Լողի ստուգատես

958ADB82-878D-44DE-87C2-B7F6DF76FEFFԱյսօր 5-6 տարեկանների լողի ստուգատեսի օրն էր։ Քայլքով շարժվեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։ Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվեցին, հագուստները հանեցին, ծալեցին, դրեցին արկղիկի մեջ, կոշիկները դասավորեցին պահարանի տակ։ Հագան լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկները, ցնցուղ ընդունեցին ու վազեցին դեպի լողավազան։ Սկսեցին կատարել մկանները տաքացնող նախավարժանքներ, որից հետո նոր մտան ջուրը։ Ջրում կատարեցին ոտքերով վարժանքներ, ապա կրծքավանդակի վրա սկսեցին լողալ, հետո մեջքի վրա։ Շատ համարձակ ու ինքնավստահ լողորդներ…

Հմուտ լողորդներ

75137096-25F5-4357-AB0D-942C96B4C2F0Հավես օր․․․ Սովորողներն եկել էին լողի պարագաներով, անհամբեր սպասում էին։ Ճաշից հետո քայլքով շարժվեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։ Հանդերձարանում արագ զգեստափոխվեցին, մտան ցնուղների տակ, տաքացրեցին մկաններն ու մտան լողավազան։ Էնպիսի վստահություն ու հրճվանք կա սովորողների մոտ լողալուց, իսկական հմուտ լողորդներ․․․

 

«Հոկտեմբերիկ» լողի ստուգատես

2103937C-2AEF-4BAF-A54B-8C978C2168BFԱյսօր հինգ տարեկանների լողի ստուգատեսի օրն էր։ Առավոտյան անհամբերությամբ եկել էին դպրոց՝ լողի պարագաներով, ջրային օղակներով… Քայլքով շարժվեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։ Տասնվեց րոպե անց հասանք։ Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվեցին, հագուստները հանեցին, ծալեցին, դրեցին արկղիկի մեջ, կոշիկները դասավորեցին պահարանի տակ։ Հագան լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկները, ցնցուղ ընդունեցին ու վազեցին դեպի լողավազան։ Լողի մարզիչ ընկեր Տաթևին ողջունելուց հետո սկսեցին կատարել մկանները տաքացնող նախավարժանքներ, որից հետո նոր մտան ջուրը։ Ջրում կատարեցին ոտքերով վարժանքներ, ապա կրծքավանդակի վրա սկսեցին լողալ, հետո մեջքի վրա։ Շատ համարձակ ու ինքնավստահ լողորդներ։ Լողը սաների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով կոփվում են, լողալու հմտություններ են նրանց մոտ առաջանում։ Լողուսուցումը մարմնակրթության բաղկացուցիչ մասնիկն է: Այն ոչ միայն  մարզաձև է կրթահամալիրում, այլ մի գործունեություն, որը ներառում է զանազան հմտությունների ու կարողությունների ձևավորում և զարգացում։

 

Լողուսուցում ծածկած լողավազանում

4E07C8F5-2DD9-45B0-83B5-B109D608098B.jpegՀինգ տարեկաններն սկսում են լողուսուցում ծածկած լողավազանում։ Առաջին օրն էր, արդեն տանից ոգևորված եկել էին։ Քայլքով գնացինք Արևմտյան դպրոց-պարտեզ։ Տղաներն իրենց հանդերձարանում, իսկ աղջիկներն իրենց հանդերձարանում փոխվեցին, ցնցուղ ընդունեցին։ Ծանոթացան լողավազանի կանոններին, մարզվեցին ու մտան ջուրը։