Ես

Ես Տաթև Սահակյանն եմ: Ծնվել եմ 1993 թվականի մարտի 11-ին: 2000 թվականին սկսել եմ սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցում (այժմյան Արևելյան դպրոց-պարտեզ): 2010 թվականին ավարտել եմ կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանը և կրթությունս շարունակել ԵՊՀ Միջազգային հաաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնում:  Երկու ամիս մասնագիտական փորձաշրջան եմ անցել ՀՀ Ազգային ժողովում: Ուսմանս ընթացքում նաև աշխատել եմ տարբեր խանութներում: Քանի որ միշտ սիրել եմ տիրապետել վարսահարդարման արվեստին, 2015 թվականին որոշեցի վարսահարդարման դասընթացների հաճախել: Ազատ ժամանակ սիրում եմ գրքեր կարդալ, ճամփորդել, զբոսնել և հեծանվով շրջել: Եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բացահայտել յուրաքանչյուր մարզի ամենագողտրիկ վայրերը: Անբացատրելի ձևով սիրում եմ երեխաներին, զբաղվել նրանց հետ, խաղալ, խաղեր կազմակերպել։ Նաև շատ սիրում եմ երգել ու պարել, չեմ պատկերացնում կյանքս առանց երգ ու պարի: