Հոկտեմբերիկ ստուգատեսներ

02․10․18 Նախագիծ Լողի ստուգատես

Ամփոփում «Հոկտեմբերիկ» լողի ստուգատես

05․10․18 Նախագիծ Ճաշկերիկ ստուգատես

Ամփոփում «Ճաշկերիկ» ստուգատես

18․10․18 Նախագիծ «Հոկտեմբերիկ» մարզական ստուգատես

Ամփոփում Մարզական ստուգատես

25․10․18 Նախագիծ «Հոկտեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես

Ամփոփում «Հոկտեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես

Մարզականից հետո ընթերցանություն

599B963C-F07D-4331-9715-708B3417D674Օրն սկսեցինք մարզական խաղերով՝ օգտագործելով մեր մեծ գնդակը։ Սկզբում սաները պառկեցին մարզական գորգի վրա, ոտքերով կարողացան գնդակը մեկը մյուսին փոխանցել։ Այս խաղի ընթացքում հրճվանք տեսա սաների մոտ, քանի որ գնդակը մեծ ու ծանր էր, ծիծաղով ու դժվարությամբ էին փոխանցում։ Հետո ուրիշ խաղ. բաժանվեցին երկու խմբի, վերջում կանգնած մասնակիցը փոխանցեց գնդակը իր դիմացինին, առաջին մասնակիցը գնդակը տարավ ու դրեց օղակի մեջ։ Ապա գլուխկոնծի տալով՝ վերադարձավ իր խմբի մասնակիցների մոտ։ Այդպես շարունակ… Աշնան տաք օր, որոշեցինք դրսում բացօթյա ընթերցանությամբ զբաղվել։ Պատմեցի «Ով աշխատի, նա կուտի» առակ-ասացվածքը, սաները փորձեցին պատմել ու փոխանակել իրենց կարծիքները։ Հետո էլ որոշեցինք այն վերածել փոքրիկ բեմականացման։

Համարձակ կենդանասերներ

4E018D3F-A5D6-40FD-BB25-3C77DF0C36E4Ուսումնական երեքշաբթին անցկացրինք ուսումնական Ագարակում։ Երեկվա «Թթուդրիկից» ինչքան ասես կեղևներ ունեինք։ Վերցրինք ու քայլքով դեպի Ագարակ։ Սկզբում սագերին ու հավերին կերակրեցինք, հերթը ձիերինն էր։ Համարձակ հինգ տարեկաններն արդեն գիտեին՝ ինչպես պահել ձեռքը, որ ձին վերցնի գազարը։ Հետո երկար սպասված պահը՝ ձի նստելը։ Ուրախությամբ նստեցին ու հպարտորեն իջան՝ հպարտորեն գլուխ գովելով։Այսքա՜ն համարձակ են իմ հինգ տարեկանները…

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 05․11․18-10․11․18

916A28E4-D5F3-41EC-B4DE-3A6EDB51AEC4Ամենամյա ծառատունկ

«Ճաշկերիկ» ստուգատես

Նոյեմբերի 5 

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 «Ճաշկերիկ» ստուգատես

10:30-11:00  Հովհաննես Թումանյան՝ «Քամին»

-Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

11:00-11:30  Հեծանվաուսուցում

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Ուրախ մաթեմատիկա՝ տերևահաշվելուկներ

13:00-13։30 Ծաղիկների խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 6

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք բակում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

10:30-11:30 Հ. Թումանյան՝ «Շունը»

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Մարմնամարզություն
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 7

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միասնական ուսուցում՝ «Երկուշաբթի», «Գունդ անեմ», «Ջաղացս մանի-մանի», «Կոտ ու կես», «Եկենք ծեծենք սոխ ու սխտոր»
10:00-10:30 Նախաճաշ` օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
10:30 -11։00 «Թամզարա»  պարի ուսուցում

11։00-12։00 Ամենամյա ծառատունկ

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Հեծանվաուսուցում

13:00-13:30 Ոտքերով ու թիզերով չափումներ

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 8

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միջավայրի խնամք
10:00-10:30 Խաղ՝ Մատիտներով արահետ

11:00 -12:00 Հաշվում ենք խմբասենյակում գտնվող աթոռներն ու սեղանները

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Մատիկների հաշվելուկներ

13:00-13:30 Նկարում ենք ընտանիքի անդամներին
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 9

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Նախավարժանք

10:00 Ուսումնական ճամփորդություն

12:30-13:00 Էլեկտրոնային գործիքի կիրառում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 10

10։00 Հարիսայի ծես-տոնախմբություն

Ծառատունկ

45AAD586-83C7-454B-9C41-3CD09FC99631Օրը` Նոյեմբերի 7

Ժամը` 11։00-12։00

Վայրը`Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ

Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ծառատունկ

Ծանոթանում ենք երկրաբանական գործիքներին, ապա ծնողների բերած ծառերի փոքրիկ տնկիներին։ Իմանում՝ ինչի ծառ է, և երբ է բերք տալու։ Հետո ծառապուրակի համար հատկացված հողատարածքը երկրաբանական գործիքներով փխրեցնում ենք, փոսեր փորում, ծառերի տնկիները տնկում և ջրում:

Ջա՜ն, թթու ենք դնում

07C55A7A-C3F0-440B-9B88-D0539A99D3A4«Ընկեր Տաթև՜, թթու ենք դնելու, բերել եմ…»,- այսպիսի խոսքերով առավոտյան դիմավորեցի բոլորին։ Եկել էին մեծ ոգևորվածությամբ։ Լվացինք բանջարեղենը, զրուցեցինք նրանց մասին։ Ուրախ մաթեմատիկա արեցինք։ Ասացինք՝ ինչ գույն ու ձև ունեն, որտեղ են աճում, ինչ կերակուրներ են դրանցով պատրաստում։ Հետո սաներն սկսեցին հերթով դասավորել տարայի մեջ։ Իսկական աշնանային գույներ…

 

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 29․10․18-02․11․18

96FCA14E-E7AB-4EC1-8299-37B843C1C5F6«Ճաշկերիկ» ստուգատես

Հոկտեմբերի 29

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

10:30-11:00 «Թթուդրիկ»

11:00-11:30  Հեծանվաուսուցում

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Սոդայով բնագիտական փորձ

13:00-13։30 Ծաղիկների խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 30

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք բակում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

10:30-11:30 Այլընտրանքային տերևանկարչություն

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Մարմնամարզություն
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 31

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միասնական ուսուցում՝ «Երկուշաբթի», «Գունդ անեմ», «Ջաղացս մանի-մանի» «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
10:00-10:30 Նախաճաշ` օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
10:30 -11։00 Առած-ասացվածքի ուսուցում՝ «Ով աշխատի, նա կուտի»

11։00-11։30 Ռոդարիական խաղ՝ մատիտներով արահետ

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Հեծանվաուսուցում

13:00-13:30 Ոտքերով ու թիզերով չափումներ

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 1

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում

Նոյեմբերի 2

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

10։30-11։30 Շրջակա միջավայրի խնամք

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Էլեկտրոնային գործիքի կիրառում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Կենդանասեր հինգ տարեկաններ

6D0ACD2D-2E45-4BE3-88DC-F237CB1C72CEԱյսօր սաների հետ եղանք Քոլեջի Ջերմոց-լաբորատորիայում։ Տիկին Շողիկը ցույց տվեց, թե ինչպես են փոխում կրիաների վանդակի ջուրը։ Կերակրեցինք ծովախոզուկներին, հաշվեցինք ոսկե ձկնիկներին։ Հետո էլ ծանոթացանք ցամաքային կրիայի հետ։

Մատիտներով ուրախ մաթեմատիկա

98183A0E-E1F3-43CF-9DEB-B645D14BA83CՀինգ տարեկանների հետ այսօր մատիտներով հաշվել սովորեցինք։ Ամեն մեկն իր ընկերոջն ասաց՝ քանի մատիտ առանձնացնի, քանի մատիտ ավելացնի ու պակասեցնի։ Հավես ու ուրախ մաթեմատիկա ստացվեց։

«Հոկտեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես

1B8B1145-0484-4ADA-A73D-335F148244B7Հինգ տարեկանների տեխնոլոգիական ստուգատեսի օր. Քանի որ խմբում ունեինք ծաղիկների բազմաթիվ կտրոններ, որոնք արդեն արմատակալել էին, պետք է տնկեինք թաղարների մեջ։ Սաների հետ կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Գունավոր թղթերը տարբեր չափերի կտրեցինք ու սոսնձեցինք տարաների վրա՝ ստանալով պարզ ու գունավոր թաղարի տեսք։ Հետո բակ դուրս եկանք, փոքր բահերով սովորողները հող լցրեցին թաղարների մեջ, տնկեցին ծաղիկների կտրոնները և ջրեցին։ Դրեցին խմբասենյակում հարմար տեղ՝ խոստանալով լավ խնամել։