Արևելքի տոնախմբությունը

3DBD123E-F7CE-456A-8C71-332F3631EEDDԱրևելյան դպրոցի բակում տոնախմբություն է։ Երգ, պար, ուրախություն, հրճվանք, դեմքեր, ժպիտներ…

Հավես ամանորյա տոնախմբություն

F4FDE2E1-2199-4521-A62C-863AE1114AADԱրևելյան դպրոց-պարտեզում իրական հրաշքների Ամանորյա միջոցառումն էր։ Հավես երգում, պարում, սիրուն, թիթիզ… Ոգևորվածությամբ սպասում էին Ձմեռ պապիկին, ում հանկարծ պատունաից տեսան՝ ձիու վրա նստած։ Ապա Ձյունանուշիկի հետ ներս մտավ, կրկին երգ, պար, ուրախություն, ուրիշ հրճվանք։ Շտապեցինք խումբ՝ հյուրասիրության և նվերներին սպասելու։ Ձմեռ պապիկն արդեն նվերները սիրուն դասավորել էր սեղանների վրա։ Ամեն սովորող իր նկարով գտավ իր նվերը։ Այդպիսի սիրուն նվեր Ձմեռ պապիկից ունեի նաև ես։ Տոնախմբությունն ավարտեցինք համով հյուրասիրությամբ…

 

Հարիսայի ծեսի տոնախմբություն

52F9B163-CD82-4EE1-B901-7042D95AE3C5Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, հետո «Սեբաստացիներ» երգչախմբի ելույթ։ Տերհոր հարիսայի օրհնությունից հետո եկեղեցու բակում մեծ տոնախմբություն, երգ, պար, ցնծություն։ Քայլքով դեպի Արևելյան դպրոց-պարտեզ՝ շարունակելու իսկական տոնախմբությունը։ Հարիսա, թթու, գինի, համով-համով բաներ…

Հարազատ սասունիկցիներ

2F7F539E-30DE-4466-8229-E4F0AD0F7B5BԱյցելություն արդեն հարազատ դարձած Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետի» մանկապարտեզ։ Երգելով հասանք տեղ, երգելով մտանք ներս, ասելով՝ «նորից  մենք»։ Հավես հյուրընկալություն, հարազատ մարդիկ… Բաժանվեցինք երկու խմբի, մի խումբը մնաց մանկապարտեզում՝ իրականացնելու «թթուդրիկի» ծեսը։ Մյուս մասն էլ սաների հետ շարժվեց մոտակա հարևաններից մեկի թոնրատուն՝ իրականացնելու «լավաշթխիկի» ծեսը։ Երգ ու խաղիկներով, շվի նվագելով  սկսեցինք այն։ Սաները նայում էին՝ ինչպես են գունդ անում, գունդ բացում, բատատին խփում, հետո թոնրին ու հաց հանում։ Իհարկե թոնրին ու լավաշին արդեն ծանոթ էին, բայց թե գունդն ինչպես են անում, ինչպես են բացում, ալյուրն ինչից են ստանում, դրանց ծանոթ չէին։ Տիկին Մարինեն մի լավ գունդ էր անում, փոխանցում Ալլա տատիկին, ով հավեսով  երգում, արտասանում ու թխում էր լավաշը։ Լավաշը գովելով էլ  վերադարձանք մանկապարտեզ։ Սաներից մի քանիսի հետ էլ փորձեցի ռադիոնյութ պատրաստել։ Եվս մի հիանալի օր սասունիկցիների հետ։ Կսպասենք նրանց՝ միասին ուտելու մեր հարիսան ու թթուն…

«Լավաշթխիկ»

FDB45334-4A3C-4C43-8D42-2BD166677CDF«Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի 19

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևելյան դպրոց-պարտեզ՝ Ագարակ
Ժամը՝ 9:30-12։00:

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Հեռ.`094 120545
Նախագիծ՝ «Բարի լո՛ւյս, Ագարակ»

  • 9։00-9։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:30 Բանգլադեշյան քայլարշավ դեպի Ագարակ
  • 10:00-10:30-Նախաճաշ Ագարակում
  • 10:30-11:00-Կենդանիների խնամք։
  • 11:00-11:30-Ծիսական արարողություն՝ «Լավաշթխիկ»
  • Հակաբացիլ Կոմիտաս», նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում։
  • 12։00 Վերադարձ:
  • Ագարակի ծիսական ուտեստներ`Լոշիկ (ալյուր,աղ,խմորիչ, ջուր), պանիր,կանաչի, գազար, կաղամբ, խնձոր:
  • Երգեր`«Ձիուկ», «Արևների» շարք, «Ջաղացս մանի-մանի», «Գունդ անեմ»:
  • Ոտանավորներ`«Շունը», «Ծիտը և բազեն», «Սագիկ»:
  • Պատասխանատուներ` երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ

Ուսումնական-ճանաչողական՝
ծանոթանալ։

  • Ագարակի բնակիչներին` ձի, պոնի, ավանակ, շուն…,
  • բացօթյա պլեներ և կենդանիներ խնամք՝ Ագարակում,
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում,
  • լավաշթխիկ+ լավաշուտոցի,
  •  շրջակա միջավայրի ուսումնասիրում

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ,
  • բրդուճներ,
  • ջուր,
  • թաց և չոր անձեռոցիկներ,
  • արևապաշտպան գլխարկ,
  • բուժական արկղիկ,

Նախագծի իրականացման նկարագրությունը

Ճամփորդության ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

  • 5 տարեկաններ և ծնողներ
  • երաժշտության դասավանդողներ
  • ծրագրի ղեկավարներ:

Համակարգող՝ 2-5տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ:

Անձրևաբեր ծեսն Արևելքում

1D4193EF-3F2D-4AA6-B245-DE5B30277264Այսօր մեր սիրելի Մարինե Մկրտչյանի հետ իրականացրինք իսկական Անձրևաբեր ծեսը։ Հինգ տարեկանների հետ երգեցինք, ջրին բարևեցինք, շոյեցինք ջուրը, դարձանք ձկնիկներ ու ծաղիկներ, լողացինք, անձրևին կանչեցինք, գովեցինք Անձրևաբեր ծեսի տիկնիկին…

 

Այլընտրանքային ջրիմուռներով Վարդավառ

36870945_489109718206577_4541961205811511296_nԱհա և Վարդավառը… Երգերի մի մեծ շարանով կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Պատրաստեցինք այլընտրանքային ջրիմուռներ ու կախեցինք ծառերից։ Հետո երգեցինք Վարդավառի երգերից ու մտանք լողավազան… Մեզ մոտ ամեն օր է Վարդավառ․․․

 

 

Հինգ տարեկանների հարսանեկան ծեսը

36289739_475496632901219_8638423316777926656_nՎերջապես երկար սպասված հարսանեկան ծեսը․․․ Պատրաստեցինք հարսանեկան գաթան, հետո էլ գաթայով տարոսիկներ պատրաստեցինք, որ նվիրենք մայրիկներին։ Սիրուն զարդարեցինք մեր Արևելյան լողափը, զարդարվեցինք հարսանեկան արդուզարդով, ու հարսանիքն սկսված է․․․ Մի ուրախություն, մի զարմանք, մի մրգափունջ․․․ Հարսիկի մայրիկը նույնպես մասնակցում էր ծեսին։ Խաղացինք «աղջիկ փախցնոցի» խաղը, փեսացուն փախցրեց հարսանցուին, անցան շատրվանի տակով, կոտրեցին հարսանեկան ափսեները ու մտան լողավազան։ Իսկական հարսանեկան ծեսի իրականացում․․․

Վերջում չմոռանաք լսել հինգ տարեկանների հարսանեկան ռադիոն։

36233523_475496732901209_8956516703617941504_n

Հարսանեկան ծեսի նախապատրաստում

36187911_474729809644568_416329923238559744_nՈւրախ երկուշաբթի, հարսանեկան ծեսի նախապատրաստում․․․ մեր սիրելի կամավոր սասունիկցի Էմմայի հետ պատրաստեցինք հարսանեկան ձևավորման պարագաներ, քանի որ վաղը զարդարելու ենք մեր լողափը։ Հետո հինգ տարեկանները երկու հարսանեկան ափսե զարդարեցին, որ մեր հարսնացուն ու փեսան կոտրեն ոտքով, նոր մտնեն լողավազանը։ Վաղը պատրաստելու ենք հարսանեկան գաթան, տարոսիկները և հագուստները։ Ի՜նչ օր ենք ունենալու վաղը, ի՜նչ օր, բոլորին հրավիրում ենք Արևելյան դպրոց-պարտեզի բաց լողափ՝ ականատես լինելու մեր հինգ տարեկանների հարսանեկան ծեսին․․․

 

«Ծիրանածեսն» Արևելքում

35701252_468995893551293_8344823131994587136_nՈւրախ օր սկսեցինք ծիրանաթափով, սկսում ենք «ծիրանածեսը», էնպես բաներ ենք անելու, էնպես բանե՜ր… սկսեցինք ծիրանի չիր պատրաստելուց։ Ծիրանները դրեցինք արևի տակ, որ մի լավ չորանա․․․ Հաջորդ օրն առավոտյան գնացինք  ծիրանահավաքի, հավաքեցինք լիքը-լիքը։ Վերադառնալուց հետո լվացինք ծիրանները, ու հինգ տարեկանները սկսեցին ճզմե՜լ։ Մի ուրախություն, ճը՜զմ… ճը՜զմ… ուրախացած ջեմ էին պատրաստում։ Ճզմեցին, ծիրանոտվեցին, գնացինք խոհանոց ու գազի վրա եփեցինք. ջեմը պատրաստ էր։ Տուն գնալուց էլ ոգևորված պատմում էին. «Գիտե՞ս, մամա, այսօր ճզմել ենք ծիրանը… ». իսկական իմացումի հրճվանք…