Մարկ Մարգարյան

Ողջույն բոլորին։ Ես չորս ամսական Մարկն եմ` ապագա սեբաստացի։ Մայրիկիս ու հայրիկիս գանձն եմ։ Շատ սիրում եմ կաթիկ ուտել, զբոսնել։ Թողնում եմ, որ մայրիկս գիշերը հանգիստ քնի։ Արդեն ծանրացել եմ, մայրիկս գրեթե չի կարողանում ինձ գրկած զբոսնել, դիմում է հայրիկիս օգնությանը։ Նաև շատ սիրում եմ լողանալ։ Ունեմ մի ճոճաթոռ, որի վրայի խաղալիքներն արդեն ինձ ուրախացնում են, կարողանում եմ թաթիկներովս բռնել նրանց։ Ես շատ համովիկ բալիկ եմ, կարծես ատամիկ եմ ուզում հանել, իսկ մնացածի մասին արդեն տեսանյութը կպատմի։ Մոռացա ասել, որ անհամբեր սպասում եմ մայրիկիս հետ դպրոց֊պարտեզ հաճախելուն։ Կհանդիպենք…

2018-2019 ընտանեկան նախագծեր

«Բարև, ես եմ…» նախագիծ

Բարև, ես․․․ մեդիափաթեթ

Մուտք կրթահամալիր զարգացնող խաղ-խաղալիքով մեդիափաթեթ

«Լինում է, չի լինում» հեքիաթի ընտանեկան ֆլեշմոբ

Читать далее «2018-2019 ընտանեկան նախագծեր»

Մայիսյան 14-րդ հավաքի չորրորդ օր. Բլոգուսուսցումը Հյուսիսային դպրոցում

A1EE272F-5AC8-4559-AC5D-222B8C312ED5Հավաքի իմ չորրորդ օրը Հյուսիսային դպրոցում էր։ Կլոր սեղանի թեման բլոգուսուցումն էր։ Սովորողնեն սկսեցին պատմել՝ ինչպես են բլոգ բացել, ինչպես են աշխատում, ինչպես են բաժիններ ստեղծում։ Առանձնացրին իրենց սիրած բաժինները, մեծ մասի մոտ ամենասիրելի բաժինը ճամփորդության բաժինն էր։ Պատմեցին, որ ինչքան մեծանում են, այդքան շատ բան են սովորում բլոգից և ավելի սիրով են սկսում աշխատել բլոգում՝ հրապարակելով բազմապիսի նյութեր…

Մայիսյան 14-րդ հավաք, օր երկրորդ. Ուսումնական ջերմոց-լաբորատորիա նախագիծ

B9B2D3DC-5522-43E4-A34F-66606A09C474Մայիսյան 14-րդ հավաքի երկրորդ օր։ Կլոր սեղան Արևմտյան դպրոցում, թեման՝ ուսումնական ջերմոց-լաբորատորիա նախագիծ, որը ղեկավարում էր Շուշան Ալեքսանյանը։ Սկզբում սովորողների հետ պատմեցին՝ ինչպես են ստեղծել ջերմոցը, ինչպես են փորել փոսերը, լայնացրել։ Հետո սովորողները պատմեցին, թե ինչպես են հողի պարարտացման համար օգտագործում ուսումնական ագարակի կենդանիների գոմաղբը։ Ամեն բան նրանք ասոսացնում էին ագարակի, ձիերի հետ․․․

https://m.facebook.com/story.php?story_fbid=672390689878478&id=100013226592280

Մայիսյան 14-րդ հավաք։ Օր առաջին։ Քոլեջ

 

Աղբահանության խնդիրը՝ նախագիծ-լրագրողական ուսումնասիրություն։

Էկոլոգիական այս թեման ուսումնասիրելուց հետո նախատեսված էր ստուգել ուսանողների գիտելիքները հարցման միջոցով։ RAFT մեթոդի օգնությամբ նրանք փորձել էին ամրապնդել ուսումնասիրված նյութը և կազմել հարցադրումներ ԳՄՕ սննդի օգտագործման վերաբերյալ; Կլոր սեղան-հավաքի ժամանակ Նելլի Գեղամյանը մի շարք հարցադրումներ կատարեց՝ կապված աղբահանության խնդրի հետ։ Սկսվեց փոքրիկ բանավեճ ուսանողների միջև, քննարկմանը նաև մասնակցում էր Քոլեջի ղեկավար Տաթև Բլեյանը, ով մի շարք հարցադրումներ արեց ուսանողների մի մասը պնդում էր, որ դրսում աղբ տեսնելու դեպքում պետք է չզլանալ, չամաչել, վերցնել և նետել աղբամանը։ Մի մասի մոտ էլ կար էնպիսի կարծիք, որ միգուցե կողքինների համար դա ամոթ կլիներ, չէ՞ որ կմտածեին՝ ինչու է անծանոթը վերցնում և նետում մեկ այլ անծանոթի նետած աղբը․․․ Հարցադրումները շատ էին, պատասխանները՝ քիչ։ Ինձ համար ցավալի ու տարօրինակ էր, որ նրանցից քչերն էին պատրաստ թեկուզ վաղը աղբի տոպրակներով և ձեռնոցներով գալ և մաքրել շրջակա միջավայրը․․․ Ուսանողների մեծ մասն անգամ չգիտեր ու չէր պատկերացնում՝ ինչու են մարդիկ տանը տեսակավորում աղբը, դա նույնպես քիչ ցավալի էր ինձ համար։ Քննարկման հաջորդ թեմաներն էլ Սամվել Թամազյանի առաջ քաշած հասարակագիտական նախագծերն էին․․․

 

Ապրիլիկ. Գարնանային ֆոտոպլեներ

Օրը՝ Ապրիլի 25

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բա, հարակից այգի

Նպատակը՝ Ապրիլիկ. գարնանային ֆոտոպլեների իրականացում

Խնդիրները՝ 
  • ֆոտոխցիկով, հեռախոսով, ուսումնական պլանշետով լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում

Ծրագրում՝ 

Սովորողները կշրջեն բակում, այգում, կլուսանկարեն այն ամենը, ինչը կապված է գարնան հետ: Հետո ծնողների օգնությամբ ստացված լուսանկարները կուղարկեն դասվարի կամ դասվարի օգնականի էլ.հասցեին: Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսումնական պլանշետ
  • հեռախոս՝լուսանկարելու հնարավորությամբ
  • թվային ֆոտոխցիկ

Ճամփորդություն Աշտարակի ջրաղաց. ուսումնական նախագիծ

A01FC8B5-D353-4122-BCF5-75F0F16D8136

 Կանաչ-կարմիր կիրակի. ուսումնական նախագիծ

Կրթական ցանցի փոխանակման զատկական արդյունքների ամփոփում Աշտարակի ջրաղացում

Օրը՝ 25.04.19

Մեկնումը՝ 11։00 քայլքով դեպի Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղի

Վերադարձ՝ 13:30

Ժամը՝ 12։00 Հանդիպում Աշտարակի ջրաղացում։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, Քոլեջի 5-6 տարեկաններ

Ծես Աշտարակի ջրաղացում Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» մանկապարտեզների սաների հետ։

Նպատակը`

Կրթական ցանցի զատկական արդյունքների ամփոփում, զատկական պարերգերի միջոցով հեղինակային կրթական ծրագրերի տարածում։

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է, որը եկեղեցական օրացույցով կատարվում է գարնան գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:

Զատկական ձուն «օրինակն է բոլոր աշխարհի, և ինչպես որ իմաստուններն ասում են` դրսի կեղևն նմանում է երկնքին, մզղաձևը` օդին և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն` մեջը» (Թորգոմ վարդապետ): Գրիգոր Տաթևացին էլ նման միտք է արտահայտել ձուն կարմիր ներկելու մասին. «Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: Ուշագրավ է, որ ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ: Ստ. Մալխասյանցը նշում է, որ«ծառ» նշանակում է նաև «ձվի սուր ծայրերը»: Այս բացատրությունը, որ ցույց է տալիս ձվի և կենաց ծառի գաղափարական առնչությունները, վկայում է, որ զատկական ձուն իր մեջ պարունակում է կյանքի հավերժության խորհուրդը:

Կանաչ-կարմիր կիրակին կամ Կրկնազատիկը  բուն Զատիկին հաջորդող կիրակին է: Դրան հաջորդում են Կանաչ, ապա Կարմիր կիրակիները, որոնք կապվում են բնության զարթոնքի, բուսականության, կյանքի պտղաբերման հետ: Այդ օրերին մարդիկ ընտանիքներով, խմբերով այցելել են մոտակա ուխտավայրերը, մատաղ են արել, պարեր, ձիարշավ, մրցություններ, հրաձգություն կազմակերպել, լարախաղացների խաղին հետևել: Ղզլարի հայերը Կանաչ կիրակի ձվերը ներկում էին կանաչ գույնով:

Զատիկ. Ձվախաղեր, խաղեր

Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը: Այդ օրվան հատկապես սպասել են երեխաներն ու երիտասարդները, ովքեր Զատկին նախորդող կիրակի՝ Ծառզարդարի տոնին, կարկաչա ածելով, երգելով տնետուն են շրջել և Զատկի տոնին խաղալու համար ձվեր հավաքել: Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը:

Ծիսական երգեր և պարեր

  • Եկեք ծեծենք,
  • Կարկաչա, կարկաչա
  • Զարկ, բոլոճիկ
  • Ծառ ծաղկեցավ
  • Խնկի ծառ
  • Գնացեք, տեսեք
  • Ճոր պար

Խաղեր

  1. Բակային-զատկական խաղերի շարք
  2. Աքլորակռիվ. գոմշակռիվ:
  3. Քարկտիկ
  4. Զատկական ասույթներ, շուտասելուկներ, հանելուկներ
  5. Զատկական ձվախաղեր

Անհրաժեշտ պարագաներ՝

Բրդուճներ, ջուր, թաց և չոր անձեռոցիկ, աղբ հավաքելու համար տոպրակ և ձեռնոց։

Մարտ ամսվա ստուգատեսներ

Առաջին շաբաթ՝ 07․03․19 Նախագիծ՝ «Ձոն»․ տեխնոլոգիական ստուգատես

Արդյունք՝ «Ձոն»․ տեխնոլոգիական ստուգատես

Երկրորդ շաբաթ՝ 14․03․19 Նախագիծ՝ Հեծանվավարության ստուգատես

Արդյունք՝ Հեծանվային ստուգատես

Երրորդ շաբաթ՝ 21․03․19 Նախագիծ՝ Ազգային խաղեր աղայանական ընթերցումներով

Արդյունք՝ Աղայանական-ազգային խաղ-ընթերցումներ

Չորրորդ շաբաթ՝ 28․03․19 Նախագիծ՝ Իմ շրխկանը

Արդյունք՝ Իմ շրխկանը․ ընտանեկան ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 25.02․19-01.03․19

142660E7-A810-446A-A353-40BA34579440Փետրվարի 25

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Մեդիագրագիտություն․ նկարում ենք Հ․ Թումանյանի «Էս էն է․․․» հերոսներին

11:00-11:30 Միասնական ուսուցում՝ «Այլի հո՜», «Պսակ, պսակ», «Այ ֆոռկա», «Կոտ ու կես»

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Ռադիոպատում

13:00-13։30 Մարզական խաղեր
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Փետրվարի 26

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10:30-11:30 Ուրախ մաթեմատիկա՝ հաշվում ենք խմբաենյակի աթոռները

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Մարզական խաղեր
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Փետրվարի 27

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
10:30 -11։00 Զբոսանք բակում

11։00-12։00 Հեծանվավարություն

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Խաղ-ուսուցում՝ Հ․ Թումանյան՝ «Իրիկուն»

13:00-13:30 Ծաղիկների խնամք

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Փետրվարի 28

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Օտար լեզու՝ Ողջույնի ձևեր, ծանոթություն

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Մեդիագետիկներ․ Մեդիագրագիտության ստուգատես

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Երաժշտական գործունեություն

13:00-13:30 Միասնական ուսուցում՝ «Այլի հո՜», «Պսակ, պսակ», «Այ ֆոռկա», «Կոտ ու կես»
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Մարտի 1

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք
10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Խաղ-ուսուցում՝ Հ․ Թումանյան՝ Մարտ

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Ուրախ օտար լեզու՝ գույներով խաղ

13:00-13:30 Զբոսանք բակում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում