Հունիսմեկյան պարապմունք

Նախադպրոցական կրթություն .«Հակաբացիլ Կոմիտաս» 

Հունիսի 1- «Բարև ջուր» նախագծի մեկնարկ

Օրը՝  հունիսի 1

Վայրը՝  Արևելյան Բանգլադեշ

Ժամը՝ 10։00

Մասնակիցներ՝

  • Արևելյան դպրոց _պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկան սաներ
  • 5 տարեկանների նորակազմ խմբեր
  • Ընտանեկան խմբեր
  • Այլ խմբեր:

Ծրագրում`

2-5 տարեկաններ   «Խաղացող Պարտեզ» նախագիծ

  • Մանկական խաղիկներ, խաղերգեր, ծափխաղեր.
  • «Արևներ»  շարքի խաղարկում,
  • Կոմիտասյան երգերի շարան
  • Շրխկան համույթ
  • Ռոդարիական խաղեր
  • Բակային խաղեր
  • Պղպջակ-ջրային խաղեր
  • Լողազգեստների ցուցադրություն
  • Այլընտրանքային նկարչություն
  • Մրգային աղցան-մրգային պատկերներ
  • Ամառային լողափի նոր մոդել

Լաբիրինթ`հյուրասիրություն

Նկարող ռոդարիկներ

33854370_457987071318842_8186104827479064576_nՄայիսյան վերջին օրը՝ հինգշաբթին, սկսեցին նկարչությամբ, ավարտեցինք ռոդարիական՝ արագ փչելու կարողությունը զարգացնող խաղով։

Հավե՜ս օր, հավե՜ս նվեր, հավե՜ս հինգ տարեկաններ

34089660_457564601361089_5845131034483490816_nԱյսօր ունեցանք շատ սիրուն ու գունավոր նվեր՝ ռետինե գորգ։ Հինգ տարեկանները բացեցին, սկսեցին հավաքել գույներով, մի ուրախությու՜ն, մի ուրախությու՜ն։ Վերջացնելուց հետո գույները ճիշտ ճանաչելու խաղ խաղացինք։ Մի իսկական մարզական օր։ Սկսեցին մարզական խաղեր խաղալ՝ է՜լ ոտքերով գնդակի փոխանցում, է՜լ մեր սիրելի գլուխկոնծին, է՜լ գլորվեցինք, է՜լ փորիկների տակով անցանք, է՜լ, է՜լ… ապագա սեբաստացի փոքրիկ Նարեկն էր հյուր եկել իր մորաքրոջը, իր կրթահամալիրին։ Ահա և շուտով նախապատրաստվում ենք Նարեկի «ատամհատիկի ծեսին»։ Հրաժեշտից հետո սաները սպասքադրում կատարեցին, ինքնուրույն կարողացան վերցնել, սիրուն սեղան գցել, համով-համով ուտել։ Նրանց սպասում էր «քնի ծեսը»։ Սպունգերը սիրուն դասավորեցին, բացեցին անկողինները. րոպեներ անց արդեն քուն էին մտել ընկեր Տաթևի նվագած շվիի ելևէջների ներքո։ Ահա, շա՜տ ուրախ օր ունեցանք։ Հավե՜ս նվեր, հավե՜ս, սիրուն ու գունավոր գորգ։ Չմոռանանք հինգ տարեկանների գորգապատումը լսել։

 

Ամրապնդում եմ շախմատի գիտելիքներս

8B975EF0-53E9-4ED1-A165-AE4AF7A0C5DFԱհա և ժամանակ եմ տրամադրում մասնակցելու շախմատի դասընթացներին, որոնց ժամանակ շատ բան եմ սովորում։ Իհարկե, խաղալ գիտեմ, բայց սովորողների հետ երկար խաղալուց ու մտածելուց ես հասկանում՝ ինչ գիտես ու ինչ չգիտես: Արդեն մի քանի դաս է, ինչ մասնակցում եմ, ընկեր Առնոլդը բացատրում է ամեն մանրուք թվացող, բայց շատ կարևոր քայլերի մասին։

 

Հավես ուրբաթ

33580957_455357731581776_4888745266246582272_nՄայիսյան վերջին ուրբաթը շատ հագեցած էր։ «Անտիվիրուս Կոմիտաս»-յան երգեր երգելով՝ դուրս եկանք բակ, մեր սիրուն լանջերին ռոդարիական խաղ խաղացինք, հինգ տարեկանները կարողացան բաժակի ջուրը առանց պպտվելու փոխանցել ետևի նստածին։ Իսկական ռոդարիկներ։ Խումբ վերադառնալուց հետո նախաճաշեցինք։ Սաները հաստ թղթի վրա թուղթ սոսնձեցին, հետո ամեն մեկը տարբեր գույների թղթեր սոսնձեց, և, ահա, ինքնաշեն թղթե արահետը պատրաստ է։ Փոքրիկ գնդակով սկսեցին խաղալ, հետո էլ շարունակեցինք վերապատրաստվողների հետ ստեղծած ինքնաշեն բաժակներով խաղալիքի խաղը։

 

 

 

 

Վերապատրաստվողներն Ագարակում

33475151_455121934938689_5310813321627172864_n.jpgՎերապատրաստման վերջին օրը գնացինք Ագարակ, խանութից գազար ու շաքար առանք՝ ձիերին կերակրելու համար։ Վերապատրաստվողները վախեցան կերակրել ձիերին, նրանց փոխարինեցին համարձակ սաները։ Դուրս եկանք Ագարակից, ցույց տվեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի լողավազանը, ծանոթացանք մյուս խմբերի սաների ու վերապատրաստվողների հետ։ Արագ վերդարձանք խումբ՝ ճաշելու, որից հետո պատրաստեցինք կենդանական կերպարներ։ Հրաժեշտ տվեցինք նրանց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։

Ինքնաշեն-ռոդարիական չորեքշաբթի վերապատրաստվողների հետ

33306786_454410738343142_5316470734153842688_nՄեր այսօրվա վերապատրաստվողները Գավառ քաղաքի Կարմիր գյուղից էին՝ ընկեր Սիրանույշն ու ընկեր Անին։ Նրանք մեզ համար հեքիաթ պատմեցին, երգեցինք, բակում ռոդարիական խաղ խաղացինք, հետո էլ ընկեր Սիրանույշի օգնությամբ ինքնաշեն խաղալիք-բաժակներով ձեռք պատրաստեցինք։ Շատ սիրուն խաղալիք ստացվեց։

 

Վերապատրաստման երկրորդ օր

33118875_453960955054787_245722556542222336_nԱյսօր մեզ Գյումրու և Դիլիջանի վերապատրաստվողներն էին հյուր եկել։ Ծանոթանալուց հետո անցանք ինքնաշեն խաղալիքների ստեղծմանը, ընկեր Թելլինեի և ընկեր Մարիամի հետ պատրաստեցինք մարդուկներ,թիթեռնիկ, նապաստակ… Հետո խաղացինք՝ զարգացնելով սաների արագ փչելու ունակությունը։