու երգերը մի լավ խառնեցինք իրար, հագանք հերոսներին համապատասխան հագուստներ և սկսեցինք։ Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, ձիուկ, աղվես ու ծիտիկ…

 

Խաղ-ուսուցում՝ «Փիսոն»

Ուսումնական շաբաթվա սկիզբ։ Շարունակվում են թումանյանական օրերը։ Այս անգամ սովորեցինք Հ․ Թումանյանի «Փիսոն» ստեղծագործությունը, մի փոքր խաղ ցույց տվեցինք և սկսեցինք նկարել էլեկտրոնային գործիքներում։

 

Նկարում ենք «Ամպն ու սարը»

53BC16A6-0A41-4BC9-9049-AAB44EE4FD4D.jpegՇարունակվում են թումանյանական օրերը։ Օրն  սկսեցինք Հ. Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծությամբ։ Սովորողները նախ սովորեցին, ապա էլ. գործիքներում սիրուն նկարեցին։

Նկարչական ուրբաթ

Ուսումնական ուրբաթն ավարտեցինք  էլեկտրոնային գործիքների կիրառմամբ։ Սովորողները paint ծրագրում նկարեցին Հ. Թումանյանի «Շունը» ստեղծագործության հերոսներին…