Բուսաբանական այգում

692334D6-9C24-4CAB-8906-60EA31D46660Հավես ճամփորդական օր։ Առավոտյան նախաճաշից հետո քայլքով իջանք Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղի։ Տեղավորվեցինք ու շարժվեցինք դեպի Բուսաբանական այգի։ Սովորողների մոտ մի ոգևորություն, մի անհամբերություն… Սիրուն բնություն, կանաչ բույսեր, ծառեր, շշմելու բնություն։ Սովորողները հիացած նայում էին ծառերին, որոնք շատ բարձր էին։ Ճանապարհին սկյուռիկի բներ տեսանք, փորձում էինք փնտրել սկյուռիկներին, բայց չգտանք։ Սովորողները կարդում էին ամեն մի հանդիպած ծառի ցուցատախտակներին գրվածները։ Իսկ մյուս մասն էլ էլեկտրոնային գործիքներով նկարում էր այն, ինչ տեսնում էր։ Զբոսնեցինք, հիացանք սիրուն բնությամբ, ճաշեցինք, մի քիչ երգեցինք ու վերադարձանք դպրոց։

Բուսաբանական այգի

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Օրը՝  15.05.19

Ժամը՝ 10:00-13:30

Վայրը՝  Բուսաբանական այգի

Նախապատրաստական աշխատանքներ՝

  • ճամփորդական պայուսակի նախապատրաստում
  • զրույց բույսերի մասին

Նպատակը` 

  • Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  • Ճամփորդելու միջոցով  ճանաչել շրջակա միջավայրը
  • Նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը
  • Ծառերի, թփերի, բույսերի դիտարկում
  • Գարնանային ֆոտոպլեներ
  • Միջավայրի խնամք
  • Էլ. գործիքներով բույսերի դիտարկում/նկարում

Խնդիրները`

  • Ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների ձևավորում
  • Տեսածի, լսածի մասին պատմելու ու ներկայացնելու կարողությունների ձևավորում
  • Տեխնոլոգիական հմտությունների ձևավորում

Անհրաժեշտ պարագաներ՝

Ճամփորդական պայուսակ, գլխարկ, բրդուճներ, ջուր, չոր ու խոնավ անձեռոցիկներ, աղբի տոպրակ և ձեռնոց:

Կրթական փոխանակման զատկական ամփոփում

CA2DF736-A5D3-4958-AF42-35AD9B1C2AEAՀերթական կրթական փոխանակումը Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» մանկապարտեզի սաների և դասավանդողների հետ։ Առավոտյան նախաճաշեցինք ու քայլքով դեպի Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղի։ Այս անգամ ուղղությունը Աշտարակի ջրաղացն էր։ Հասնելուն պես սկսեցինք Կրկնազատկի ծեսը տիկին Մարինեի աջակցությամբ։ Էլ ձվախաղ, էլ ձվագլոր, էլ ձվակռիվ, էլ աքլորակռիվ, չիք-չիք, աղամ-աղամ… իսկական ծիսական խաղեր, պարերգեր… Կարողացանք փոքրիշատե տարածել մեր ազգայինը։ Հավես ու փոքրիկ տոնախմբություն․․․ Շրջեցինք տեղանքով, տեսանք Քասախ գետը, որոշեցինք գետի աջ ու ձախ կողմերը, կերանք բրդուճներն ու վերադարձանք դպրոց։ Շատ հավես օր։

Ճամփորդություն Աշտարակի ջրաղաց. ուսումնական նախագիծ

A01FC8B5-D353-4122-BCF5-75F0F16D8136

 Կանաչ-կարմիր կիրակի. ուսումնական նախագիծ

Կրթական ցանցի փոխանակման զատկական արդյունքների ամփոփում Աշտարակի ջրաղացում

Օրը՝ 25.04.19

Մեկնումը՝ 11։00 քայլքով դեպի Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղի

Վերադարձ՝ 13:30

Ժամը՝ 12։00 Հանդիպում Աշտարակի ջրաղացում։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, Քոլեջի 5-6 տարեկաններ

Ծես Աշտարակի ջրաղացում Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» մանկապարտեզների սաների հետ։

Նպատակը`

Կրթական ցանցի զատկական արդյունքների ամփոփում, զատկական պարերգերի միջոցով հեղինակային կրթական ծրագրերի տարածում։

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է, որը եկեղեցական օրացույցով կատարվում է գարնան գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:

Զատկական ձուն «օրինակն է բոլոր աշխարհի, և ինչպես որ իմաստուններն ասում են` դրսի կեղևն նմանում է երկնքին, մզղաձևը` օդին և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն` մեջը» (Թորգոմ վարդապետ): Գրիգոր Տաթևացին էլ նման միտք է արտահայտել ձուն կարմիր ներկելու մասին. «Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: Ուշագրավ է, որ ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ: Ստ. Մալխասյանցը նշում է, որ«ծառ» նշանակում է նաև «ձվի սուր ծայրերը»: Այս բացատրությունը, որ ցույց է տալիս ձվի և կենաց ծառի գաղափարական առնչությունները, վկայում է, որ զատկական ձուն իր մեջ պարունակում է կյանքի հավերժության խորհուրդը:

Կանաչ-կարմիր կիրակին կամ Կրկնազատիկը  բուն Զատիկին հաջորդող կիրակին է: Դրան հաջորդում են Կանաչ, ապա Կարմիր կիրակիները, որոնք կապվում են բնության զարթոնքի, բուսականության, կյանքի պտղաբերման հետ: Այդ օրերին մարդիկ ընտանիքներով, խմբերով այցելել են մոտակա ուխտավայրերը, մատաղ են արել, պարեր, ձիարշավ, մրցություններ, հրաձգություն կազմակերպել, լարախաղացների խաղին հետևել: Ղզլարի հայերը Կանաչ կիրակի ձվերը ներկում էին կանաչ գույնով:

Զատիկ. Ձվախաղեր, խաղեր

Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը: Այդ օրվան հատկապես սպասել են երեխաներն ու երիտասարդները, ովքեր Զատկին նախորդող կիրակի՝ Ծառզարդարի տոնին, կարկաչա ածելով, երգելով տնետուն են շրջել և Զատկի տոնին խաղալու համար ձվեր հավաքել: Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը:

Ծիսական երգեր և պարեր

  • Եկեք ծեծենք,
  • Կարկաչա, կարկաչա
  • Զարկ, բոլոճիկ
  • Ծառ ծաղկեցավ
  • Խնկի ծառ
  • Գնացեք, տեսեք
  • Ճոր պար

Խաղեր

  1. Բակային-զատկական խաղերի շարք
  2. Աքլորակռիվ. գոմշակռիվ:
  3. Քարկտիկ
  4. Զատկական ասույթներ, շուտասելուկներ, հանելուկներ
  5. Զատկական ձվախաղեր

Անհրաժեշտ պարագաներ՝

Բրդուճներ, ջուր, թաց և չոր անձեռոցիկ, աղբ հավաքելու համար տոպրակ և ձեռնոց։

Աղայանական-ազգային խաղ-ընթերցումներ

66993FA8-B99E-48F7-AAD1-EAC5990EEE52Հավես ճամփորդական-ստուգատեսային օր։ Առավոտյան նախաճաշեցինք, հագանք մեր գունեղ դեղին շապիկները, քայլքով դեպի Մայր դպրոցի երթուղիներ։ Ուրախ տրամադրությամբ, երգով, պարով հասանք Թումոյի այգի։ Արև, կանաչ, թարմություն… Սկսեցինք աղայանական ընթերցումներով, ապա շարունակեցինք ազգային խաղերով։ Մի լավ հրճվանք ապրեցինք, խոտերին սիրուն-սիրուն պառկեցինք, նկարվեցինք, կերանք փոքրիկ բրդուճները։ Վերջում կատարեցինք շրջակա միջավայրի խնամք։ Սովորողները մեծ ոգևորությամբ հագան ձեռնոցներն ու սկսեցին մաքրել տարածքը։ Շատ հավես, ուրախ ու գարնանային օր։ Վերջում չմոռանաք լսել վեց տարեկանների ռադիոպատումը։

 

Սեբաստացիները Թումանյանի թատրոնում

62663E8B-0445-4572-A443-03D6A620870FՀավես ուրբաթ, ճամփորդություն դեպի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, նախաճաշեցինք ու քայլքով դեպի երթուղայինը։ Մի ոգևորություն, մի հրճվանք․․․ Դիտեցինք «Պոչատ աղվեսը» ներկայացումը։ Սովորողները հիացմունքով դիտում էին, իսկ վերջում բողոքեցին, որ շուտ վերջացավ։ Չմոռանաք լսել վեց տարեկանների ռադիոպատումը․․․