Շրջակայի խնամք

CB15F6D3-4B0B-4038-9E79-94A4B8704177Այսօր սովորողների հետ որոշեցինք բակ դուրս գալ՝ վերցնելով աղբի տոպրակներ և ձեռնոցներ։ Շրջեցինք տարածքով մեկ, մի լավ մաքրեցինք տարածքը աղբից։ Հետո տիար Բլեյանին հանդիպեցինք, ում հետ էլ մի լավ նկարվեցինք սիրուն ու կանաչ լանջերին, ապա շարունակեցինք շրջակա միջավայրի խնամքը…

Մաքրասեր-աշխատասերները

37194038_495067757610773_2318091869394829312_nԵրկուշաբթին հինգ տարեկանները սկսեցին մաքրությամբ։ Այսօր անձրևը մեզ խանգարեց, բայց չտխրեցինք․ հագանք ձեռնոցները ու սկսեցինք մաքրել մեր շրջական, հետո էլ ջրեցինք դպրոցի ծաղիկները։ Ահա և մաքրասեր-աշխատասերները․․․

 

Մաքրություն

ecf6c2ce-1d5f-4a5f-94ca-94b6ce80523c.jpegՈւրբաթը դարձրինք մաքրության օր ու սկսեցինք լվանալ ապակիները։ Մի մասը դույլերով ջուր էր լցնում, մյուս մասն էլ սպունգներով մաքրում էր։ Հետո էլ այգեպանին տեսնելով՝ վազեցին ու սկսեցին հարցուփորձ անել, թե ինչի համար է հնձել խոտը…

 

Հինգ տարեկանների հարսանեկան ծեսը

36289739_475496632901219_8638423316777926656_nՎերջապես երկար սպասված հարսանեկան ծեսը․․․ Պատրաստեցինք հարսանեկան գաթան, հետո էլ գաթայով տարոսիկներ պատրաստեցինք, որ նվիրենք մայրիկներին։ Սիրուն զարդարեցինք մեր Արևելյան լողափը, զարդարվեցինք հարսանեկան արդուզարդով, ու հարսանիքն սկսված է․․․ Մի ուրախություն, մի զարմանք, մի մրգափունջ․․․ Հարսիկի մայրիկը նույնպես մասնակցում էր ծեսին։ Խաղացինք «աղջիկ փախցնոցի» խաղը, փեսացուն փախցրեց հարսանցուին, անցան շատրվանի տակով, կոտրեցին հարսանեկան ափսեները ու մտան լողավազան։ Իսկական հարսանեկան ծեսի իրականացում․․․

Վերջում չմոռանաք լսել հինգ տարեկանների հարսանեկան ռադիոն։

36233523_475496732901209_8956516703617941504_n

Հարսանեկան ծեսի նախապատրաստում

36187911_474729809644568_416329923238559744_nՈւրախ երկուշաբթի, հարսանեկան ծեսի նախապատրաստում․․․ մեր սիրելի կամավոր սասունիկցի Էմմայի հետ պատրաստեցինք հարսանեկան ձևավորման պարագաներ, քանի որ վաղը զարդարելու ենք մեր լողափը։ Հետո հինգ տարեկանները երկու հարսանեկան ափսե զարդարեցին, որ մեր հարսնացուն ու փեսան կոտրեն ոտքով, նոր մտնեն լողավազանը։ Վաղը պատրաստելու ենք հարսանեկան գաթան, տարոսիկները և հագուստները։ Ի՜նչ օր ենք ունենալու վաղը, ի՜նչ օր, բոլորին հրավիրում ենք Արևելյան դպրոց-պարտեզի բաց լողափ՝ ականատես լինելու մեր հինգ տարեկանների հարսանեկան ծեսին․․․

 

Շրջակայի մաքրություն

4E8A06AA-6F82-4A21-A78C-D1E56F5E9254Մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, քիչ-քիչ սովորում ենք պարել մեր կրթահամալիրի ծիսական պարերը։ Նախաճաշելուց հետո հագանք ձեռնոցները, վերցրինք աղբի տոպրակները և սկսեցինք մաքրել մեր շրջական։ Վերադարձանք և վեց տարեկանների հետ մասնակցեցինք «Հունիսիկ» ստուգատեսին։

 

Ծիրանաջեմ, ճը՜զմ… ճը՜զմ…

35656765_468995913551291_4603722384556425216_nԱռավոտյան գնացել էինք ծիրանահավաքի, հավաքեցինք լիքը-լիքը։ Վերադառնալուց հետո լվացինք ծիրանները, ու հինգ տարեկանները սկսեցին ճզմե՜լ։ Մի ուրախություն, ճը՜զմ… ճը՜զմ… ուրախացած ջեմ էին պատրաստում։ Ճզմեցին, ծիրանոտվեցին, գնացինք խոհանոց ու գազի վրա եփեցինք. ջեմը պատրաստ էր։ Տուն գնալուց էլ ոգևորված պատմում էին. «Գիտե՞ս, մամա, այսօր ճզմել ենք ծիրանը… ». իսկական իմացումի հրճվանք…