Մաքրություն

ecf6c2ce-1d5f-4a5f-94ca-94b6ce80523c.jpegՈւրբաթը դարձրինք մաքրության օր ու սկսեցինք լվանալ ապակիները։ Մի մասը դույլերով ջուր էր լցնում, մյուս մասն էլ սպունգներով մաքրում էր։ Հետո էլ այգեպանին տեսնելով՝ վազեցին ու սկսեցին հարցուփորձ անել, թե ինչի համար է հնձել խոտը…

 

«Տաթև Սահակյան և հինգ տարեկաններ» բենդ

36340492_477491449368404_4441195315927711744_nԱյսօր նվեր-դաշնամուր ունեցանք, սաները ոնց էին ուրախացել, հարցնում էին, թե երբ եմ նվագելու, որ երգեն։ Ես էլ խոստացա նվագել սովորել, քանի որ վաղուց ուզում եմ սովորել։ Խոստացա սովորել, որ իրենց համար նվագեմ, նրանք էլ ծիծաղելով ասացին, որ էլ շվի չնվագեմ, դաշնամուր նվագեմ։ Այնուհետև «Տաթև Սահակյան և հինգ տարեկաններ» բենդը կատարեց « Արև, արև, ե՛կ, ե՛կ» ստեղծագործությունը։

Ջրային մրգաորս

36248134_476436392807243_6022409494707830784_nՌոդարիական չորեքշաբթի. հինգ տարեկանները խաղացին ռոդարիական խաղ։ Ջրով լի տարայի մեջ լցրեցինք մրգեր, ձեռքերը կապած կարողացանք բերանով որսալ, անցնել գունավոր փայտերի արահետը և դնել տարայի մեջ։ Իսկ վերջում ամենուրախ պահը. ամենաարագ ու քիչ դանդաղ խաղացողի վրա դույլով ջուր լցրեցինք։ Ուրախությու՜ն․․․

 

 

Հինգ տարեկանների հարսանեկան ծեսը

36289739_475496632901219_8638423316777926656_nՎերջապես երկար սպասված հարսանեկան ծեսը․․․ Պատրաստեցինք հարսանեկան գաթան, հետո էլ գաթայով տարոսիկներ պատրաստեցինք, որ նվիրենք մայրիկներին։ Սիրուն զարդարեցինք մեր Արևելյան լողափը, զարդարվեցինք հարսանեկան արդուզարդով, ու հարսանիքն սկսված է․․․ Մի ուրախություն, մի զարմանք, մի մրգափունջ․․․ Հարսիկի մայրիկը նույնպես մասնակցում էր ծեսին։ Խաղացինք «աղջիկ փախցնոցի» խաղը, փեսացուն փախցրեց հարսանցուին, անցան շատրվանի տակով, կոտրեցին հարսանեկան ափսեները ու մտան լողավազան։ Իսկական հարսանեկան ծեսի իրականացում․․․

Վերջում չմոռանաք լսել հինգ տարեկանների հարսանեկան ռադիոն։

36233523_475496732901209_8956516703617941504_n

Հարսանեկան ծեսի նախապատրաստում

36187911_474729809644568_416329923238559744_nՈւրախ երկուշաբթի, հարսանեկան ծեսի նախապատրաստում․․․ մեր սիրելի կամավոր սասունիկցի Էմմայի հետ պատրաստեցինք հարսանեկան ձևավորման պարագաներ, քանի որ վաղը զարդարելու ենք մեր լողափը։ Հետո հինգ տարեկանները երկու հարսանեկան ափսե զարդարեցին, որ մեր հարսնացուն ու փեսան կոտրեն ոտքով, նոր մտնեն լողավազանը։ Վաղը պատրաստելու ենք հարսանեկան գաթան, տարոսիկները և հագուստները։ Ի՜նչ օր ենք ունենալու վաղը, ի՜նչ օր, բոլորին հրավիրում ենք Արևելյան դպրոց-պարտեզի բաց լողափ՝ ականատես լինելու մեր հինգ տարեկանների հարսանեկան ծեսին․․․

 

«Ծիրանածեսն» Արևելքում

35701252_468995893551293_8344823131994587136_nՈւրախ օր սկսեցինք ծիրանաթափով, սկսում ենք «ծիրանածեսը», էնպես բաներ ենք անելու, էնպես բանե՜ր… սկսեցինք ծիրանի չիր պատրաստելուց։ Ծիրանները դրեցինք արևի տակ, որ մի լավ չորանա․․․ Հաջորդ օրն առավոտյան գնացինք  ծիրանահավաքի, հավաքեցինք լիքը-լիքը։ Վերադառնալուց հետո լվացինք ծիրանները, ու հինգ տարեկանները սկսեցին ճզմե՜լ։ Մի ուրախություն, ճը՜զմ… ճը՜զմ… ուրախացած ջեմ էին պատրաստում։ Ճզմեցին, ծիրանոտվեցին, գնացինք խոհանոց ու գազի վրա եփեցինք. ջեմը պատրաստ էր։ Տուն գնալուց էլ ոգևորված պատմում էին. «Գիտե՞ս, մամա, այսօր ճզմել ենք ծիրանը… ». իսկական իմացումի հրճվանք…

Հարսանեկան իրարանցում

25.06.18-29.06.18

Շաբաթվա երգեր՝ «Եղնիկ», «Պսակ-պսակ», «Զնգլիկ»։

Երկուշաբթի՝ հարսանեկան ծեսի նախապատրաստություն՝ տեխնոլոգիական աշխատանք․ պատրաստում ենք ծիսական-հարսանեկան հագուստներ, լողափի ձևավորման պարագաներ

Երեքշաբթի՝ ծիսական գաթաթխիկ խոհանոցում, տարոսիկների պատրստում․

Իսկական Ջրային հարսանիք լողավազանում

Չորեքշաբթի՝ բակային՝ այլընտրանքային ստվերանկարչություն, ջրային խաղեր

Հինգշաբթի՝ ավազանկարչություն, հոտի զգայարանի զարգացում

Ուրբաթ՝ Լողազգեստների լվացք

Նախաճաշ 10:15-10:30.

Ճաշ 12։30-13։00

Քնի ծես 13։00-15։00

Հետճաշիկ 15։30-16։00

Տուն ճանապարհել 16։30-17։00