Մայիսիկ ամփոփում

Նախագծեր՝

  1. «Մայիսիկ». մարզական խաղեր

  2. Մայիսիկ․ «Խաղերգեր լանջերին» ստուգատես

  3. «Մայիսիկ»․ լողի ստուգատես

Ամփոփում՝

Читать далее «Մայիսիկ ամփոփում»

Հավես խաղ-ներկայացում

E1D08E99-D109-4FCE-A800-47D404DD93C35-6 տարեկաններն այսօր ունեցան հավես ու փայլուն խաղ-ներկայացում՝ խաղալով Հ. Թումանյանի «Էս էն տունն է…» ստեղծագործությունը։ Այս ներկայացմամբ էլ ինձ «հրաժեշտ» տվեցին՝ գործուղելով ֆիզարձակուրդի։ Կրթահամալիր, դպրոց, որը միշտ իմն է եղել, ու որը մնում է իմը… Կկարոտեմ բոլորին…

Գունավոր մակարոնագրություն

561CA884-1F20-49C9-ADE8-3AD71E5503B6Հավես ու գունավոր չորեքշաբթի։ Սովորողները հագան աշխատանքային գոգնոցները, մի լավ ներկոտվեցին՝ ներկելով մակարոնները։ Հետո սկսեցին գունավոր մակարոններով բառեր գրել։ Շատ հավես մակարոնագրություն ստացվեց։

Լողի ստուգատես

958ADB82-878D-44DE-87C2-B7F6DF76FEFFԱյսօր 5-6 տարեկանների լողի ստուգատեսի օրն էր։ Քայլքով շարժվեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։ Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվեցին, հագուստները հանեցին, ծալեցին, դրեցին արկղիկի մեջ, կոշիկները դասավորեցին պահարանի տակ։ Հագան լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկները, ցնցուղ ընդունեցին ու վազեցին դեպի լողավազան։ Սկսեցին կատարել մկանները տաքացնող նախավարժանքներ, որից հետո նոր մտան ջուրը։ Ջրում կատարեցին ոտքերով վարժանքներ, ապա կրծքավանդակի վրա սկսեցին լողալ, հետո մեջքի վրա։ Շատ համարձակ ու ինքնավստահ լողորդներ…

«էս էն է…» խաղ-ներկայացում

Հրավեր

Հ. Թումանյան՝ «Էս էն է…» խաղ-ներկայացում

Օրը՝ 25.05.19թ.

Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ

Ժամը՝ 10։00

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ։

Նպատակը՝ Читать далее ««էս էն է…» խաղ-ներկայացում»

5-6 տարեկանների ռադիոն

61018050_1024112661118138_5340764125741973504_nՈւսումնական երկուշաբթին սկսեցինք հավես խաղով։ Պարկի մեջ դրեցինք տարբեր իրեր։ Սովորողներն, առանց նայելու, բռնում էին ձեռքով և փորձում բացատրել՝ ինչպիսին է, ինչ ձև ունի։ Մյուսներն էլ ըստ բացատրածի՝ փորձում էին գուշակել՝ ինչ է գտնվում պարկում։

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 20.05.19-24.05.19

60463786_674387686345445_7297451367809941504_nՄայիսի 20

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք բակում

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Միասնական կատարումներ՝ «Հեյ, իմ նազան», «Վիճակի երգը», «Եղնիկ», «Ձիուկ»

11:00-11:30 Ուրախ մաթմատիկա Читать далее ««Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 20.05.19-24.05.19»

«Մայիսիկ»․ լողի ստուգատես

75137096-25F5-4357-AB0D-942C96B4C2F0Վայրը` Արևմտյան դպրոցի փակ լողավազան
ՕրըՄայիսի 21

Ժամը՝ 12։30-13։15

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, Տաթև Սահակյան

Ծրագրում`

  Նախավարժանք

  • Ոտքերով մկրատաձև մարզանք
  • Ոտնաթաթերի ձգում դեպի վեր

    Վարժություններ
  • Շնչառության պահում 5-7 վայրկյան
  • Թևիկներով լող՝ կրծքավանդակի վրա
  • Թևիկներով թիկնալող
  • Ցատկ ջրի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. Լողազգեստ
  2. Ռեզինե գլխարկ
  3. Լողաթափեր
  4. Սրբիչ
  5. Ակնոցներ

Նկարագրություն`

Քայլարշավ՝ դպրոցներից Արևմտյան դպրոց
Ճանապարհն անցնում ենք հանգիստ քայլքով, տեղ-տեղ վազքով, ցատկով:

Սովորողներին բաժանում ենք խմբերի և յուրաքանչյուր խմբի տալիս առանձին առաջադրանք: Հաշվում ենք ճանապարհին հանդիպած երեխաներին, կանանց, տատիկներին, պապիկներին, ֆիքսում`ժամանակը, նկարում կենդանիներին:

Տեղ հասնելուն պես հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով նախավարժանք  և ստուգատեսին նախատեսված վարժություններն ենք անում:

Ավարտելուց հետո ընդունում ենք տաք ցնցուղ, հագնվում ենք: Հետևում ենք, որ բոլոր իրերը պայուսակների մեջ լինեն:

Հետադարձ ճանապարհը փորձում ենք ավելի արագ քայլել:

Առավոտյան ընդհանուր պարապմունք

20.05.19-24.05.19

09։00-09։15
Պատասխանատու՝ Տաթև Սահակյան և 5-6 տարեկաններ

Մայիսի 20
Առավոտ լուսո
Ուրախ մարմնամարզություն
Համբարձման երգեր՝ «Վիճակի երգ», «Պսակ-պսակ», «Ձիուկ»
«Եղնիկ»
Պարերգեր՝ կենդանի կատարումներ՝ «Առնեմ երթամ», «Հալել եմ եղը», «Ծառ ծաղկեցավ»։ Читать далее «Առավոտյան ընդհանուր պարապմունք»