Մուտք կրթահամալիր զարգացնող խաղ-խաղալիքով

F5948077-76DA-4A38-B738-5F3929ED9C95Ուսումնական ուրբաթն ավարտվեց… Հինգ տարեկանները պատմեցին, թե որտեղից և ինչպես են գնել զարգացնող խաղ-խաղալիքները…  Հարությունը ինքն էր խանութում ընտրել ու գնել խաղը, երկար փնտրելուց հետո գտել էր մի գրատախտակ, որի մի կողմում հնարավոր էր և՛ գրել և՛ ջնջել։ Մյուս կողմում էլ տառերն էին մագնիսով ամրացվում տախտակին։ Նոեմին նույնպես ինքնուրույն էր ընտրել իր խաղ-խաղալիքը։ Նարինեն երկու խաղերի միջև էր  տատանվում, վերջապես ընտրելով այն՝ վաճառողուհուն ասաց, որ ընկեր Տաթևն է իր ուսուցիչը ու ոգևորված վճարեց գումարը։ Ռաֆայելի ու Միքայելի խաղերը իրենց մայրն էր գնել, իսկ Հայկինը գնել էր մայրը իրենց տան մոտ գտնվող մանկական խանութից… Արմենն էլ հաշվելով պատմեց, թե որ թվում քանի կենդանի կա։ Մանեն պատմեց իր երկու խաղերի մասին, ցույց տվեց, թե որը որ երկրաչափական պատկերն է։ Արևիկն էլ պատմեց իր խաղի երկրաչափական պատկերների գույների մասին։ Չմոռանամ ասել, որ Արենը չափազանց գրագետ ձևով կարողացավ բացատրել, թե ինչպես պետք է իր խաղում գտնվող թվերի ճանապարհները բացել, որպեսզի ամեն թիվ հասնի իր թվով կենդանիներին… Շատ կարևոր է, երբ սովորողները կարողանում են ընտրել, համեմատել, տեսնել, թե որն է իրենց հարմար։ Այպիսով էլ զարգանում է նրանց ինքնուրույնությունն ու մի շարք այլ հմտություններ․․․