Փետրվարիկ ստուգատեսներ

07․02․19 Նախագիծ՝ Թումանյանական հերոսները խոհանոցում

Ամփոփում՝ Թումանյանական «համով-հոտով» հերոսներ

14․02․19 Նախագիծ՝ Փետրվարիկ՝ պատկերների խառնաշփոթ

Ամփոփում՝ Խառնաշփոթային ստուգատես

21․02․19 Նախագիծ՝ Փետրվարիկ. շրջիկ թատրոն Թումանյանի հետ

Ամփոփում՝ Թումանյանական շրջիկ թատրոն

28․02․19 Նախագիծ՝ ՄԵԴԻԱԳԵՏԻԿՆԵՐ.ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Ամփոփում՝ Վեց տարեկան մեդիագետիկներ

Վեց տարեկան մեդիագետիկներ

CFEE4A95-C27D-413E-99C3-BB2026E7533FՍտուգատեսյան մեդիահմտությունների հինգշաբթի։ Վեց տարեկաններն արդեն դարձել են հմուտ գետիկներ, էլ նկարում են էլեկտրոնային գործիքներում, էլ մուտքագրում։  Այս անգամ արդեն ծանոթ լինելով paint համակարգչային ծրագրին՝ նախ՝ ինքնուրույն բացեցին իրենց մեդիաայբբենարանի էջը, ապա՝ նկարեցին տուն, սար, շուն, կատու։ Հետո էլ փորձեցին մուտքագրել այն բառերը, որոնք նկարել էին։

 

Օտար լեզուն՝ մարզագորգին

ADFF0DFE-7ED7-4533-8A4E-069DFE10FF5D.jpegՎեց տարեկաններն սկսել են սովորել օտար լեզու։ Քանի որ մեր մարզական գունավոր գորգը մենք շատ սիրում ենք, այս անգամ որոշեցինք օտար լեզուն իրականացնել մարզագորգին։ Մի քանիսը սկսեցին գույն ասել, մնացածը պետք է դիպչեին տվյալ գույնով  հագուստ կրողին։ Հետո էլ սկսեցինք գորգի գույներով խաղալ։  Արդյունքում ունեցանք գունավոր հավես օտար լեզու։

 

 

Հավես ու գունավոր մաթեմատիկա

69FDCA12-8367-4663-9B35-404A38CF1D9AՀավես երեքշաբթի. Օրն սկսեցինք փայտե կառուցողական լեգոներով ու գունավոր մատիտներով։ Յուրաքանչյուրի դիմաց կային թվեր,  փայտե լեգոներ և մատիտներ։ Սովորողները պետք է իրենց դիմաց դրված թվին հավասարեցնեին առջևում դրված լեգոներն ու մատիտները։

 

Մեդիագրագիտության երկուշաբթի

BF633E57-FC33-47CA-A01E-6D878C50CC64.jpegԹումանյանական օրերը շարունակվում են։ Վեց տարեկաններն սկսել են զբաղվել մեդիագրագիտությամբ։ Այսօր նկարեցին Հ․ Թումանյանի «Էս էն է․․․» ստեղծագործության տունը, շունը, ապա փորձեցին մուտքագրել․․․ Վերջում չմոռանաք լսել ռադիոպատումը։

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 25.02․19-01.03․19

142660E7-A810-446A-A353-40BA34579440Փետրվարի 25

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Մեդիագրագիտություն․ նկարում ենք Հ․ Թումանյանի «Էս էն է․․․» հերոսներին

11:00-11:30 Միասնական ուսուցում՝ «Այլի հո՜», «Պսակ, պսակ», «Այ ֆոռկա», «Կոտ ու կես»

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Ռադիոպատում

13:00-13։30 Մարզական խաղեր
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Փետրվարի 26

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10:30-11:30 Ուրախ մաթեմատիկա՝ հաշվում ենք խմբաենյակի աթոռները

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Մարզական խաղեր
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Փետրվարի 27

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Առավոտյան նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
10:30 -11։00 Զբոսանք բակում

11։00-12։00 Հեծանվավարություն

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Խաղ-ուսուցում՝ Հ․ Թումանյան՝ «Իրիկուն»

13:00-13:30 Ծաղիկների խնամք

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Փետրվարի 28

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Օտար լեզու՝ Ողջույնի ձևեր, ծանոթություն

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Մեդիագետիկներ․ Մեդիագրագիտության ստուգատես

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Երաժշտական գործունեություն

13:00-13:30 Միասնական ուսուցում՝ «Այլի հո՜», «Պսակ, պսակ», «Այ ֆոռկա», «Կոտ ու կես»
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Մարտի 1

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք
10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Խաղ-ուսուցում՝ Հ․ Թումանյան՝ Մարտ

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Ուրախ օտար լեզու՝ գույներով խաղ

13:00-13:30 Զբոսանք բակում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

ՄԵԴԻԱԳԵՏԻԿՆԵՐ.ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

94808AF1-0282-444E-BC27-C326A30F9D7EՕրը՝ 28.02.2019

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Նպատակը՝
  • paint ծրագրով աշխատելու
  • կարդալու-գրելու կարողությունների ստուգատես-ցուցադրություն
Խնդիրները՝ 
  • սովորողները ինքնուրույն կստեղծեն էլեկտրոնային այբբենարանի մեկ էջ՝ կիրառելով paint ծրագրի իրենց հմտությունները:

 

Անհրաժեշտ նյութեր` Նոթբուք, նեթբուք, պլանշետ

Նկարագրությունը՝

Սովորողներն, արդեն ծանոթ լինելով  Paint  ծրագրին, ինքնուրույն կստեղծեն էջ, կնկարեն իրենց ծանոթ բառերը (տուն, սար, շուն, մուկ, կատու…), կմուտքագրեն  և կկարդան: Վերջում կավելացնեն նաև իրենց անունը, ապա կպահպանեն էջը:

Արդյունքում՝

Ստացված էջերով  դասվարը ստեղծում է մեդիաայբբենարան, որն էլ հրապարակում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ 

Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Էլեկտրոնային գործիքներով ուրբաթ

94808AF1-0282-444E-BC27-C326A30F9D7EՈւսումնական ուրբաթն ավարտեցինք Հ. Թումանանի «Ամպն ու սարը» բանաստեղծությամբ։ 6 տարեկանները ստեղծեցին մեդիաայբբենարանի իրենց առաջին էջը։ Հետո նկարեցին ամպ և սար՝ մուտքագրելով էլ․ գործիքներում սար բառը։

 

Это слайд-шоу требует JavaScript.

Թումանյանական շրջիկ թատրոն

142660E7-A810-446A-A353-40BA34579440.jpeg

Հերթական ստուգատեսյան հինգշաբթին այս անգամ թումանյանական էր։ Վեց տարեկանները դարձան շրջիկ թատրոնի դերասաններ և այցելեցինք 2-4 տարեկաններին։ Խաղացինք Հ․ Թումանյանի «Էս էն է» ստեղծագործությունը։ Սովորողներից մի քանիսը դարձան ստեղծագործության հերոսները՝ դերերով ներկայացնելով թատրոնը։  Իսկ հանդիսատեսը պատասխանեց դերասաններին թումանյանական հավես երգ-ոտանավորներով։ Արդյունքում ունեցանք և՛ շրջիկ թատրոնն իր դերասաններով, և՛ թումանյանական հեքիաթ-ստեղծագործությունների խառնաշփոթ։