Նոյեմբերիկ ստուգատեսներ

15․11․18 Նախագիծ «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբ

Ամփոփում «Լինում է, չի լինում» հեքիաթի ընտանեկան ֆլեշմոբ

22․11․18 Նախագիծ Paint-դիմանկարներ. համակարգչային հմտությունների ստուգատես

Ամփոփում Paint-դիմանկար

29․11․18 Նախագիծ Մարզառոդարիական ստուգատես

Ամփոփում Մարզառոդարիական հմտությունների ստուգատես

 

«Ձեռնոցը»

5558F8CF-7F6D-4F9B-814A-C5E423D2A6A3Նոյեմբերյան վերջին ուրբաթն ավարտեցինք «Ձեռնոցը» հեքիաթի ընթերցանությամբ։ Ապա սովորողներն էլեկտրոնային գործիքների միջոցով նկարեցին ձեռնոցն ու հեքիաթի մյուս հերոսներին։ Պատրաստվում ենք հեքիաթը բեմականացնել։

Մարզառոդարիական հմտությունների ստուգատես

EF8AE9EB-F474-4631-A6F1-2A25E421C7F0.jpegՀինգ տարեկաններն այսօր դարձել էին մարզառոդարիկներ։ Ստուգատեսն սկսեցինք նախավարժանքներով։ Շարունակեցինք արագ կողմնորոշող՝ աջ ու ձախի  տարբերակման հմտությունները ցուցադրելու առաջադրանքը։ Ապա բաժանվեցինք խմբերի, սկսեցինք փուչիկախաղերը։ Հավեսով խաղացինք բոլոր մարզառոդարիական խաղերը։ Վերջում էլ պառկեցինք մարզական գունավոր գորգին՝ ոտքերով փոխանցելով մեծ գնդակը։

Մեդիափաթեթ

  1. Իմ նորովի «մուտքը» կրթահամալիր
  2. Լողափնյա խաղադարան
  3. Անձրևաբեր ծեսն Արևելքում
  4. Հինգ տարեկանների հարսանեկան ծեսը
  5. Հինգ տարեկան դերասաններ
  6. Մարզական-տեխնոլոգիական չորեքշաբթի
  7. Աշնան թռչնակներ
  8. «Սեպտեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես
  9. Թելանկարչություն
  10. Ինքնաշեն-ռոդարիական չորեքշաբթի վերապատրաստվողների հետ
  11. Գունավոր ոտիկ-մատիկներ
  12. Ինքնանկարներ
  13. Հինգ տարեկանների քամին
  14. «Լինում է, չի լինում» հեքիաթի ընտանեկան ֆլեշմոբ
  15. Մարզականից հետո ընթերցանություն
  16. Ա՜յ քեզ իսկական թատրոն
  17. Ծառատունկ
  18. Ջա՜ն, թթու ենք դնում
  19. Խնձորներով ուրախ մաթեմատիկա
  20. Այցելություն Ջերմոց-լաբորատորիա
  21. Քարերով մաթեմատիկա
  22. Կոմիտաս․ Բացօթյա նկարչական պլեներ
  23. «Ճամփորդները»
  24. Վերապատրաստվողների վերջին ու հավես օրը
  25. Հեքիաթային օր
  26. Մանդարիններով լի չորեքշաբթի
  27. Աշնանային բաց լողափ
  28. Հարազատ սասունիկցիներ
  29. Մարզական հինգշաբթի
  30. Ճամփորդության գնալուց առաջ և հետո
  31. Արևելքի «ծաղիկ» ծաղիկները
  32. «Թուղթը աղբ չէ»
  33. Հավե՜ս օր, հավե՜ս նվեր, հավե՜ս հինգ տարեկաններ
  34. «Ջանգյուլումը» Սասունիկում
  35. Ջանգյուլում
  36. Ծաղկե ճակտնոցներ
  37. Կրթական փոխանակումներ Բյուրականի մանկապարտեզում
  38. Պատրաստում ենք միջինքի գաթա
  39. «Հոկտեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես
  40. Գյումրու «Արձագանքի» արձագանքը
  41. Դիմակներով դդմաչորեքշաբթի

Մանդարիններով լի չորեքշաբթի

A4B10915-7F5B-4A96-BE6E-28128A7A63AF.jpegՕրն սկսեցինք ու ավարտեցինք սովորողների բերած մանդարիններով։ Սկզբում մարզական խաղ խաղացինք։ Բաժանվեցինք երկու խմբի։ Առաջին սովորողը պետք է ցատկեր արդեն պառկած սովորողի վրայով, մանդարինը գլորեր նրա փորիկի արանքով ու արագ պառկեր։ Եվ այդպես շարունակ։ Հավես մարզական խաղ ստացվեց։ Օրվա երկրորդ կեսն էլ շարունակեցինք մանդարիններով ուրախ մաթեմատիկայով…

Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

C4718723-F729-48D0-A5C9-7AC744D3F3BFՕրը՝ 06.12.2018  

Ժամը՝ 11.00-13.00

Նպատակը՝ 

Երեխաների և ծնողների համատեղ տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում ռոդարիական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

Ծնողներին ներգրավել երեխաների գործունեությանը.

Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/

Զարգացնել ստեղծագործական երևակայությունը.

Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը.

Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները.

Նկարագրությունը՝

Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Գունավոր մատիտներով ձեռնոցի գծապատկերի վրա կնկարեն իրենց պատկերացրած տիկնիկը: Հետո կընտրեն անհարժեշտ նյութերը և միասին կպատրաստեն ձեռնոց-տիկնիկ, որը կօգտագործեն հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ: Աշխատանքն ավարտող երեխաները շիրմայի մոտ կխաղացնեն իրենց տիկնիկը և կներկայացնեն իրենց տիկնիկ-հերոսին:

Երեխաներն իրենց ծնողների օգնությամբ՝ տեխնոլոգիայի դասավանդողի ուղորդմամբ, ստեղծում են ձեռնոցներ, որոնք ստանում են երեխայի սիրելի հերոսի կերպարանքը: Ձևավորում են, գունավորում և ստեղծում համապատասխան միջավայր ներկայացումը բեմականացնելու համար: Ծնողները, որպես հանդիսատես մասնակից են դառնում իրենց փոքրիկների բեմական խոսքին:

Մասնակիցները՝ 5տարեկանների խումբը, ծնողներ, դասվար, դասվարի օգնական և տեխնոլոգիայի դասավանդող

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Հեքիաթներ

  • «Ծիտը»
  • «Պապն ու շաղգամը»
  • «Պոչատ աղվեսը»
  • «Ով աշխատի, նա կուտի»
  • «Գնդիկ-բոքոնիկը»
  • Ճամփորդները
  • Ձեռնոցը

Մարզառոդարիական ստուգատես

599B963C-F07D-4331-9715-708B3417D674Օրը՝  29.11.2018

Ժամը՝  11.00-12.00

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

«Ձեռնոցը» ուկրաինական հեքիաթ

Անտառով գնալիս  մի ծերունի կորցնում է ձեռնոցը: Մուկը  գալիս, մտնում է մեջը և ասում.

-Ինչ տաքուկ է, էստեղ էլ կապրեմ:

Ցատկոտելով գալիս է գորտը:

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ես Ճսճստան մկնիկը: Իսկ դու ո՞վ ես:

-Ես Կռկռան գորտն եմ:Ներս չե՞ս թողնի,- խնդրում է գորտը:

-Ինչու չէ:

Սկսում են երկուսով ապրել:Մեկ էլ նապաստակն է վազելով գալիս,տեսնում է ձեռնոցը և հարցնում.

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճստճստան մկնիկը,Կռկռան գորտը:Իսկ դու ո՞վ ես:

-Ես Արագավազ շլդիկն եմ:Ինձ էլ ներս չե՞ք թողնի:

_Դե լավ,արի:

Երկուսը երեք են դառնում:Մեկ էլ գալիս է աղվեսը և հարցնում.

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը:Իսկ դու ո՞վ ես:

-Ես Աղվես քույրիկն եմ:Ի՞նչ կլինի,ինձ էլ ներս թողեք:

_Դե լավ,դու էլ արի:

Սկսում են արդեն չորսով ապրել:Մեկ էլ գայլն է գալիս,պտտվում ձեռնոցի շուրջը և հարցնում:

-Ով է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը:Իսկ դու ո՞վ ես:

-Ես էլ Գորշ գայլն եմ:Ինձ էլ ներս թողեք:

-Դե լավ,ներս արի:

Գայլն էլ է ներս մտնում,դառնում են հինգը:Մեկ էլ որտեղից որտեղ վարազն է գալիս:

-Խռա-խռա, ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշ գայլը:

Իսկ դու ո՞վ ես:

-Խռա-խռա-խռա,ես էլ Ժանիք վարազն եմ: Ինձ էլ ներս թողեք:

-Այ քեզ փորձանք: Ով գալիս է, ինձ էլ ներս թողեք:Ախր տեզ չկա,ուր մտնես:

-Լավ էլի,ներս թողեք:

-Դե լավ,ներս մտիր,մեկ է մտնելու ես:

Վարազն էլ է մտնում:Դառնում են արդեն վեցը,տեղերն այնքան է նեղանում,որ էլ ճար չի լինում:Մեկ էլ թփերը կոխոտելով,ճռթճռթացնելով գալիս է արջը,ձեռնոցի շուրջը պտտվում ու թե.

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշ գայլը,Ժանիք վարազը:Իսկ դու  ո՞վ  ես:

-Օ-հո-հո,ինչ շատվոր եք:Ես Մռմռթան արջն եմ:Ինձ էլ ներս թողեք:

-Ո՞ւր թողնենք,առանց քեզ էլ տեղներս նեղ է:

-Դե լավ,մի բան արեք:

_Էհ,ինչ արած,մտիր մի կերպ:

Արջն էլ է մտնում,դառնում են յոթը:Ձեռնոցն արդեն ճղվելու վրա է:

Հանկարծ ծերունին նայում է տեսնում,որ ձեռնոցը կորցրել է:Հետ է դառնում,ման է  գալիս, ման, շունն էլ առջևից է վազում: Վազում է,վազում,մեկ էլ տեսնում է պապի ձեռնոցը գալարվում է իրեն -իրեն: Որ չի հաչում.«Հաֆ-հաֆ-հաֆ», գազանները վախից դուրս են պրծնում ձեռնոցի միջից,ցրվում անտառով մեկ:

Ծերունին գալիս է,ձեռնոցն առնում  ու գնում:

Читать далее ««Ձեռնոցը» ուկրաինական հեքիաթ»

«Թուղթը աղբ չէ»

912ECBE3-E247-446A-B65C-EFB1E24C8744

«Թուղթը աղբ չէ»։ Քանի որ խմբասենյակում բազմաթիվ տեխնոլոգիական նախագծեր ենք իրականացնում, և վերջում
ավելանում են թղթի մանր ու մեծ կտորներ, որոշեցինք հավաքել բոլոր-բոլորը՝ փոխանակ աղբամանը նետելու։ Ծնողներին նույնպես կոչ արեցինք չթափել թղթի թափոնները ու դպրոց բերել: Խմբասենյակում դրեցինք մեծ թղթյա տուփ ու սկսեցինք հավաքել թղթի թափոնները։ Սովորողները հենց հաջորդ օրվանից տանից բերել էին տարբեր տեսակի թղթեր՝ գրքերի, ամսագրերի, տետրերի… Մեկ ամիս շարունակ հավաքելով՝ ունեցանք թղթերի մեծ պաշար։ Սովորողները ոգևորված էին. պետք է հանձնեինք գրադարանին։ Տեղավորեցինք մի քանի տոպրակի մեջ, քայլքով գնացինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Հանձնեցինք թղթերը՝ խոստանալով շարունակել թղթե թափոններ հավաքելը։ Մեծ պարկի մեջ լցրեցինք, վրան գրեցինք՝ « Արևելյան դպրոց-պարտեզի հինգ տարեկաններ»: Լուսինե Ալեքսանյանը սովորողներին հեքիաթ-գրքեր նվիրեց, ընթերցասրահում հեքիաթ պատմեցինք ու վերադարձանք խումբ։ Հիմա էլ շարունակում ենք «Թուղթը աղբ չէ» նախագիծը, շուտով կհանձնենք երկրորդ մեծ տուփը։

Լսեք հինգ տարեկանների ռադիոպատումը։