Լողի ստուգատես

958ADB82-878D-44DE-87C2-B7F6DF76FEFFԱյսօր 5-6 տարեկանների լողի ստուգատեսի օրն էր։ Քայլքով շարժվեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։ Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվեցին, հագուստները հանեցին, ծալեցին, դրեցին արկղիկի մեջ, կոշիկները դասավորեցին պահարանի տակ։ Հագան լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկները, ցնցուղ ընդունեցին ու վազեցին դեպի լողավազան։ Սկսեցին կատարել մկանները տաքացնող նախավարժանքներ, որից հետո նոր մտան ջուրը։ Ջրում կատարեցին ոտքերով վարժանքներ, ապա կրծքավանդակի վրա սկսեցին լողալ, հետո մեջքի վրա։ Շատ համարձակ ու ինքնավստահ լողորդներ…

Խաղերգեր լանջերին

351F61F9-3EE7-4613-A17B-5742C77CE690Հերթական ստուգատեսային մայիսյան հինգշաբթին։ Հագանք դեղին շապիկներն ու դուրս եկանք արևելյան լանջեր։ Մեզ միացան Քոլեջի ու Արևմուտքի 5-6 տարեկանները։ Միասին սկսեցինք խաղերգերը՝ օգտագործելով ինքնաշեն շրխկանները։ Գունավոր ու հավես ստուգատեսային օր…

«Մայիսիկ». մարզական ստուգատես

Մայիսյան առաջին ստուգատեսային հինգշաբթին։ Հավես գարնանային եղանակ։ Հագանք դեղին շապիկներն ու դուրս եկանք բակ։ Մեզ հետ վերցրինք, օղակ, գնդակներ, գդալներ և պարկեր։ Խաղացինք մարզական չորս խաղ, արդյունքները՝ տեսանյութում։

Գարնանային ֆոտոպլեներ

B1EA86AF-C1B4-43F2-A4D1-7B1B1CCE4897Հերթական ստուգատեսային օր։ Այս անգամ ստուգատեսի թեման մեդիագարունն էր։ Սովորողները պետք է շրջեին բակում՝ լուսանկարելով այն ամենն, ինչը կապված է գարնան հետ:

Ինքնագլորներով ստուգատես

A2C95062-3588-44F4-909B-FE92DF8E8ADEՍտուգատեսային հավես օր։ Սովորողների մի մեծ խումբ դպրոց մտավ իր անձնական ինքնագլորով։ Նախաճաշից հետո վերցրինք բուլավաներն ու դուրս եկանք բակ։ Մի ոգևորություն, մի հպարտություն, չէ՞ որ իրենց իսկ ինքնագլորները պետք է վարեին։ Բուլավաները սիրուն դասավորեցին տարբեր կողմերով ու սկսեցին։ Կարողացան հավասարակշռությունը պահպանելով՝ արագ կողմնորոշվել, 10-20 մ հեռավորությամբ ճանապարհն անցնել առանց կանգառի՝ հաղթահարելով բուլավաներն ու կատարելով շրջադարձ։

 

Զատկական ստուգատես

12CA7581-042D-4C96-AC7B-9778D70BF147Ապրիլյան ստուգատեսային հինգշաբթի։ Զատկի տոնի հետ կապված սովորողները կատարեցին տեխնոլոգիական ախատանք՝ պատրաստելով թղթե զատիկներ։ Վերցրին սև և կարմիր թղթեր, սոսնձեցին թղթե հաստ գլանակներին, հետո թևիկներ ավելացրին, սոսնձեցին աչուկները, պոզիկներն ու բերանը՝ ստեղծելով սիրուն ու պուտավոր զատիկներ։ Այս ստուգատեսի միջոցով նախ զարգացավ սովորողի կարողությունն ու երևակայությունը, ապա սովորողը մեկ անգամ ևս սովորեց, որ թուղթը աղբ չէ, թափոնից էլ կարող է նոր առարկա ստեղծել…

Ապրիլ ամսվա ստուգատեսներ

Առաջին շաբաթ՝ 04․04․19 Նախագիծ՝ Մեդիահմտություններ՝ Զատկական ընթերցարան

Արդյունք՝ Զատկական ընթերցարան

Երկրորդ շաբաթ՝ 11․04․19 Նախագիծ՝ Զատկական-տեխնոլոգիական ստուգատես

Արդյունք՝ Զատկական

Երրորդ շաբաթ՝ 18․04․19 Նախագիծ՝ Ինքնագլորներով ստուգատես

Արդյունք՝ Ինքնագլորներով ստուգատես

Չորրորդ շաբաթ՝ 25․04․19 Նախագիծ՝ Գարնանային ֆոտոպլեներ

Արդյունք՝ Գարնանային ֆոտոպլեներ

«Մարտիկ». Իմ շրխկանը

8BB7F8C1-E27C-47FA-A20F-C395B4D31DD4Վեց տարեկանները մարտյան վերջին ստուգատեսն իրականցրին ընտանիքներում՝ պատրաստելով հետաքրքիր ու բազմապիսի շրխկաններ, որի ժամանակ նաև մասնակից դարձրին ծնողներին։ Շրխկաններ պատրաստելիս սովորողներն օգտագործեցին պլաստմասե շշեր, կպչուն ժապավեն, սոսինձ, ընկույզ, բրինձ, մակարոն, կոնֆետներ, պլաստմասե ձվիկներ, գունավոր մատիտներ, տարբեր ժապավեններ, կոճակներ… Իսկ արդեն պատրաստի շրխկանով փորձեցին իրենց սիրելի երգերից որևէ երաժշտական փոքրիկ ներկայացում բեմադրել։ Արդյունքում ունեցանք սովորողի և ծնողի խմբային գործունեություն, տեխնիկական երևակայության զարգացում և երաժշտական ռիթմիկայի լսողության զարգացում։

,

 

Աղայանական-ազգային խաղ-ընթերցումներ

66993FA8-B99E-48F7-AAD1-EAC5990EEE52Հավես ճամփորդական-ստուգատեսային օր։ Առավոտյան նախաճաշեցինք, հագանք մեր գունեղ դեղին շապիկները, քայլքով դեպի Մայր դպրոցի երթուղիներ։ Ուրախ տրամադրությամբ, երգով, պարով հասանք Թումոյի այգի։ Արև, կանաչ, թարմություն… Սկսեցինք աղայանական ընթերցումներով, ապա շարունակեցինք ազգային խաղերով։ Մի լավ հրճվանք ապրեցինք, խոտերին սիրուն-սիրուն պառկեցինք, նկարվեցինք, կերանք փոքրիկ բրդուճները։ Վերջում կատարեցինք շրջակա միջավայրի խնամք։ Սովորողները մեծ ոգևորությամբ հագան ձեռնոցներն ու սկսեցին մաքրել տարածքը։ Շատ հավես, ուրախ ու գարնանային օր։ Վերջում չմոռանաք լսել վեց տարեկանների ռադիոպատումը։

 

Հեծանվային ստուգատես

7D3C2779-3B6C-41AD-B861-62091A410630Հերթական ստուգատեսյան հինգշաբթի։ Հավես արևային օր, հեծանիվներն ու կանգնակները վերցրինք ու սկսեցինք։ Սովորողները մեծ ոգևորությամբ սկսեցին հեծանվավարությունը՝ մեկը մյուսի ետևից հաղթահարելով կանգնակները։ Արդեն հմուտ հեծանվորդներ։