Մարզականից հետո ընթերցանություն

599B963C-F07D-4331-9715-708B3417D674Օրն սկսեցինք մարզական խաղերով՝ օգտագործելով մեր մեծ գնդակը։ Սկզբում սաները պառկեցին մարզական գորգի վրա, ոտքերով կարողացան գնդակը մեկը մյուսին փոխանցել։ Այս խաղի ընթացքում հրճվանք տեսա սաների մոտ, քանի որ գնդակը մեծ ու ծանր էր, ծիծաղով ու դժվարությամբ էին փոխանցում։ Հետո ուրիշ խաղ. բաժանվեցին երկու խմբի, վերջում կանգնած մասնակիցը փոխանցեց գնդակը իր դիմացինին, առաջին մասնակիցը գնդակը տարավ ու դրեց օղակի մեջ։ Ապա գլուխկոնծի տալով՝ վերադարձավ իր խմբի մասնակիցների մոտ։ Այդպես շարունակ… Աշնան տաք օր, որոշեցինք դրսում բացօթյա ընթերցանությամբ զբաղվել։ Պատմեցի «Ով աշխատի, նա կուտի» առակ-ասացվածքը, սաները փորձեցին պատմել ու փոխանակել իրենց կարծիքները։ Հետո էլ որոշեցինք այն վերածել փոքրիկ բեմականացման։

Մարզական հինգշաբթի

99C96B41-F27E-4DB3-B60A-5D3D7FC8D8CF.jpegԱյսօր վերապատրաստվողներին մի լավ գլուխկոնծի անել տվեցինք։ Սկզբում բա թե՝ «չէ՜, չենք կարող…», բայց էն էլ ինչպես կարողացան։ Գլորվեցինք մարզական գորգի վրա, հետո էլ շապիկներով արագ հագնելու խաղը խաղացինք։ Շատ ոգևորված ու տպավորված հրաժեշտ տվեցին սաներին ու գնացին՝ խոստանալով կրկին հանդիպել։

Մարզական-տեխնոլոգիական չորեքշաբթի

54871204-3DF1-4FF4-B38A-76CFC9C8DBD2Արդեն հարազատ դարձած վերապատրաստվողների հետ երրորդ օրն սկսեցինք առավոտյան նախավարժանքով։ Հետո մարզական խաղ խաղացինք։ Բաժանվեցին երկու խմբի, սաները պետք է գլուխկոնծի տային, հետո օղակների միջով անցնեին, վազեին ու ձեռքով հարվածեին հաջորդ մասնակցի ձեռքին։ Մեր հյուրերը արագ-արագ անցած օղակների միջով, սաների մոտ մի ուրախություն, մի ցնծություն… Օրվա երկրորդ կեսին որոշեցինք ալյուրով խաղալ։ Տարբեր պատկերներ նկարեցին ալյուրով։ Հետո վերապատրաստվողները սովորողների հետ միասին ալյուրից գունավոր պլաստիլին պատրաստեցին, որով էլ վերջում տարբեր պատկերներ ստեղծեցին։

 

Բակային գունավոր խաղեր

34701788_461109997673216_1297271064753078272_nԱրևային հավես եղանակ, բակում նախաճաշելուց հետո սկսեցինք մեր գունավոր խաղերը։ Սկզբում խաղացինք փայտե իքսիկներ-նոլիկներ խաղը, հետո փայտե շրջանակներով արահետ սարքեցինք, որի միջոցով հինգ տարեկանները պետք է նախընտրած գույնի վրա կանգնած՝ մինչև վերջ անցնեին գունային արահետը։ Այս խաղերի միջոցով կարողացանք զարգացնել սաների՝ գույները ճանաչելու կարողությունները։ Երբ խաղի ժամանակ ամեն մեկն ասում էր իր նախընտրած ընկերոջ անունը, Վիլյամը Գրիգին ոգեշնչում էր՝ ասելով. -Գրիգ՝ վարչապետ, Գրիգ՝ վարչապետ։ Հետաքրքիր է, որ սաների մեջ դեռ մնացել է այդ միտքը, որը, կարծում եմ, չի էլ մոռացվի… Խաղերից հետո անթիվ հարցեր, լողավազան մտնելու են թե չէ, ճաշեցինք ու վազելով դեպի ջուրը…

 

 

Հավե՜ս օր, հավե՜ս նվեր, հավե՜ս հինգ տարեկաններ

34089660_457564601361089_5845131034483490816_nԱյսօր ունեցանք շատ սիրուն ու գունավոր նվեր՝ ռետինե գորգ։ Հինգ տարեկանները բացեցին, սկսեցին հավաքել գույներով, մի ուրախությու՜ն, մի ուրախությու՜ն։ Վերջացնելուց հետո գույները ճիշտ ճանաչելու խաղ խաղացինք։ Մի իսկական մարզական օր։ Սկսեցին մարզական խաղեր խաղալ՝ է՜լ ոտքերով գնդակի փոխանցում, է՜լ մեր սիրելի գլուխկոնծին, է՜լ գլորվեցինք, է՜լ փորիկների տակով անցանք, է՜լ, է՜լ… ապագա սեբաստացի փոքրիկ Նարեկն էր հյուր եկել իր մորաքրոջը, իր կրթահամալիրին։ Ահա և շուտով նախապատրաստվում ենք Նարեկի «ատամհատիկի ծեսին»։ Հրաժեշտից հետո սաները սպասքադրում կատարեցին, ինքնուրույն կարողացան վերցնել, սիրուն սեղան գցել, համով-համով ուտել։ Նրանց սպասում էր «քնի ծեսը»։ Սպունգերը սիրուն դասավորեցին, բացեցին անկողինները. րոպեներ անց արդեն քուն էին մտել ընկեր Տաթևի նվագած շվիի ելևէջների ներքո։ Ահա, շա՜տ ուրախ օր ունեցանք։ Հավե՜ս նվեր, հավե՜ս, սիրուն ու գունավոր գորգ։ Չմոռանանք հինգ տարեկանների գորգապատումը լսել։

 

Հավես ուրբաթ

33580957_455357731581776_4888745266246582272_nՄայիսյան վերջին ուրբաթը շատ հագեցած էր։ «Անտիվիրուս Կոմիտաս»-յան երգեր երգելով՝ դուրս եկանք բակ, մեր սիրուն լանջերին ռոդարիական խաղ խաղացինք, հինգ տարեկանները կարողացան բաժակի ջուրը առանց պպտվելու փոխանցել ետևի նստածին։ Իսկական ռոդարիկներ։ Խումբ վերադառնալուց հետո նախաճաշեցինք։ Սաները հաստ թղթի վրա թուղթ սոսնձեցին, հետո ամեն մեկը տարբեր գույների թղթեր սոսնձեց, և, ահա, ինքնաշեն թղթե արահետը պատրաստ է։ Փոքրիկ գնդակով սկսեցին խաղալ, հետո էլ շարունակեցինք վերապատրաստվողների հետ ստեղծած ինքնաշեն բաժակներով խաղալիքի խաղը։

 

 

 

 

Համադրելով երգն ու խաղը

31914275_446867662430783_1869026925196869632_nՕրն սկսեցինք մեր ամենօրյա նախավարժանքներով, նախաճաշեցինք ու դեպի խաղադաշտ։ Երգելով գնացինք, ֆուտբոլ խաղացինք, մի լավ վազվզեցինք, շա՜տ հոգնեցինք։ Երգեցինք Համբարձման երգերը, արտասանեցինք Ղ. Աղայան, մի քիչ նստեցինք հանգստացանք ու վերադարձանք խումբ։ Ճաշիկը մեզ էր սպասում։ Համով-համով կերանք ու հոգնած պառկեցինք քնելու։ 

Մարզական հնարքներ

 

Մարզական-ստեղծագործական

31045527_440589279725288_8175979867280506880_nՈւսշաբաթն ավարտեցինք մարզական խաղով, գնդակը կարողացանք ոտիկներով փոխանցել ընկերոջը։ Իսկ օրվա ավարտին երկրորդ դասարանի սովորողները մեզ հյուր եկան ու մեր փոքրերին սովորեցրին Հովհաննես Թումանյանի «Էս էն է» ստեղծագործությունը, իսկական սովորող-սովորեցնող…