Գունավոր ուրբաթ

40A53549-0D75-4E2D-8959-D1A048B0920FԱյս տարվա ամռան վերջին ուրբաթը հինգ տարեկաններն ավարտեցին նկարչությամբ… Առջևում սեպտեմբերի մեկն է ու նոր հինգ տարեկանները…

 

 

Ծնողական սեմինար-հանդիպում

Օրը՝ 01.09․18

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Ժամը՝ 11:00 

2018-2019 ուսումնական տարվա մեկնարկ

Ծանոթություն

«Իմացումի հրճվանք» ծրագրի հինգ տարեկանների «Սեպտեմբերիկ » ստուգատես

Կրթական շքերթ 

«Բարև, ես եմ…» նախագիծ

Լողափնյա ստուգատես
Մարզական ավազաթերապիա
Տեխնոլոգիական ստուգատես
Բարձունքի հաղթահարում

Անհրաժեշտ պիտույքներ

Ծանոթացում 2018-2019 ուստարվա երթուղիներին

Էլեկտրոնային փոստի գործածում

 

Հինգ տարեկան «փրփրամարդուկներ»

82306596-0EDA-4206-B6E3-CAA8CAC138C3Հինգ տարեկանների երևակայությունը սահմաններ չի ճանաչում… Այս անգամ որոշեցին փրփուրով խաղալ։ Ամեն մեկը իր գլխին փրփուր քսեց, բաժանվեցին խմբերի ու սկսեցին։ Դիմացի կանգնած մասնակիցը կարողացավ ադիբուդին այնպես նետել, որ ընկնի փրփուրի վրա։ Վերջում հաշվեցին, թե որ մասնակցի գլխին կա թվով շատ ադիբուդի…

 

 

 

Զգույշ՝ չթափվի

2F363268-77D6-4572-9841-B74661C2B45BՀինգ տարեկանները շարունակում են իրենց լողափնյա գործունեությունը։ Այսօր կարողացան բաժակներով ջուր լցնել շշերի մեջ այնպես, որ չթափվի այն մասնակցի վրա, ով ձեռքերով բռնել էր շիշը։ Իրենցից հետո հերթը մերն էր, ես ու ընկեր Ելենան պառկեցինք, սաները հրճվանքով մի լավ ջրեցին մեզ…

5 տարեկաններին անհրաժեշտ պիտույքներ

Ուսումնական գործիքներ՝

Նեթբուք – նոթբուք,պլանշետ
Թվային ֆոտոխցիկ
Հեռախոս /ձայնագրիչ, ֆոտոապարատ/

Գրենական պիտույքներ՝

A4 – ֆորմատի սպիտակ թղթեր
A4 –ֆորմատի գունավոր թղթեր
Ջրաներկ

Ջրաման

Գուաշ
Վրձիններ
Սև մատիտ
Ռետին

Սրիչ
Գունավոր մատիտներ
Գունավոր գրիչներ
Սոսինձ
Մկրատ
Քանոններ
Թղթապանակ /ֆայլերով/
Անհատական արկղ

Հիգենայի պարագաներ՝

Չոր անձեռոցիկ
Թաց անձեռոցիկ
Ջրի շիշ

Սպորտային հագուստ՝
Շապիկ
Սպորտային շորտեր
Սպորտային կոշիկներ
Լողազգեստ
Սրբիչ
Ռետինե գլխարկ
Հողաթափեր

Տարբերանշանով  շապիկ
Տարբերանշանով գլխարկ

Խոհանոցային գոգնոց, գլխարկ, գլխաշոր

Աշխատանքային գոգնոց

 

Թղթափաթաթուկ

8FFA8B4B-F539-490B-9716-4382654D8EEFՕգոստոսյան այս երկուշաբթին սկսեցինք զվարճալի խաղով։ Պետքարանի թղթերով սաները սկսեցին միմյանց փաթաթել։ Այս խաղի միջոցով ցանկացանք ցույց տալ, որ անգամ «զուգարանի» թուղթն է մեզ մոտ խաղ ու խաղալիք…

 

Կրթական շքերթ 05․09․18

Վայրը՝ Մայր դպրոց

Ժամը՝ 11։00-11։30

Հինգ տարեկաններ

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Տաթև Սահակյան

Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան, Շուշան Գալոյան

Մուտքը գունավոր շապիկներով

 Ծրագրում՝

Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»

Միասնական կատարումներ՝  «Արևներ», «Ձիուկ»

Միասնական ընթերցանություն՝ «Ծիտն ու բազեն»

Ծնողական պարերգ՝ «Թամզարա»

Դասվարական պարերգ՝ «Կոմիտասի շորոր»

Հյուրասիրություն՝ դեղձ ու սալոր

«Ծիտն ու բազեն»

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛յ – հեյ՛ – հե՛յ…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

 

 

 

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 03․09․18-07․09․18

8D71EC05-FB8F-4149-A053-EAE9CED705B7Սեպտեմբերիկ

«Լողափնյա աշուն» նախագիծ

Հինգ տարեկաններ

Սեպտեմբերի 3

9:00-9:15 Տոնական ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Նախապատրաստում կրթական շքերթին

Միասնական կատարումներ՝ «Արև, արև․․․», «Ձիուկ»․

«Բարև, ես եմ…» նախագիծ

10:00-10:30 Նախաճաշ` օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

Օրը ՀՀ նախագահ հետ

10:30-11:00 Այլընտրանքային փրփրանկարչություն
11:00-11:30 Լողազգեստների  ցուցադրություն

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Լողափնյա աշուն՝ «ջրային հեծանվորդներ»

13:00-13:3 Սովորում ենք կատարել չափումներ (ոտքերով, մատներով, քայլերով,  թզերով…)
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Սեպտեմբերի 4

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 «Բարև, ես եմ…» նախագծի նյութերի դիտում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

11:00-12:00 Լողափնյա աշուն՝ օղակախաղ լողավազանում

12:00-12։30 Ճաշ
13:00-13:30 Պատրաստում ենք խմորե պլաստիլին և պատկերներ
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Սեպտեմբերի 5

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միասնական կատարումներ՝ «Արև, արև․․․», «Ձիուկ»
10:00-10:30 Նախաճաշ` օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
11:00 -12։00 Կրթական շքերթ

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Լողափնյա աշուն՝ այլընտրանքային տերևանկարչություն
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Սեպտեմբերի 6

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Բույսերի խնամք, տնկում ենք ծաղիկների սերմեր
10:00-10:30 Նախաճաշի կազմակերպում` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
11:00 -11:30 «Սեպտեմբերիկ». Լողափնյա ստուգատես

11:50-12:30  Հաշվում ենք խմբի աղջիկներին և տղաներին
12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Լողափնյա աշուն՝ «ջրային հեծանվորդներ»
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Սեպտեմբերի 7

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Բարևախաղ, «Բութմատն ասաց…» բանաստեղծության խաղ-ուսուցում
10:00-10:30 Նախաճաշ` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
11:00 -11:45 Էլեկտրոնային գրատախտակի գործիքների կիրառում
11:50-12:00 Տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստում ենք թղթե դիմակներ
12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Լողափնյա աշուն
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Օգոստոսյան ուսծրագիր 27.08.18-31.08.18

36916321_489897321461150_3703632934511575040_n9:30-10:00 Ուրախ մարմնամարզություն Արևելյան լողափին

Ես կարողանում եմ ինքնուրույն հագնել իմ լողազգեստը, ես կարողանում եմ… / ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել/

10:15-10:30. Նախաճաշ `օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

 11:00-11:30. Լողափնյա բակային խաղադարան

11:30-12:00 Ջա՜ն, լողավազան (սովորում ենք լողալ), «ջրային հեծանվորդներ»

12:30-13:00 Ճաշ

13:00-15:00 Քուն

15:30-16:00 Հետճաշիկ

16:30-17:00 Ազատ գործունեություն-տուն ճանապարհել

Երկուշաբթի —Նկարում ենք մեր դեմքերը ըստ հուզականության

Երեքշաբթի — Ամրակներով մակարոնախաղ

Ջրում ենք մեր լանջերը

Չորեքշաբթի — Փոխանցումներ հյութի ձողիկով

Հինգշաբթի — Թղթապատերազմ

Ուրբաթ — Իսկական լվացք

Օղակախաղ

Տեխնոլոգիական ստուգատես 13․09․18

ՕրըՍեպտեմբերի 13

Ժամը՝ 11:00-12:00

Անհրաժեշտ նյութեր`  ստվարաթուղթ, շշի խցաններ, տաք սոսինձ․

Վերը նշված բաղադրամասերով թղթի վրա կառուցում ենք տարբեր պատկերներ։