Համարձակ կենդանասերներ

4E018D3F-A5D6-40FD-BB25-3C77DF0C36E4Ուսումնական երեքշաբթին անցկացրինք ուսումնական Ագարակում։ Երեկվա «Թթուդրիկից» ինչքան ասես կեղևներ ունեինք։ Վերցրինք ու քայլքով դեպի Ագարակ։ Սկզբում սագերին ու հավերին կերակրեցինք, հերթը ձիերինն էր։ Համարձակ հինգ տարեկաններն արդեն գիտեին՝ ինչպես պահել ձեռքը, որ ձին վերցնի գազարը։ Հետո երկար սպասված պահը՝ ձի նստելը։ Ուրախությամբ նստեցին ու հպարտորեն իջան՝ հպարտորեն գլուխ գովելով։Այսքա՜ն համարձակ են իմ հինգ տարեկանները…