Ջ. Ռոդարի-Ոչ մի բանից մարդուկը

Կար- չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին:

Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:

— Լսի՜ր, – ասում է մարդուկը, – դու կատուներից չե՞ս վախենում:

— Ո՜չ, ֊ պատասխանում է մկնիկը: ֊ Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:

— Իմ գլուխը պտտվեց, – ասաց ոչ մի բանից մարդուկը:

— Եվ եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:

Մարդուկը որոշեց փորձել, մի պատ գտավ, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցավ պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար:

Մարդուկը այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:

Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանա­պարհով, հանդիպում ոչ մի բանից մկնիկի:

Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին:

 

 

 

 

 

Ջանի Ռոդարի

Շոկոլադե ճանապարհը
Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները:  Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

«Թե ինչպես կապիկները   ճամփորդեցին»

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

 

«Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ,   այս պատմությունը   ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:

Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:

Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…

Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…

Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում :

Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է:

«Շփոթ—պապը»

-Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

_Չէ՛, ԿարմիրԳլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_Դե՛չէ՛, պապի՛կ, կարմի՛ր, կարմի՛ր գլխարկ:
_Ա՜խ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և   կարտոֆիլի կճեպներ  տար նրան :
_Չէ՛, Գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան :

_Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_Է՜… է՜, պապիկ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս,  ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարցնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.  Ո՞ւր ես գնում, Կարմիր գլխարկ:

_Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է.
_Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կարմիր…
_Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…

_Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_Ի՞ն չ ձի: Այնտեղ գայլ էր, չէ՞:
_Իհակե, գայլ էր: Դե ահա,  գայլն ասում է.
_Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ, և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:
_Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո.  շուտ վազիր, գնիր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
-Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

 

 

 

Ռոդարիական մարզախաղերը կրթահամալիրում

30739163_438878586563024_5112521935770615808_nՄեր կրթահամալիրում Ռոդարին կիրառվում է անընդհատ և ամենուր։ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում կարևորում ենք ռոդարիական մարզախաղերը, ռադիո և աուդիոնյութերը և ընդհանրապես այն ամենը, ինչում երևում է Ռոդարու ձեռագիրը: Արդյունքում ստեղծագործական երևակայությունը կիրառում ենք առօրյա գործունեության մեջ՝ փորձելով խմբասենյակում ամեն տեսակի գործունեություն վերածել խաղիկների: Այսկերպ կարողանում ենք ձևավորել որոշակի հմտություններ ու կարողություններ, որոնք էլ սկսում են զարգանալ աստիճանաբար:

  1. Ոտիկներ-տոտիկներ
  2. «Արագաշունչ» ռոդարիկներ
  3. Արագ հանիր
  4. Փուչիկներով հինգշաբթի
  5. Օղակալաբիրինթ
  6. Մարզական-ռոդարիական
  7. Աղայանառոդարի
  8. 5 տարեկան ռոդարիկներ
  9. Ռոդարիական վերապատրաստվողներ
  10. Արևելքի լվացքը
  11. Երկու մեծ մարդուկ Արևելքի «Սոճիների պուրակում»
  12. Զրույց Արևմուտքի «Սոճիների պուրակում» Դավիթ Բլեյանի հետ
  13. Ռոդարիական ԳյումրիՄարզական ռոդարիկներ
  14. Գնդակախաղ
  15. Որսա՛ խնձորը
  16. Ռոդարիական արահետ
  17. Մարզական
  18. Ռոդարիական ուրբաթ
  19. Լաբիրինթը ճամբարում
  20. Ռոդարիական մետրոպոլիտեն
  21. Խաղ+շնչառական մարզումներ
  22. Մատիտներով արահետ
  23. Ռոդարին ճամբարում
  24. Ճամբարականների երեքշաբթին
  25. Մագնիսական ուժ
  26. Փաթաթուկ
  27. Փչելու ուժը
  28. Ոտքերով փոխանցում
  29. Առանց թաթիկների
  30. Օղակա-մարզախաղ
  31. Հողաթափիկ

Զրույց Արևմուտքի «Սոճիների պուրակում» Դավիթ Բլեյանի հետ

 

29546964_430428144074735_554781597_nՀավես եղանակ էր, այնքան պայծառ օր, որ ուզում էի ամբողջ օրն անցկացնել պարտիզապուրակային գործունեություն ծավալելով։ Սպասում էի, թե այսօր ինչ աշխատանք պետք է կատարեմ։ Ահա Էդմոն Փաշինյանը. վերցրի բահն ու սկսեցի փոր անել, էնքան ծանր ու զվարճալի աշխատանք։ Անընդհատ ուզում եմ բահով փորել, չի ստացվում, ուժս չի հերիքում, մտքումս ծիծաղում եմ, իսկ միաժամանակ ասում. «Տաթև՛, հո առաջին անգամը չէ, կարող ես»: Մի քիչ փորեցի մի կերպ, գնացի ընկեր Էդմոնի հետևից՝ խնդրելով ջրել փոքր լանջը։ Արդեն 20 րոպե է անցել, և ես կանգնած ջրում եմ, մեկ էլ ետևիցս հայտնվում է մի փոքրիկ, խլում ձեռքիցս ցնցուղը․

-Ե՛ս եմ ուզում ջրել լանջերը։

Տեսնեմ Դավիթն է Բլեյան։ Համարյա 30 րոպե միասին լանջերն ենք ջրում, էնքան հետաքրքիր երեխա է, իսկական հարցափունջ: Մեկ էլ ինչ տեսնեմ՝ ցնցուղը պահել է պատերին, հետո էլ՝ պատուհաններին։ Հարցնում եմ․

-Դավի՛թ, ցածր պահիր ցնցուղը, արդեն վերևի պատերն ես ջրում, — ու ստանում եմ զարմանալի պատասխան․

-Պատերն եմ ջրում։

-Բայց ո՞նց ես պատերը ջրում։

-Հեշտ ու հանգիստ, ջրում եմ, որ մեծանան, հասնեն երկինք։ Պատուհաններն էլ ջրենք, որ մեծանան։ Տե՛ս, էս ջուրը հրթիռ է ու կրակ։ Արի՛, գնանք, վարդեր տնկենք։

Զարմացած Դավթի հետաքրքրասիրությամբ՝ գնացինք վարդեր տնկելու։ Ընկեր Էդմոնի օգնությամբ ընտրեցինք վարդերը։ Փորեցինք, տնկեցինք վարդերը, լավ ցեխոտվեցինք, ու արագ վազեցի շախմատի դասընթացին։ Ափսոս, կուզեի ավելի շատ ժամանակ անցկացնել՝ թե՛ պարտիզապուրակային աշխատանքներ կատարելու համար և թե՛ այդ ամենն անելու Դավթի հետ միասին։

 

 

 

 

 

 

Ջանի Ռոդարի․ Սոճիների պուրակում

Ժամը 10-ն անց 30 րոպե։ Ջորջոն (7 տարեկան) և Ռոբերտան (հինգուկես տարեկան) պանսիոնատից սոճիների պուրակ են դուրս գալիս։

Ռոբերտա․ -Եկ մողեսներ փնտրենք։

Պատուհանի մոտ կանգնած հետևում եմ։ Այդ նախադասության հետին միտքն ինձ համար միանգամայն պարզ է։ Ռոբերտան հենց ձեռքերով է մողեսներ բռնում, բոլորովին փույթն էլ չէ, իսկ Ջորջոն զզվող է։ Սովորաբար Ջորջոն բռնոցի խաղալ է առաջարկում, քանզի ինքը Ռոբերտայից արագավազ է, բայց նա հակառակվում է․ «Չէ՛, եկ նկարենք», որովհետև այդտեղ ավելի ուժեղ է։ Բնությունն իր պարզության մեջ անխնա է։

Երեխաները սոճիների մեջ շրջում են։ Ոչ այնքան մողեսներ փնտրելով, որքան ինչ-որ միջադեպի հույսով։ Նովալիսն այդպես էլ ասում է․ «Խաղալ նշանակումէ դիպվածի հետ փորձարկում անցկացնել»։ Նրանք բաց տեղերից խուսափում են, հյուրանոցի խոհանոցին են կպչում, բացատի այդ մասը նրանց արդեն ծանոթ է։ Փայտի դարսվածքին են մոտենում։

Ռոբերտա․ -Քեզ հետ այստեղ թաքնվում էինք։

Անցյալ, անկատար ժամանակաձևի բայն բանի հայտանիշն է սպասողական պահն ավարտվել է․ «շոշափելն» ուր որ է խաղի կվերածվի։ Անկատար բայաձևն իրական աշխարհի և խաղի խորհրդանիշի վերածված աշխարհի խզումն է նշանավորում։

Երեխաները կռանում են, փայտերի կողքով կամաց, գողունի քայլում, տեղից տեղ դնում խոհանոցի համար սղոցված փայտի միանման,  հավասար կոճղերը։  Վերցնելը հեշտ է, և երեխաներն սկսում են դրանք տեղափոխել․ փայտի դարսվածքի խավաքարտե մեծ տուփ ու զանբյուղ են երևում։ Երեխաները դրանց են տիրանում։ Խաղը Ջորջոն է ղեկավարում։

Ջորջո․-Մենք ջունգլիներում էինք, վագրի որս էինք անում։

Արձակուրդային առօրյայի անբաժան մասը՝ սոճիների պուրակը,  որպես այդպիսին, նրանց չի հետաքրքրում, ուստի դա «նշանի» են բերում, ավելի ճիշտ՝ նոր բովանդակությամբ «նշանի» ատիճանի բարձրացնում(ջունգլի)։ «Երբ առարկաները,-ասում է Դրոփն,-նշաններ են դառնում և այլ առարկաների փոխարինելու ներկայացուցչական հատկության ձեռք բերում, խաղը կյանքի ֆիզիկական ուրախության սովորական դրսևորումից այնպիսի գործունեության է վերածվում, որ մտածական գործոն է ներառնում»։

Երեխաները մեծ քարին են մոտենում։ Զամբյուղն ու արկղը(իրերը նշաններ են դառնում) երկու «քողտիկներ» են։ Օջախ վառելու համար «ցախ» են հավաքում։

Խաղի համապատկերը, որպես զուգորդումների հայտնաբերում և հորինում, բաց է։«Ջունգլի» բառը «քողտիկն» է հուշում։ Այստեղ փորձն է միանում․ երեխաներն այնքան հաճախ են «տունտունիկ» խաղացել, որ այժմ այդ սովորական խաղն իրենցից անկախ «ջունգլի» խաղի մեջ են մտցնում։ 

Ռոբերտա․- Կրակ արեցինք։

Ջորջո․- Ու պառկեցինք քնելու։

Ամեն մեկն իր «քողտիկի» մեջ է թաքնվում։ Մի քանի վայրկյան երկտակ կծկված պառկում են։

Ռոբերտա․- Հետո լույսը բացվեց, ես հավեր բերելու էի գնում, որ սննդամթերքի պաշար ունենայինք։

Ջորջո․- Ո՛չ, որպեսզի ճաշ պատրաստեինք։

Երեխաներն զբոսնում են, կոներ հավաքում։ Ժամը 11-ը 15 րոպե անց է։

Նախ նկատենք, որ մի ամբողջ խաղային օր է անցել։ Խաղի ընթացքում ժամանակն իրական չէ, այն ավելի շուտ կարելի է ժամանակի վարժություն, ժամանակի հետ կապված փորձի ամփոփում անվանել․ երեկո է, ուրեմն պետք է պառկել քնելու, առավոտ է՝ վեր կենալ։ Թվում է, թե սոճիների պուրակում կոներ հավաքելուց հեշտ գործ չկա- այդ զբաղմունքը հենց սկզբից բնական է թվում։ Սակայն երեխաները դա այնքան են հետաձգում, մինչև որ իրենց բուսաբանական համատեքստից կտրվելով՝ «հավեր» են դառնում, նոր իմաստ ձեռք բերում, «խաղի մեջ մտնում»։ Բացի ընտրության առանցքին մերձենալ-շփվելը կարող էր «պինիյե» (կոներ) ու «պոլլի» (հավեր)  բառերի «պ»  սկզբնատառի շնորհիվ կատարվել։ Խաղի ընթացքում երևակայությունը նույն կանոններով է աշխատում, ինչ որ ստեղծագործության ցանկացած այլ բնագավառում։ 

-Ժամը 11-ն անց 20 րոպե։ «Գիշերումից» ընդամենը հինգ րոպե է անցել, բայց արդեն կրկին «անկողին մտնելու» ժամն է։

Մի հանգամանք ևս․ «ջունգլի» խաղի առանցքի վրա մեկ այլ՝ «մայրիկ-հայրիկ»» դասական խաղն է պրոյեկտվում։ Այդ է «անկողին մտնելու» իամստը, որ մասամբ ենթագիտակցաբար է մուծվում։

Ջորջո․- Լռությունն եմ ուզում լսել։

Ջորջոն այս բառերը հատուկ հնչերանգով է արտասանում՝ «լռություն խաղալու» կոչող ուսուցչուհուն բացահայտորեն նմանակելով։ Նկատենք, որ խաղն անընդհատ երկու «մակարդակների»՝ փորձի ու երևակայության միջև է տատանվում։

Ռոբերտա․- Ծուղ-րու-ղու՜։ Վեր կենալու ժամանակն է։

«Ուսուցչուհուն կերպարանած» Ջորջոյից ելած թատերականացման առաջարկին աղջիկն իսկույն ևեթ պատասխանում է «աքլորին կերպարանելով»։ Երկու դեպքում էլ երեխաներն իրենց «նշաններն» են դարձնում․ Ջորջոն՝ «ուսուցչուհի», Ռոբերտան՝ «աքլոր»։

ԱՀա երկրորդ օրն էլ է անցնում։ Ինչերի՞ն է պետք, որ այդքան ժամանակ անցնի։ Ըստ երևույթին այն բանի համար, որ խաղի, ստողծագործության ու առօրեականության միջև խզումը մեծանա։ «Ավելի հեռանալու», խաղի մեջ «խորանալու» համար։

Ջորջո․- Դե հիմա որսի գնանք։

Երեխաները վեր են կենում։ Որոշ ժամանակ լռիկ շրջում են։ Կրկին փայտե դարսվածքին են մոտենում։ Ժամը 11-ն անց 20 րոպե։

Ռոբերտա․-Գարեջուր կխմեմ։

Ջորջո․- Իսկ ես՝ ախորժաբեր ըմպելիք։

Փայտի դարսվածքը հանկարծ քար է դառնում։ Պարզ չէ, թե ինչու՞ է խաղն այդ կողմը շուռ գալիս։ Գուցե այն պատճառով, որ հիմնական թեման սպառված է։ Սակայն ավելի հավանական է, որ առավոտյան հապշտապ նախաճաշած երեխաները «խաղալու էին շտապում» ուտել են ուզում թեկուզ սիմվոլիկ առումով։ Դե որ որսորդներ են, իրավունք էլ ունեն այն ըմպելիքները խմելու, ինչ սովորաբար նրանց չեն տալիս։

Ջորջոյի գոտկատեղից երկու ատրճանակ է կախված։ Դրանցից մեկը Ռոբերտային է մեկնում։ Սկզբից գլխի չի ընկել, իսկ Ռոբերտան չափազանց ինքնասեր է, չի խնդրի։ Այժմ, երկու անգամ միասին գիշերելուց հետո, այդ նվերը խոստովանության արժեք ունի․ Ջորջոն Ռոբերտային խաղի մեջ իրավահավասար ընկեր է ճանաչում (դա է ու վե՞րջ)։

Ռոբերտա․-Ես նետում էի։

 

 

 

Երկու մեծ մարդուկ Արևելքի «Սոճիների պուրակում»

հհհԵղանակն այսօր յուրահատուկ արևոտ ու պայծառ էր, որոշեցի Անգելինայի և Հայկի հետ բակ դուրս գալ։ Չգիտես ինչու, Հայկը սկսեց խոսել ու պատմել գալակտիկայի, տիեզերքի, լուսնի, աստղերի մասին։ Այնպես էր պատմում, ինչպես կպատմեր տարիքով ավելի մեծ երեխան։ Պատմում էր միանգամայն հասկանալով։ Չափազանց խելացի ու հետաքրքիր մի երեխա, ում այս տարիքից հետաքրքրում է տիեզերքը։
Անգելինան երկար ժամանակ բնակվել է Ռուսասատանի Դաշնությունում, այդ պատճառով կարողանում է շատ լավ խոսել ռուսերեն։ Կրկին խելացի փոքրիկ, չեմ հասցնում որևէ հարց տալ, ու նա սկսում է պատմել ու բացատրել։ Խոսեցինք բնությունից, ծաղիկներից, ծառերից։ Տեսանք մրջյուններին, որոնք պաշար էին տանում իրենց հետ։ Հայկն ու Անգելինան սկսեցին օգնել մրջյուններին, որպեսզի շատ ուտելիք տանեն իրենց «տուն»։ Մի քիչ մարզվեցինք ու վերադարձանք խումբ։ Երկու մեծ մարդուկ։