Պատրաստում ենք «Շարոցթաթխիկ»

B85E8F2D-BB0F-40C0-9BFC-954F5FE5B73E      Հավես ու տոնական օր։ 2-2 դասարանի սովորողների հետ իրականացրինք հավես նախագիծ։ Սովորողները տանից բերել էին ընկույզներ, պատմեցին՝ ինչ է ընկույզը, ինչ գույն ունի, որտեղ է աճում։ Պատմեցին, թե ինչ է «շարոցթաթխիկը», ինչից է պատրաստվում։ Մի մասն ասաց, որ շիրա են պատրաստում ու մեջը  թաթախում…Կոտրեցինք ընկույզները, զգուշությամբ ու մեծերի օգնությամբ սովորեցինք՝ ինչպես պետք է ասեղով շարել թելի վրա։ Հինգ տարեկանները փորձեցին մատիկները ծակելով շարել, ապա շփոթի եփվելուց հետո սկսեցին հավեսով թաթախել։ Հրճվանքով ու ոգևորվածությամբ թաթախեցին, ավելացած մասից համտեսեցին՝ ասելով՝ հավանում են համը, թե ոչ։ Վերջում կախեցինք, որ չորանան։ Հավես նախագիծ, ամանորյա տրամադրություն, հավես մեծ ու փոքր սեբաստացիներ…

«Մարդահացիկներ»

8817E833-B1B7-4F6D-A08D-AE8C8DD15C98

Հինգ տարեկանների խմբում այսօր «Ասիլ-վասիլներ», «Մարդահացիկներ» պատրաստելու ստուգատեսյան օրն էր։ Լվացվեցին, արագ-արագ հագան գոգնոցները։ Սկզբում մի լավ ալրոտվեցին, մատիկներով նկարչություն արեցին։ Ապա Մուշեղի մայրիկի՝ Նաիրայի օգնությամբ սկսեցին խմոր պատրաստել՝ հերթով բաղադրիչները ավելացնելով տարայի մեջ։ Խմորից փոքրիկ գնդեր ստացան, սկսեցին գրտնակել՝ հարթացնելով գնդերը։ Ակամայից սկսեցին երգել «Գունդ անեմ» երգը։ Վերջում ունեցանք սիրուն մարդուկներ, ձևավորեցինք կոնֆետներով և ուղարկեցինք ջեռոց։ Համեղ «մարդահացիկները» պատրաստ էին…

 

Մրգային պաղպաղակ

37712873_501756723608543_9039410766431649792_nՁմերուկներով լի երկուշաբթի․․․ ամեն մեկն իր հետ ձմերուկ էր բերել, որպեսզի վաղվանից սկսենք «Ձմերուկածեսը»։ Այսօր պատրաստեցինք մրգային պաղպաղակ, հինգ տարեկանները իրենց ձեռքերով կտրատեցին մրգերը։

37762215_501756790275203_5374557267729317888_nՈգևորված կտրատում էին՝ ասելով, որ արդեն մեծ են ու կարողանում են դանակով կտրատել։ Մրգերը դասավորեցին բաժակների մեջ, վրան լցրեցին դեղձի հյութը և դրեցին սառնարան։ Լողացին, ուրախ-ուրախ քնեցին, որ արթնանան ու ուտեն իրենց իսկ ձեռքերով պատրաստած մրգային պաղպաղակը։ Այնպես ոգևորվածությամբ սկսեցին ուտել ու նկարագրել, թե ինչ համ ունի պաղպաղակը․․․

 

Հինգ տարեկանների հարսանեկան ծեսը

36289739_475496632901219_8638423316777926656_nՎերջապես երկար սպասված հարսանեկան ծեսը․․․ Պատրաստեցինք հարսանեկան գաթան, հետո էլ գաթայով տարոսիկներ պատրաստեցինք, որ նվիրենք մայրիկներին։ Սիրուն զարդարեցինք մեր Արևելյան լողափը, զարդարվեցինք հարսանեկան արդուզարդով, ու հարսանիքն սկսված է․․․ Մի ուրախություն, մի զարմանք, մի մրգափունջ․․․ Հարսիկի մայրիկը նույնպես մասնակցում էր ծեսին։ Խաղացինք «աղջիկ փախցնոցի» խաղը, փեսացուն փախցրեց հարսանցուին, անցան շատրվանի տակով, կոտրեցին հարսանեկան ափսեները ու մտան լողավազան։ Իսկական հարսանեկան ծեսի իրականացում․․․

Վերջում չմոռանաք լսել հինգ տարեկանների հարսանեկան ռադիոն։

36233523_475496732901209_8956516703617941504_n