Աղայան+Ռոդարի

CD3A058F-B485-4771-B5C2-60F5ED613EEAՀավես զբոսանք բակում։ Սովորողները խմբասենյակից վերցրին օղակներ, գնդակ, փուչիկ և դուրս եկանք։ Խաղացինք ռոդարիական փուչիկա-օղակախաղ։ Փորձեցին փուչիկներն ու գնդակը ոտքերի արանքում քայլելով՝ հաղթահարել օղակներն ու պարանը։ Վերջում էլ միասնական կատարեցինք աղայանական ստեղծագործություններ և վերադարձանք խումբ։

Ռոդարիական երկուշաբթի

DD3740D9-8A68-4522-9CB5-95D93286A3ACԵրկուշաբթին 6 տարեկանները դարձրին ռոդարիական։ Գնդակները փորձեցին օդի ուժի միջոցով փչելով՝ մարզական գորգի վրա սահեցնել գնդակներն ու հասցնել ճիշտ նշանակետին։

Շոկոլադե ռոդարիկներ

DCC7609E-C22F-4AC1-9ACB-118F357481B8Երեքշաբթին վեց տարեկանները դարձրին ռոդարիական։ Շոկոլադե սալիկները հալեցրինք, լցրեցինք սեղանի վրա։ Սովորողները հավեսով սկսեցին նկարել մատիկներով։ Փորձեցին շոկոլադի վրա գրել սար, լուսին, տուն, սուր, նուշ, շուն, լուսան… Նկարում ու ուտում էին, նկարում ու ուտում… Իսկական ռոդարիկներ… Վերջում էլ նույն հավեսով պատմեցին Ռոդարու «Շոկոլադե ճանապարհը» ստեղծագործությունը։

Մաթեմատիկ-ռոդարիկներ

A7BE10C1-B996-4942-9B3E-EC5F2F1F11EEՀավես երեքշաբթի։ Սեղանին ունեինք հյութի ձողիկներ և գունավոր թղթեր, որոնց վրա տարբեր թվեր էին գրված։ Թվերը խառնեցինք, սովորողները փորձեցին թվերը հերթականությամբ վերցնել ձողիկի օգնությամբ և դնել իրար կողքի։ Իսկական մաթեմատիկ-ռոդարիկներ…

 

 

Վերապատրաստվողների վերջին ու հավես օրը

22BEE1CA-CA74-411F-B5B1-E1B34817777FՎերապատրաստվողների վերջին օրը խմբում։ Իհարկե, ցավով էին նշում, որ չեն գալու ու շատ կարոտելու են։ Հերմինեն խոստացավ դեկտեմբերյան վերապատրաստմանը կրկին գալ՝ իր հետ բերելով նաև հինգ տարեկան տղային։ Խաղերով լի հավես օր ունեցանք։ Սկզբում փայտե լեգոներով կառուցած աշտարակներ, որոնք պետք է ռոդարիական հնարքներով քանդեին։ Ապա անձեռոցիկի տուփ, որում կային շատ խցաններ։ Կապեցինք երկուսի մեջքին, թռվռալով կարողացան դատարկել տուփում եղած խցանները։

Մատիտներով արահետ

25708BD4-EAC7-4624-A518-99A225AD328DՄեր հավես մարզական գորգի վրա սաները մատիտներով երկար արահետներ կառուցեցին։ Բաժանվեցին խմբերի ու սկսեցին։ Փորձեցին փոքր գնդակն առանց ձեռքերի օգնության փչելու՝ անցնել մատիտների արահետը։

Կպչուն ժապավենով կապված

37500598_498716597245889_7269110308847747072_nԱյսօր կպչուն ժապավենով կապեցինք հինգ տարեկանների ոտքերը, որպեսզի փորձեն կապված ոտքերով քայլել։ Բաժանվել էին կարմիրների և կապույտների միջև։ Միմյանց օգնելով քայլեցին ու բաժակի ջուրը դատարկեցին դույլի մեջ։

Ճիշտ նշանակետին

37016179_491785144605701_2941109062164545536_nՈւսումնական շաբաթվա վերջում հինգ տարեկանները կրկին դարձան ջրային հրացանակիրներ։ Այս անգամ օգտագործեցինք պլաստմասե շիշը, կապեցինք գլխի վրա և ճիշտ նշանակետին․․․

Փրփրապղպջակներ

36672726_484039588713590_30018960950820864_nՇա՜տ ուրախ չորեքշաբթի․․․ Հինգ տարեկաններն ամեն մեկը տանից բերել էր պլաստմասե շիշ և գուլպա։ Շիշը կտրեցինք, գուլպան ամրացրինք շշին, հեղուկով փրփրուր սարքեցին, ու փրփրապղպջակնե՜ր․․․․ ուրախությու՜ն․․․ Հետո հինգ տարեկանները դարձան ջրային հեծանվորդներ, մի քիչ լողացին, դուրս եկան՝ չորանալու, քանի որ գործ ունեինք անելու։ Չորանալուց հետո սկսեցինք մեր լվացքը, լվացինք և՛ լողազգեստները, և՛ գուլպաները ու փռեցինք՝ չորանալու։ Ճաշեցին ու վազեցինք քնելու։ Արթնանալուց հետո որոշեցինք հովանալ, Ավետը, Դանիելը և Կարենը գնացին խանութ, պաղպաղակ խնդրեցին, գումարը տվեցին և ուրախ-ուրախ դուրս եկան։ Ուռա՜, պաղպաղակ ենք ուտելու․․․