Չափչափուկ

Այսօր որոշեցինք Արևելյան լանջերով զբոսնել, փորձել ոտնաչափերով քայլեր կատարել ու հաշվել։ Հավաքեցինք քարերն ու տերևները, երեխաները անչափ ոգևորությամբ  սկսեցին հաշվել, թե ով քանի տերև ու քար է հավաքել։ Վերադարձանք խումբ՝  կրկնելու ակնկալիքով։

Հունվարի 31-ի աշխատաժամանակ

8:45-9:30 Առավոտյան ծես. Ընդունելություն. ծաղիկներ-ծառերն ենք ջրում, երեխաները  ձեռնոցներով աղբն են  հավաքում, օդափոխում են սենյակը
9:45-10:00. Բարև,ես…
Խաղ -բանաստեղծություն` «Էս էն …»,  «Առաջին ձյունը» (ծափերով ու դոփերով)
Շաբաթվա երգեր՝ «Եղնիկ», «Պսակ-պսակ», «Զնգլիկ», «Այլիհո՜»
Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`«Պոչատ աղվեսը»
9:30-10:00. Ուրախ մարմնամարզություն
Ես կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել/
10:15-10:30. Նախաճաշ `Օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
11:00-11:30. Մարզական. Ռոդարիական խաղեր
11:30-11:50. Շրջայց Արևելյան լանջերով: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում՝ բակում, թաղում, մոտակա տարածքներում: Շրջայց Արևելյան լանջերով
11:50-12:20. Այլընտրանքային նկարչություն
12:30-13:00.Ճաշ
13:00-15:00.Քուն
15:30-16:00.Հետճաշիկ
16:00-16:20.Մուլտֆիլմի դիտում
16:30-17:00.ազատ գործունեություն-տուն ճանապարհել