Մեդիածաղիկներ

Սովորողներն այսօր իրենք ցանկացան աշխատել էլեկտրոնային գործիքներով՝ նկարելով արևելյան լանջերն ու ծաղիկները։ Եվ քանի որ մեկ տարի առաջ մենք սովորել էինք լանջերին աճող ծաղիկների անունները, սովորողների մեծ մասը լավ հիշում էր։ Նրանց մի մասը նկարեց յասաման, մանուշակ, երիցուկ, անգամ հիշեցին ծտապաշարը։ Նկարեցին, հետո էլ մուտքագրեցին ծաղիկների անունները։ Վերջում ունեցան հավես մեդիածաղիկներով մեդիաէջ…

ՄԱՅԻՍՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

58373875_424550051453957_4269873262378352640_nՏևողությունը՝  Մայիսի 1-հունիսի 1
Վայրը` Արևելյան դպրոց
Մասնակիցները՝ 5-6 տարեկաններ
Իրականացվող նախագծեր՝

  • Ուրախ մաթեմատիկա
  • Թիվթխիկ․ խոհանոցային-ընտանեկան ֆլեշմոբ
  • Բակային աշխատանքներ՝ միջավայրի խնամք

Գարնանային ֆոտոպլեներ

B1EA86AF-C1B4-43F2-A4D1-7B1B1CCE4897Հերթական ստուգատեսային օր։ Այս անգամ ստուգատեսի թեման մեդիագարունն էր։ Սովորողները պետք է շրջեին բակում՝ լուսանկարելով այն ամենն, ինչը կապված է գարնան հետ:

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 29.04.19-03.05.19

42E73A4F-4209-49A3-B282-C152E0285A7DԱպրիլի 29

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Միասնական կատարումներ՝ «Հեյ, իմ նազան», «Վիճակի երգը», «Եղնիկ»

11:00-11:30 Մեդիածաղիկներ

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Մեդիագրագիտություն արևելյան լանջերին

13:00-13։30 Միջավայրի խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Ապրիլի 30

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10:30-11:30 Օտար լեզուն բակում

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Երաժշտական դադար
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Մայիսի 2

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Զբոսանք բակում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00-12։00 «Մայիսիկ» ստուգատես

12։00-12։30 Մակարոններով թվագրություն

13:00-13:30 Ծաղիկների խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Մայիսի 3

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12։00 Ոտքերով, թիզերով չափչփուկներ բակում, չափում ենք լանջերը, ծառերը, ծաղիկները…

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Էլ. գործիքի կիրառում բակում՝ թվերի աշխարհ

13:00-13:30 Մարզական դադար
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Կրկնազատիկն արևելյան լանջերին

58373875_424550051453957_4269873262378352640_nԱյսօր կրթահամալիրի հյուրն էր Կրթության և Գիտութան նախարարը, բազմաթիվ հյուրեր ՀՀ տարբեր համայնքներից, ուսուցիչներ, դաստիարակներ… Շրջեցին կրթահամալիրում, ծանոթացան կրթահամալիրյան ծրագրերին, բաց միջավայրին: Տեսան՝ ինչպես են Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները քարանկարչություն անում արևելյան լանջերին։ Հետո սկսեցինք Կրկնազատկի ծեսն իրականացնել մեր սիրուն ու կանաչ լանջերին։ Հյուրերի հետ երգեցինք-պարեցինք, զատկական խաղեր խաղացինք, սովորողները լանջերից գլորեցին ձվիկները, հետո էլ պտտեցրին հարթ հատվածում։ Վերջում էլ ձվակռիվ խաղացինք ու սկսեցինք նշել իսկական տոնը։

Կրթական փոխանակման զատկական ամփոփում

CA2DF736-A5D3-4958-AF42-35AD9B1C2AEAՀերթական կրթական փոխանակումը Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» մանկապարտեզի սաների և դասավանդողների հետ։ Առավոտյան նախաճաշեցինք ու քայլքով դեպի Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղի։ Այս անգամ ուղղությունը Աշտարակի ջրաղացն էր։ Հասնելուն պես սկսեցինք Կրկնազատկի ծեսը տիկին Մարինեի աջակցությամբ։ Էլ ձվախաղ, էլ ձվագլոր, էլ ձվակռիվ, էլ աքլորակռիվ, չիք-չիք, աղամ-աղամ… իսկական ծիսական խաղեր, պարերգեր… Կարողացանք փոքրիշատե տարածել մեր ազգայինը։ Հավես ու փոքրիկ տոնախմբություն․․․ Շրջեցինք տեղանքով, տեսանք Քասախ գետը, որոշեցինք գետի աջ ու ձախ կողմերը, կերանք բրդուճներն ու վերադարձանք դպրոց։ Շատ հավես օր։

Զատկական քարանկարչություն արևելյան լանջերին

297AF201-EE92-4473-8E5A-D221B86B4D5F5-6 տարեկաններն զբաղված են զատկական քարանկարչությամբ խճաքարերի վրա։ Հագնում ենք աշխատանքային գոգնոցները, դուրս գալիս բակ, հավաքում տարբեր չափի խճաքարեր։ Հետո ընտրում ենք գույներ ու վրձիններով սկսում ստեղծագործել, քարերին կյանք տալ՝ ստեղծելով զատկական պատկերներ։ Այս հավես նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ճանաչողական մտածողությունը, ձևավորել և զարգացնել նրանց ինքնակազմակերպման և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները,
զարգացնել սովորողի ուշադրությունը, երևակայությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, տրամաբանական մտածողությունը։

Ապրիլիկ. Գարնանային ֆոտոպլեներ

Օրը՝ Ապրիլի 25

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բա, հարակից այգի

Նպատակը՝ Ապրիլիկ. գարնանային ֆոտոպլեների իրականացում

Խնդիրները՝ 
  • ֆոտոխցիկով, հեռախոսով, ուսումնական պլանշետով լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում

Ծրագրում՝ 

Սովորողները կշրջեն բակում, այգում, կլուսանկարեն այն ամենը, ինչը կապված է գարնան հետ: Հետո ծնողների օգնությամբ ստացված լուսանկարները կուղարկեն դասվարի կամ դասվարի օգնականի էլ.հասցեին: Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսումնական պլանշետ
  • հեռախոս՝լուսանկարելու հնարավորությամբ
  • թվային ֆոտոխցիկ

Ճամփորդություն Աշտարակի ջրաղաց. ուսումնական նախագիծ

A01FC8B5-D353-4122-BCF5-75F0F16D8136

 Կանաչ-կարմիր կիրակի. ուսումնական նախագիծ

Կրթական ցանցի փոխանակման զատկական արդյունքների ամփոփում Աշտարակի ջրաղացում

Օրը՝ 25.04.19

Մեկնումը՝ 11։00 քայլքով դեպի Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղի

Վերադարձ՝ 13:30

Ժամը՝ 12։00 Հանդիպում Աշտարակի ջրաղացում։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, Քոլեջի 5-6 տարեկաններ

Ծես Աշտարակի ջրաղացում Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» մանկապարտեզների սաների հետ։

Նպատակը`

Կրթական ցանցի զատկական արդյունքների ամփոփում, զատկական պարերգերի միջոցով հեղինակային կրթական ծրագրերի տարածում։

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է, որը եկեղեցական օրացույցով կատարվում է գարնան գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:

Զատկական ձուն «օրինակն է բոլոր աշխարհի, և ինչպես որ իմաստուններն ասում են` դրսի կեղևն նմանում է երկնքին, մզղաձևը` օդին և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն` մեջը» (Թորգոմ վարդապետ): Գրիգոր Տաթևացին էլ նման միտք է արտահայտել ձուն կարմիր ներկելու մասին. «Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: Ուշագրավ է, որ ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ: Ստ. Մալխասյանցը նշում է, որ«ծառ» նշանակում է նաև «ձվի սուր ծայրերը»: Այս բացատրությունը, որ ցույց է տալիս ձվի և կենաց ծառի գաղափարական առնչությունները, վկայում է, որ զատկական ձուն իր մեջ պարունակում է կյանքի հավերժության խորհուրդը:

Կանաչ-կարմիր կիրակին կամ Կրկնազատիկը  բուն Զատիկին հաջորդող կիրակին է: Դրան հաջորդում են Կանաչ, ապա Կարմիր կիրակիները, որոնք կապվում են բնության զարթոնքի, բուսականության, կյանքի պտղաբերման հետ: Այդ օրերին մարդիկ ընտանիքներով, խմբերով այցելել են մոտակա ուխտավայրերը, մատաղ են արել, պարեր, ձիարշավ, մրցություններ, հրաձգություն կազմակերպել, լարախաղացների խաղին հետևել: Ղզլարի հայերը Կանաչ կիրակի ձվերը ներկում էին կանաչ գույնով:

Զատիկ. Ձվախաղեր, խաղեր

Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը: Այդ օրվան հատկապես սպասել են երեխաներն ու երիտասարդները, ովքեր Զատկին նախորդող կիրակի՝ Ծառզարդարի տոնին, կարկաչա ածելով, երգելով տնետուն են շրջել և Զատկի տոնին խաղալու համար ձվեր հավաքել: Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը:

Ծիսական երգեր և պարեր

  • Եկեք ծեծենք,
  • Կարկաչա, կարկաչա
  • Զարկ, բոլոճիկ
  • Ծառ ծաղկեցավ
  • Խնկի ծառ
  • Գնացեք, տեսեք
  • Ճոր պար

Խաղեր

  1. Բակային-զատկական խաղերի շարք
  2. Աքլորակռիվ. գոմշակռիվ:
  3. Քարկտիկ
  4. Զատկական ասույթներ, շուտասելուկներ, հանելուկներ
  5. Զատկական ձվախաղեր

Անհրաժեշտ պարագաներ՝

Բրդուճներ, ջուր, թաց և չոր անձեռոցիկ, աղբ հավաքելու համար տոպրակ և ձեռնոց։

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 22.04.19-26.04.19

5889BB38-1B28-464D-B56B-4A3C035396CEԱպրիլի 22

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Միասնական կատարումներ՝ «Զարկ բոլոճիկ», «Զնկլիկ», «Կարկաչա»

11:00-11:30 Ոտքերով, թիզերով չափչփուկներ բակում, չափում ենք լանջերը, ծառերը, ծաղիկները…

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Մեդիագրագիտություն

13:00-13։30 Միջավայրի խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Ապրիլի 23

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10:30-11:30 Միասնական ուսուցում՝ զատկական ասիկներ

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Տեխնոլոգիա՝ մակարոններով թղթե ձվիկներ
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Ապրիլի 25

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Զբոսանք բակում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00-12։00 «Ապրիլիկ» ստուգատես

12։00-12։30 Մակարոններով թվագրություն

13:00-13:30 Թխում ենք զատկական գաթա
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Ապրիլի 26

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Կրկնազատիկ Արևելյան լանջերին

Քարանկարչություն լանջերին

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Էլ. գործիքի կիրառում բակում՝ թվերի աշխարհ

13:00-13:30 Երաժշտական դադար
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում