Արագածի լանջերին

29665848_431723063945243_974611062_nԱռավոտյան արթնացա, մտածեցի. «Վա՜խ, վա՜խ, ի՜նչ լավ եղանակ, արև՜, բա ասում էին՝ անձրև, քամի…»: Պետք է շարժվեինք Սուրբ Երրորդություն եկեղեցու առջևից։ Լավ տրամադրություն, ձմեռային հանդերձանք։ Շարժվեցինք, ճանապարհն անցնում էր Բյուրական գյուղի միջով, որը ծնողներիս ծննդավայրն է։ Որոշեցինք եղանակի՝ դեպի ամպրոպ-անձրևը փոխվելու դեպքում հյուր գնալ պապիկենց տուն։ Գնում ու գնում ենք․․․ հեռվում՝ սև ամպեր, մառախուղ, ձյան կտորներ․․․ Մեքենան կանգնեց, քանի որ ամբողջ ճանապարհն արդեն ձյունով էր ծածկված։ Սկսեցինք մեր քայլքը, ահագին ճանապարհ անցանք, էնպիսի ձնծաղիկներ, որ նայում ու հիանում ես, անիրական ձնծաղիկներ, իսկական ձնծաղիկներ․․․ Սկսվեց… ձյուն, ամպրոպ, կարկուտ, արդեն ետ ենք իջնում, հանկարծ դասվարներից Տաթև Թամազյանն ընկավ՝ ոլորելով ոտքը։ Բոլորիս մոտ՝ վախ, իսկ միևնույն ժամանակ՝ միասնականություն։ Միասին գրկեցինք նրան, մի կերպ, մի կերպ քայլում էինք, մեքենան էլ թարսի պես էնքան հեռու էր թվում։ Ուժեղ կայծակ, ուժեղ կարկուտ, կարծես ասեղներով հարվածներ գային դեմքիդ, երբ վերջապես երևաց մեքենան: Շատ զգուշությամբ նստեցրինք մեքենան ու շարժվեցինք։ Ճանապարհին մի ուրախություն, մի զրույց, մի ճաշկերույթ, տիար Գևորգը, իրեն հատուկ հումորներով, իհարկե, ողջ ճանապարհին կարողացավ փոխել բոլորիս տրամադրությունը, թվում էր՝ ոչինչ էլ չի եղել, բոլորիս մոտ հանգստություն կար: Մենք մտածում էինք՝ երևի ուղղակի ցավացել է ոտքը։ Հասանք բժշկական կենտրոն, արդյունքում՝ կոտրվածք։ Վերադարձա տուն, բայց անընդհատ մտքով Տաթևի հետ եմ, յուրաքանչյուրս կարող էինք նրա փոխարեն լինել, ուզում եմ շուտ առողջանա ու շուտ վերադառնա կրթահամալիր իմ սիրելի ուսուցչուհին։

Պարտիզապուրակային պատում

29664260_431292790654937_717037030_nՄի փոքր պատմեմ պարտիզապուրակային գործունեությունից, որը մագնիսի պես ինձ քաշեց իր կողմ։ Ըստ իս, այգեգործությամբ պետք է զբաղվի յուրաքանչյուր մարդ, քանի որ այդպես ավելի ես մոտենում բնությանը, ծառերին, հողին, ամեն կենդանի օրգանիզմի։ «Մուտքի» ճամբարի չորս օրերի ընթացքում ինչ ասես որ չարեցի՝ էլ խոտեր հնձեցի, էլ լանջերը ջրեցի, էլ փոր արեցի, էլ փոցխ արեցի, էլ վարդ տնկեցի, էլ, էլ․․․ այս ամենն ինձ շատ բան տվեց, չեմ կարող ասել՝ ոչինչ չգիտեի, բայց ավելի շատ բան սովորեցի, իհարկե Էդմոն Փաշինյանի օգնությամբ ու խորհուրդներով։ Սկզբում ամենը շատ ծանր ու քիչ զվարճալի էր թվում, բայց հետո տարբեր աշխատանքներ կատարելով` հասկացա, որ բնության հետ ուղղակի չես կարող չզբաղվել, չխնամել՝ անկախ բոլոր դժվարություններից, մանավանդ, երբ իրոք սիրում ես ու հաճույքով ես խնամում։ Կարողացա բացահայտել ինքս ինձ, բացահայտել, որ քիչ թե շատ «գլուխ եմ հանում» այգեգործունեությունից։ Ամենն արեցի սիրով, ու այդ ամենի շնորհիվ գլխումս շատ նախագծեր ծնվեցին, որոնք էլ շուտով կիրագործեմ փոքրիկ սաների հետ միասին։

 

 

Ճամբարային պատում

ըըըըՃամբարային չորրորդ օրն էլ ավարտվեց։ Այս չորս օրն ինձ շատ գիտելիքներ տվեց, սովորելու բան միշտ կա։ Քանի որ անցած երեք օրերին ուզում էի Ագարակ գնալ, ու չէր ստացվում, այսօր Լուսինե Փաշայանին խնդրեցի քսան րոպեն անցկացնել Ագարակում։ Ինձ համար բացահայտեցի, որ լավ էլ «գլուխ եմ հանում» պարտիզապուրակային գործունեությունից։ Այս անգամ ծառերի չորացած տերևներն էի հավաքում, մտածում էի ու բարձր էի մտածում․ «Այնպես չէ, որ կյանքումս առաջին անգամ եմ էսպիսի գործ անում՝ փոցխում շրջակայքը»։ Արդեն մտքումս փոքրիկ նախագծեր ունեմ՝ սաների հետ մի լավ մշակելու Արևելքի լանջերն ու այգին, գիտեմ, որ սիրով են անելու։ Ափսոսացի, որ երեկ ավարտեցինք լեզվագործունեության սեմինար-պարապմունքը, բայց դրա փոխարեն այսօր լիքը  տրամաբանական-մաթեմատիկական խնդիրներ լուծեցինք՝ համեմված տիար Գևորգի՝ միայն իրեն հատուկ հումորներով։ Իսկ վաղը մեզ սպասվում է հետաքրքիր ճամփորդություն դեպի Արագած։

Ճամբարի օր երրորդ

29547511_430675417383341_360796682_nՃամբարի երրորդ օրն սկսեցինք Արևմուտքի բարձունքում։ Կրկին երգուպար, ավելի հավես, որովհետև արևը թողած՝ միշտ ներսում ենք. տանել չեմ կարողանում այս եղանակին ներսում փակվելը։ Ներքևում, համենայն դեպս ինձ համար սպասված, պարտիզապուրակային աշխատանքն էր սպասում։ Читать далее «Ճամբարի օր երրորդ»

Бутылка вина-Գինու շիշը (թարգմանություն․ Օշո)

Бутылка вина

Жил некогда человек, который пожелал сделать своему другу приятное и оказать ему самое большое гостеприимство, на которое только был способен. Он пригласил его к себе в дом на обед, накрыв великолепный стол. Когда они с другом хорошенько пообедали и уселись отдохнуть перед ужином, хозяин сказал:

— Может, нам выпить вечером немного вина, чтобы разогнать косность нашего мышления и стимулировать остроту наших чувств?

Его гость с радостью согласился. В подвале у хозяина была только одна бутылка вина, правда, очень хорошего и дорогого. Он сказал об этом своему гостю и послал своего сына за вином.

Сын же его страдал сильным косоглазием, отчего и видел все предметы удвоенными. Спустя некоторое время он вернулся из подвала с пустыми руками и сказал: Читать далее «Бутылка вина-Գինու շիշը (թարգմանություն․ Օշո)»

Զրույց Արևմուտքի «Սոճիների պուրակում» Դավիթ Բլեյանի հետ

 

29546964_430428144074735_554781597_nՀավես եղանակ էր, այնքան պայծառ օր, որ ուզում էի ամբողջ օրն անցկացնել պարտիզապուրակային գործունեություն ծավալելով։ Սպասում էի, թե այսօր ինչ աշխատանք պետք է կատարեմ։ Ահա Էդմոն Փաշինյանը. վերցրի բահն ու սկսեցի փոր անել, էնքան ծանր ու զվարճալի աշխատանք։ Անընդհատ ուզում եմ բահով փորել, չի ստացվում, ուժս չի հերիքում, մտքումս ծիծաղում եմ, իսկ միաժամանակ ասում. «Տաթև՛, հո առաջին անգամը չէ, կարող ես»: Մի քիչ փորեցի մի կերպ, գնացի ընկեր Էդմոնի հետևից՝ խնդրելով ջրել փոքր լանջը։ Արդեն 20 րոպե է անցել, և ես կանգնած ջրում եմ, մեկ էլ ետևիցս հայտնվում է մի փոքրիկ, խլում ձեռքիցս ցնցուղը․

-Ե՛ս եմ ուզում ջրել լանջերը։

Տեսնեմ Դավիթն է Բլեյան։ Համարյա 30 րոպե միասին լանջերն ենք ջրում, էնքան հետաքրքիր երեխա է, իսկական հարցափունջ: Մեկ էլ ինչ տեսնեմ՝ ցնցուղը պահել է պատերին, հետո էլ՝ պատուհաններին։ Հարցնում եմ․

-Դավի՛թ, ցածր պահիր ցնցուղը, արդեն վերևի պատերն ես ջրում, — ու ստանում եմ զարմանալի պատասխան․

-Պատերն եմ ջրում։

-Բայց ո՞նց ես պատերը ջրում։

-Հեշտ ու հանգիստ, ջրում եմ, որ մեծանան, հասնեն երկինք։ Պատուհաններն էլ ջրենք, որ մեծանան։ Տե՛ս, էս ջուրը հրթիռ է ու կրակ։ Արի՛, գնանք, վարդեր տնկենք։

Զարմացած Դավթի հետաքրքրասիրությամբ՝ գնացինք վարդեր տնկելու։ Ընկեր Էդմոնի օգնությամբ ընտրեցինք վարդերը։ Փորեցինք, տնկեցինք վարդերը, լավ ցեխոտվեցինք, ու արագ վազեցի շախմատի դասընթացին։ Ափսոս, կուզեի ավելի շատ ժամանակ անցկացնել՝ թե՛ պարտիզապուրակային աշխատանքներ կատարելու համար և թե՛ այդ ամենն անելու Դավթի հետ միասին։

 

 

 

 

 

 

Ճամբարի երկրորդ օր

29665658_430454930738723_450589831_nՃամբարի երկրորդ օրն սկսեցինք առավոտյան պարապմունքով, գնացինք արևմուտք, պարտիզապուրակային աշխատանքը մեզ էր սպասում։ Սկսեցի փոր անել, որը բավականին դժվար էր, կամ էլ ես այդքան ուժ չունեի։ Շարունակեցի աշխատանքս՝ լանջերը ջրեցի: Читать далее «Ճամբարի երկրորդ օր»

«Մուտք» մանկավարժական ճամբար

29345253_430041480780068_882200539_nԱյսօր կրթահամալիրի մանկավարժական աշխատողների «մուտքի ճամբարի» առաջին օրն էր։ Սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով Մարմարյա սրահում։ Ապա քայլք դեպի Արևմուտք: Սկսեցինք պարտիզա-պուրակային աշխատանքից,որում մեզ օգնեց Էդմոն Փաշինյանը։ Կարողացա խոտ հնձելու մեքենայով հնձել, որը, ի դեպ, փոքր-ինչ դժվար էր՝ չնայած խոտի անուշ բույրին։ Շարունակեցինք շախմատի պարապմունքով Առնոլդ Միքայելյանի հետ։ Տիկին Մարիետը վարեց լեզվագործունեություն, մանկական ստեղծական գործունեության վերաբերյալ սեմինար-պարապմունքներ: Օգտվելով ռոդարիական հնարամտություններից՝ ընտրեցինք երկու տարբեր՝ «ծիածան» և «բազմոց» բառերը, ստացանք առաջադրանք՝ գրել երևակայական ստեղծագործություն այդ երկու բառերի հետ կապված: Արդյունքում ստացվեց, ըստ իս, հետաքրքիր ստեղծագործություն։ Ընդմիջեցինք, շարունակեցինք նոր երգեր ու պարեր սովորելով, ապա՝ տեխնոլոգիական աշխատանք կատարեցինք Զառա Ոսկանյանի հետ, որը կշարունակենք ու կավարտենք վաղը։ Տիար Գևորգը մեզ մաթեմատիկական առաջադրանքներ բացատրեց, փորձեցինք գտնել կապիկի՝ բանանին հասնելու ճանապարհը, հետո փորձեցինք քիչ բարդ խնդիր լուծել։ Օրն ամփոփեցինք մարզական պարապմունքով։ Կհանդիպենք վաղը։

«Ծիածանոտ բազմոցը»

Մեր տանը մի հին բազմոց կա, որը ծածկում ենք մի շքեղ, գունագեղ կտորով՝ վրան ծիածանագույն նախշեր։ Քրոջս աղջիկը՝ չորս տարեկան Լառան, մի օր ինձ հարցրեց․
-Մորաքո՛ւյր, գիտե՞ս՝ մեր բազմոցը ծիածանոտ է, մի բան եմ մտածել։ Պարտեզի պատուհանից երբ նայում ենք անձրևից հետո դուրս եկած ծիածանին, բոլորով վազում ենք ծիածանի տակով անցնելու։ Համ էլ քույրիկս ասել է, որ հենց անցնեմ ծիածանի տակով, տղա կդառնամ։ Բայց ամեն անգամ, երբ վազում եմ, որ անցնեմ, այնքան հեռո՜ւ է, չեմ հասնում նրան։ Մի բան եմ մտածել՝ ինձ օգնիր՝ հիմա այս «ծիածանոտ բազմոցը» բարձրացրու, ու ես արագ անցնեմ տակով: Ուզում եմ տղա դառնալ, որ մայրիկս ինձ էլ մեքենաներ գնի, ու նաև կարողանամ ֆուտբոլի հաճախել։ Փորձեցի եղբորս հետ բարձրացնել այդ «ծիածանոտ բազմոցը». փոքրիկն անհամբեր սպասում էր՝ ձեռքին բռնած մի ոսկեմազ տիկնիկ։
-Դե՛, անցի՛ր տակով,-ասացի՝ նայելով նրա՝ անհամբերությամբ նայող պսպղուն աչուկներին։ Սպասում ենք՝ երբ պետք է անցնի, բայց փոքրիկի սրտում մի քիչ կասկած եմ նկատում. կարծես վախենո՞ւմ է։
 -Չէ՛, մորաքո՛ւյր, չեմ անցնի, բա որ անցնեմ, ու մայրիկս աշխատանքից գա, ինձ չգտնի, կնստի, լաց կլինի, չէ՛, չե՛մ ուզում։ Թող տիկնիկիս անցկացնեմ, ու նա դառնա տղա, ոչինչ, ես նոր ընկեր կունենամ։
Զարմացած լսելով նրան՝ բարձրացրինք բազմոցը, և փոքրիկը նետեց այն կողմ իր ոսկեծամիկ խաղալիքը։ Տիկնիկն օդում կերպարանափոխվեց՝ վերածվելով ռոբոտ-տղայի։ Աղջնակը շփոթված նայում էր այս կողմ, նայում էր այն կողմ… Հենց այդ պահին մայրիկն աշխատանքից տուն վերադարձավ։
-Մայրի՛կ, մայրի՛կ, ես արդեն նոր տիկնիկ ունեմ՝ ռոբոտ-տղա։ Ինչ կլինի՝ մյուս երկու տիկնիկներիս նույնպես անցկացնենք «ծիածանոտ բազմոցի» տակով, միանգամից երեք եղբայր կունենամ, ու կասեմ, որ ես եմ ստեղծել նրանց, նրանք էլ ինձ հաստատ շատ կսիրեն։
Մյուս տիկնիկներին էլ անցկացրին, կատարվեց Լառայի ցանկությունը։
Ու հանկարծ… Զարթուցիչն ինձ հիշեցրեց, որ իրականություն վերադառնամ… Փոքրիկ Լառան ինձ թաքուն պատմել էր իր մեծ ցանկության մասին՝ Ձմեռ պապիկից խնդրել էր եղբայրիկ։ Ես էլ նրա ասածների մասին մտորելով՝ քնել էի ծիածանագույն բազմոցին…

Ռոդարիական հմտություններ

Մեր կրթահամալիրում Ռոդարին կիրառվում է անընդհատ և ամենուր։ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում կարևորում ենք ռոդարիական մարզախաղերը, ռադիո և աուդիոնյութերը և ընդհանրապես այն ամենը, ինչում երևում է Ռոդարու ձեռագիրը: Արդյունքում ստեղծագործական երևակայությունը կիրառում ենք առօրյա գործունեության մեջ՝ փորձելով խմբասենյակում ամեն տեսակի գործունեություն վերածել խաղիկների: Այսկերպ կարողանում ենք ձևավորել որոշակի հմտություններ ու կարողություններ, որոնք էլ սկսում են զարգանալ աստիճանաբար:

  1. 5 տարեկան ռոդարիկներ
  2. Ռոդարիական վերապատրաստվողներ
  3. Արևելքի լվացքը
  4. Ռոդարիական Գյումրի
  5. Մարզական ռոդարիկներ
  6. Գնդակախաղ
  7. Որսա խնձորը
  8. Մեծ լվացք
  9. Արագ հավաքիր
  10. Ռոդարիական արահետ
  11. Ռոդարիական ուրբաթ
  12. Մագնիսական ուժը
  13. Փաթաթուկ
  14. Փչելու ուժը
  15. Օղակների մարաթոն
  16. Ոտքերով փոխանցում
  17. Առանց թաթիկների
  18. Օղակախաղ
  19. Մարզականին ընդառաջ
  20. Հողաթափիկ