Ինքնագլորներով ստուգատես

A2C95062-3588-44F4-909B-FE92DF8E8ADEՍտուգատեսային հավես օր։ Սովորողների մի մեծ խումբ դպրոց մտավ իր անձնական ինքնագլորով։ Նախաճաշից հետո վերցրինք բուլավաներն ու դուրս եկանք բակ։ Մի ոգևորություն, մի հպարտություն, չէ՞ որ իրենց իսկ ինքնագլորները պետք է վարեին։ Բուլավաները սիրուն դասավորեցին տարբեր կողմերով ու սկսեցին։ Կարողացան հավասարակշռությունը պահպանելով՝ արագ կողմնորոշվել, 10-20 մ հեռավորությամբ ճանապարհն անցնել առանց կանգառի՝ հաղթահարելով բուլավաներն ու կատարելով շրջադարձ։

 

Реклама

Ռադիոթողարկում՝ ածիկազննում

Image-3Ավագ չորեքշաբթի։ 5-6 տարեկաններն սկսեցին խոշորացույցներով ուսումնասիրել մի քանի օր առաջ ցանած ցորենը, լոբին, ոսպը։ Ուշադրությամբ զննեցին-զննեցին, տարաներից մի քանիսում միկրոբներ տեսան, մի մասը նեխած արմատներ հայտնաբերեց՝ արագ հեռացնելով տարայի միջից։ Մյուս մասն էլ տեսավ, որ ամեն բան կարգին է, ածիկն աճում է իր հունով։

 

Գունավոր ոտնաթաթեր

0A608050-9DDA-480C-AA57-B4C903CE43AFԱյս երեքշաբթին սովորողները դարձրին գունավոր։ Գունավոր թղթերով ոտնաթաթեր կտրեցինք, ամրացրինք հատակին։ Բաժանվեցին երկու խմբի։ Մի խումբն սկսեց երգել, մյուս խումբը երգի հնչյունների ներքո սկսեց պտտվել թղթերի շուրջը։ Երգն ընդհատվելուն պես սովորողները, արագ կողմնորոշվելով, կանգնեցին ոտնաթաթերի վրա։

Մեդիագարուն

263FDDFB-B850-4D19-BA3E-83BB749BD797Ուսումնական հավես ու ավագ երկուշաբթի։ Սովորողներն իրենց էլեկտրոնային գործիքներով բակ դուրս եկան, պետք է նկարեին։ Ոգևորությամբ սկսեցին ուսումնասիրել բնությունը։ Էլեկտրոնային գործիքներով նկարեցին ծառերը, խոտերը, ծաղիկները, միջատները, շանը, դպրոցը, անգամ ինձ նկարեցին…

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 15.04.19-19.04.19

E1E9EBF9-8DE0-4432-9E9D-5A40154B1731Ապրիլի 15

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Միասնական կատարումներ՝ «Զարկ բոլոճիկ», «Զնկլիկ», «Կարկաչա»

11:00-11:30 Մեդիաբնություն, մեդիաուսումնասիրություն, մեդիալանջեր

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Մեդիագրագիտություն

13:00-13։30 Միջավայրի խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Ապրիլի 16

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10:30-11:30 Միասնական ուսուցում՝ զատկական ասիկներ

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Մարզական խաղեր
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Ապրիլի 17

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
10:30 -11։00 Բակային խաղեր

11։00-12։00 Ռադիո՝ Չափչփուկներ. թզաչափ, ոտնաչափ

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Մարզական դադար

13:00-13:30 Շրջակայի խնամք

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Ապրիլի 18

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Զբոսանք բակում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00-12։00 «Ապրիլիկ» ստուգատես

12։00-12։30 Օղակախաղ

13:00-13:30 Միասնական ուսուցում՝ «Այլի հո՜», «Զնկլիկ», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր», «Կարկաչա»
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Ապրիլի 19

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Զատկե ձվիկների դատարկում, ներկում

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Էլ. գործիքի կիրառում՝ թվերի աշխարհ

13:00-13:30 Երաժշտական դադար
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

«Ապրիլիկ»․ Ինքնագլորներով ստուգատես

Օրը՝ Ապրիլի 18

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, Քոլեջի հարակից այգիներ

Մասնակիցներ` 5-6 տարեկաններ

Նպատակը՝ Ապրիլիկ. մարզական ստուգատես. ինքնագլորներով խաղ

Խնդիրները՝ 
  • ինքնագլոր վարելու կարողությունների և հմտությունների ներկայացում
  • արագ կողմնորոշվելու, հավասարակշռությունը պահպանելու կարողությունների ներկայացում

Ծրագրում՝ 

Սովորողները, առանց կանգառի, կշրջանցեն բուլավաները և կանցնեն 20 մ հեռավորությունը․

Անհրաժեշտ մարզագույք՝

  • ինքնագլորներ
  • բուլավաներ

Ինքնագլորներով 10-20մ հեռավորությամբ ճանապարհի անցում առանց կանգառի՝ շրջանցելով բուլավաները, հետո՝ ճանապարհի շրջադարձ։

Անհրաժեշտ մարզագույք՝

  • ինքնագլորներ
  • բուլավա

Բաց երկնքի տակ

E1E9EBF9-8DE0-4432-9E9D-5A40154B1731.jpegՈւսումնական ուրբաթը որոշեցինք անցկացնել բակում։ Վերցրինք էլեկտրոնային գործիքներն ու գնացինք մեր սիրուն լանջերը։ Արև, տաք, կանաչ, սիրուն… Սովորողները հավեսով սկսեցին նկարել կանաչ լանջերն ու ագարակի ձիուն՝ «Գեներալին»։ Վերջում էլ պատմեցին, որ դրսում մաքուր օդ է, որը մաքրում է իրենց թոքերը։