Ձմերուկամրգային յոգուրտ

37827674_505740903210125_6712080259174367232_nՀուլիսյան վերջին ուրբաթն ավարտեցինք կրկին ձմերուկով․ փորեցինք ձմերուկի միջուկը, հինգ տարեկանները կտրատեցին մրգերը, լցրեցին ձմերուկի մեջ։ Վերջում հյութ ավելացրինք ու դրեցինք սառնարան՝ սառելու։ Շատ համեղ ձմերուկամրգային յոգուրտ ստացվեց։ Այսպիսով ավարտեցինք «Ձմերուկածեսը»․․․

«Ձմերուկածեսն» սկսված է

37769234_502759173508298_501867559897792512_nՕրն սկսեցինք ձմերուկների վրայով թռչկոտելով ու արևելյան լանջերից գլորելով։ Հետո հինգ տարեկանները բաժանվեցին զույգերի, մեկի աչքերը փակեցինք, իսկ մյուսը սկսեց ձմերուկով կերակրել։ Տեսանք, թե ով է կարողանում ավելի արագ ուտել ձմերուկը։ Վաղը կփորձենք ձմերուկներից պատկերներ ստեղծել․․․

Մրգային պաղպաղակ

37712873_501756723608543_9039410766431649792_nՁմերուկներով լի երկուշաբթի․․․ ամեն մեկն իր հետ ձմերուկ էր բերել, որպեսզի վաղվանից սկսենք «Ձմերուկածեսը»։ Այսօր պատրաստեցինք մրգային պաղպաղակ, հինգ տարեկանները իրենց ձեռքերով կտրատեցին մրգերը։

37762215_501756790275203_5374557267729317888_nՈգևորված կտրատում էին՝ ասելով, որ արդեն մեծ են ու կարողանում են դանակով կտրատել։ Մրգերը դասավորեցին բաժակների մեջ, վրան լցրեցին դեղձի հյութը և դրեցին սառնարան։ Լողացին, ուրախ-ուրախ քնեցին, որ արթնանան ու ուտեն իրենց իսկ ձեռքերով պատրաստած մրգային պաղպաղակը։ Այնպես ոգևորվածությամբ սկսեցին ուտել ու նկարագրել, թե ինչ համ ունի պաղպաղակը․․․

 

Հուլիսյան ուսծրագիր 23.07.18-27.07.18

36914092_489897161461166_7461487361528954880_nՍկսում ենք «Ձմերուկածեսը»

9:30-10:00 Ձմերուկներով ուրախ մարմնամարզություն Արևելյան լողափին

Ես կարողանում եմ ինքնուրույն հագնել իմ լողազգեստը, ես կարողանում եմ… / ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել/

10:15-10:30. Նախաճաշ `օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

 11:00-11:30. Լողափնյա բակային խաղեր՝ այլընտրանքային-ջրային-ռոդարիական խաղեր

Երկուշաբթի — «Բարև, ջուր», ռոդարիական-բակային խաղ

Պատրաստում ենք մրգային պաղպաղակ

Երեքշաբթի — Ով արագ կուտի ձմերուկը՝ աչքերը կապած

Ձմերուկի կեղևներից պատրաստում ենք պատկերներ

Չորեքշաբթի — Տեխնոլոգիական աշխատանք-պատրաստում ենք թղթե ձմերուկներ

Բակային խաղ՝ ձմերուկակորիզներ

Հինգշաբթի — Ձմերուկահաշվելուկներ

Ուրբաթ — Ձմերուկագլորիկներ

11:30-12:00 Ջա՜ն, լողավազան(սովորում ենք լողալ), ջրային հեծանվորդներ

12:30-13:00 Ճաշ

13:00-15:00 Քուն

15:30-16:00 Հետճաշիկ

16:30-17:00 Ազատ գործունեություն-տուն ճանապարհել

Կպչուն ժապավենով կապված

37500598_498716597245889_7269110308847747072_nԱյսօր կպչուն ժապավենով կապեցինք հինգ տարեկանների ոտքերը, որպեսզի փորձեն կապված ոտքերով քայլել։ Բաժանվել էին կարմիրների և կապույտների միջև։ Միմյանց օգնելով քայլեցին ու բաժակի ջուրը դատարկեցին դույլի մեջ։

Դույլերով խցանախաղ

37410836_497859473998268_1508264696128471040_nԲակային խաղերը շարունակվում են։ Այսօր էլ դույլերով ու շշերի խցաններով խաղացինք։ Դույլերը կապեցինք պարանից, հինգ տարեկանները կարողացան հեռվից խցանները նետել դեպի դույլերը․․․

 

 

Մաքրասեր-աշխատասերները

37194038_495067757610773_2318091869394829312_nԵրկուշաբթին հինգ տարեկանները սկսեցին մաքրությամբ։ Այսօր անձրևը մեզ խանգարեց, բայց չտխրեցինք․ հագանք ձեռնոցները ու սկսեցինք մաքրել մեր շրջական, հետո էլ ջրեցինք դպրոցի ծաղիկները։ Ահա և մաքրասեր-աշխատասերները․․․