Հունվարիկ ստուգատեսներ

17․01․19 Նախագիծ «Հունվարիկ» բնագիտական փորձերի ստուգատես

Ամփոփում «Հունվարիկ» բնագիտական փորձեր

24․01․19 Նախագիծ Մարզական ստուգատես

Ամփոփում Մարզական ստուգատես

31․01․19 Նախագիծ Ազգային խաղերի ստուգատես

Ամփոփում Ազգային խաղերի ստուգատեսյան հինգշաբթի

Ազգային խաղերի ստուգատեսյան հինգշաբթի

74d4afb7-ff03-41e2-a94f-f681db004cebԱզգային խաղերի ստուգատեսյան օր 6 տարեկանների խմբում։ Ուրախների մի խումբ, որտեղ հայտնվել էր մոլորակի ուրախներից ուրախ Նելի Արղությանը։ Ազգային խաղերի մի շարք, որոնց  իրականացումը սովորողներին տվեց խինդ, ուրախություն, հրճվանք, ազատություն…

Տեսանյութը՝ Նելի Արղությանի։

Փետրվարյան նախագիծ

EAAC723F-25C7-48D1-A21C-DE46D7E5BD46Թումանյանական օրեր

Ընթացքը՝ 01.02.19-28.02.19

Հինգ տարեկաններ

Նախատեսվող նախագծեր

Թումանյանական օրեր՝

  • Միասնական ուսուցում՝ Հ. Թումանյան՝ «Իրիկուն», բեմադրություն
  • Մատիկաթատրոն՝ Հ. Թումանյան՝ «Պապն ու շաղգամը»
  • «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների «Փետրվարիկ»ստուգատես՝ փետռրվարի 7, 14, 21, 28․
  • Թումանյանական ստեղծագործությունների ուսուցում, վերհիշում
  • Ընտանեկան ֆլեշմոբ՝ Թումանյանական ստեղծագործություններ
  • Տեխնոլոգիական աշխատանք՝ Թումանյանական հերոսների ստեղծում
  • Թումանյանական հերոսների նկարում
  • Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
  • Սովորող-սովորեցնող շրջիկ թատրոն (Հ. Թումանյանի հեքիաթները)
    • Թումանյանական ստեղծագործությունների նկարում, էլ. գործիքի կիրառում, թատրոնի ցուցադրում՝
    •    « Շունը», «Քամին», «Ամպն ու սարը», «Փիսոն», «Մարտը», «Կռունկեր», «Հուռին գնաց բանջարի»,։

 

Մարզական ստուգատես

a47aded1-6201-4db6-a047-6134ceba28afՀերթական ստուգատեսյան հինգշաբթի։ Նախաճաշեցինք ու քայլքով դեպի Մայր դպրոցի մարզասրահ։ Հագանք գուլպաները ու շարք կանգնեցինք։ Սկզբում կատարեցինք նախավարժանքներ, հետո սկսեցինք մարզական խաղերը։  Առաջին խաղի ժամանակ սովորողները սողացին աթոռի վրայով, ապա շրջանցելով օղակը՝ վազեցին հաջորդ մասնակցի մոտ։ Երկրորդ խաղի ժամանակ կանգնեցինք աթոռի վրա և քայլելով գնացինք մինչև վերջ՝ կրկին սողանցելով օղակը։ Երրորդ խաղի ժամանակ մեր սիրելի գլուխկոնծին տվեցինք մարզական գորգի վրա, հետո անցանք օղակի միջով, ապա վազեցինք դեպի հաջորդ մասնակիցը…

Ինքնաշեն շրխկաններ

57898ccf-952d-4515-91c7-b7ea7c1a6e15Այսօր որոշեցինք պատրաստել շրխկաններ, քանի որ երաժշտական համույթ ենք ուզում ստեղծել։ Խմբասենյակում ունեինք տանից բերած խցաններ, պաղպաղակի փայտիկներ, հաստ թուղթ, ընկույզ և փոքր բաժակներ։ Սովորողները հաստ թուղթը կտրեցին, երկու խցանները սոսնձեցին թղթին, այսպիսով առաջին ինքնաշեն շրխկանը պատրաստ էր։ Հաջորդ շրխկանի համար վերցրին երկու փոքր բաժակ, մեջը դրեցին ընկույզ։ Հետո բաժակների եզրերը սոսնձելով՝ ստեղծեցին շրխկան։ Արդյունքը՝ տեսանյութում։

Մարզական ստուգատես

Ժամը՝ 11:00-11:45 

Անցկացման վայրը՝ Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճ

Մասնակիցները՝

  • 1-ին խումբ

Արևելյան, Հյուսիսային դպրոցների և Քոլեջի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան, Անահիտ Գրիգորյան, Հասմիկ Նազարյան

Խորհրդատու՝ Միքայել Ղազարյան

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Էստաֆետային խաղեր

Խաղ 1.

  • Սողանցում մարզական նստարանի վրա — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, պառկում փորի վրա, ոտքերը խաչաձև ետ ծալում և ձեռքերի օգնությամբ սողում նստարանի վրա: Այնուհետև շրջանցում է կանգնակը, վազքով ետ գալիս՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ Մարզական նստարան, կանգնակ:

Խաղ 2

  • Քայլք մարզական նստարանի վրա — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, բարձրանում նրա վրա, ձեռքերը գոտկատեղին կամ լայն տարածած, քայլում է նստարանի վրայով, շրջանցում է կանգնակը, վազքով ետ գալիս՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ Մարզական նստարան, կանգնակ:

Խաղ 3

  • Գլուխկոնծի — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական գորգին, գլուխկոնծի տալիս, այնուհետև անցնում օղակի միջով և վազքով ետ վերադառնում՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ մարզական գորգ, օղակ:

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 21.01․19-25.01․19

fdee8944-53b1-40cb-8abe-9c5b86ddd5fbՀունվարի 21

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Ընթերցանություն՝ Հ. Թումանյան՝ «Իրիկուն»

11:00-11:30 Հեծանվաուսուցում

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Աթոռներով ուրախ մաթեմատիկա

13:00-13։30 Ծաղիկների խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հունվարի 22

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10:30-11:30 Խցաններով շրխկանների պատրաստում

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Ինքնաշեն խցանե արահետ
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հունվարի 23

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
10:30 -11։00 Զբոսանք բակում

11։00-12։00 Օտար լեզու

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Լեգո-դպրոցի կառուցման փորձ

13:00-13:30 Ծաղիկների խնամք

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հունվարի 24

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Ոտքերով ու թիզերով չափումներ
10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Մարզական ստուգատես

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Երաժշտական գործունեություն

13:00-13:30 Այլընտրանքային նկարչություն
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հունվարի 25

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Առավոտյան նախավարժանք

10։00-10։30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Սովորում ենք հանելուկներ

12։00-12։30 Էլեկտրոնային գործիքի կիրառում

12:30-13:00 Ճաշ

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

«Հունվարիկ» բնագիտական փորձեր

be9b7172-ac12-4bdc-bfbb-365109e6e60a6 տարեկանների բնագիտական ստուգատեսն էր այսօր։ Կատարեցինք երեք բնագիտական փորձ։ Ունեինք աղ, սոդա, քացախ, փուչիկ, կիտրոն, կարմիր պղպեղ, ջուր, շիշ։ Առաջին փորձի արդյունքում փուչիկը ռեակցիայի մեջ մտավ նյութերի հետ ու փչվեց։ Սովորողները մի ծիծաղում, մի ծափահարում… Հաջորդ փորձի արդյունքում ունեցանք փախչող աղ ու պղպեղ, «փախուստը» տեղի ունեցավ փուչիկը սվիտերի վրա շփելով ու մոտեցնելով աղին ու պղպեղին։ Երրորդ փորձի արդյունքում էլ անձեռոցիկի վրա հայտնվեց գունախառն ծիածան…

Լեգոդպրոցի կառուցում

d5f8a18d-2e4b-4e7b-8b2d-600c0a4cd1966 տարեկանները մասնակցում են Լեգոդպրոց նախագծին։ Լեգոներով տանից եկել էին։ Քանի որ մենք պետք է կառուցենք Ավագ դպրոցի մասնաշենքը, այսօր սկսեցինք նախնական շինարարական փորձերը։ Առաջինն սկսեցինք մեր Արևելյան դպրոց-պարտեզի լեգոկառուցումը, հետո նոր կանցնենք Ավագ դպրոցին։

Հավես փուչիկաօր

 

72d6556a-cd32-4268-800f-4c52b4a8182bԱյսօրվա օրը լցրեցինք փուչիկներով։ Խաղացինք փուչիկախաղեր, առաջին խաղում սովորողներից երկուսը պետք է փուչիկը փչեին ու սեղանին դրված գնդակը փչված փուչիկի բաց թողած օդի օգնությամբ գլորելով՝ նետեին դիմացի սովորողի դույլի մեջ։ Գրեթե միշտ ստացվում էր ճիշտ նշանակետին ուղարկել գնդակը։ Երկրորդ խաղում օգտագործեցինք փուչիկ, մատիտ և սպունգ։ Սպունգի վրա մատիտ սոսնձեցինք, որպես բռնակ, ապա սովորողը կարողացավ փուչիկը սպունգի վրա պահելով՝ փոխանցել դիմացի սովորողին։ Հավես փուչիկաօր։