«Ճամփորդները»

Հինգ տարեկաններն այսօր դարձել էին բանգլադեշյան ճամփորդներ։ Ճամփորդեցին Հյուսիսային դպրոց-պարտեզի տարածքով, հարակից բակում նստեցին ու պատմեցին Հ. Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը։ Պատրաստվում են բեմականացնել այն…

Մարզականից հետո ընթերցանություն

599B963C-F07D-4331-9715-708B3417D674Օրն սկսեցինք մարզական խաղերով՝ օգտագործելով մեր մեծ գնդակը։ Սկզբում սաները պառկեցին մարզական գորգի վրա, ոտքերով կարողացան գնդակը մեկը մյուսին փոխանցել։ Այս խաղի ընթացքում հրճվանք տեսա սաների մոտ, քանի որ գնդակը մեծ ու ծանր էր, ծիծաղով ու դժվարությամբ էին փոխանցում։ Հետո ուրիշ խաղ. բաժանվեցին երկու խմբի, վերջում կանգնած մասնակիցը փոխանցեց գնդակը իր դիմացինին, առաջին մասնակիցը գնդակը տարավ ու դրեց օղակի մեջ։ Ապա գլուխկոնծի տալով՝ վերադարձավ իր խմբի մասնակիցների մոտ։ Այդպես շարունակ… Աշնան տաք օր, որոշեցինք դրսում բացօթյա ընթերցանությամբ զբաղվել։ Պատմեցի «Ով աշխատի, նա կուտի» առակ-ասացվածքը, սաները փորձեցին պատմել ու փոխանակել իրենց կարծիքները։ Հետո էլ որոշեցինք այն վերածել փոքրիկ բեմականացման։

Հավես երեքշաբթի

A878D181-944F-43E4-8492-7832659461BB

Այսօրվա հավես արևոտ օրն անցկացրինք Արևելյան լանջերին նստած։ Պատմեցի Հ․ Թումանյանի «Ծիտը» հեքիաթը։ Ուշադրությամբ լսեցին և փորձեցին վերապատմել։Հետո ճաշեցինք ու երգելով գնացինք Ագարակ։ Մեծ ոգևորությամբ կերակրեցին կենդանիներին։ Ձիերին խնամեցին առանց վախի զգացողության։ Հատուկ սանրերով սանրում էին ձիերի մազերը, շոյում, իրենց սերն էին փոխանցում կենդանիներին և ստանում կրկնակին, որից էլ մի ուրիշ հրճվանք էին ապրում․․․

 

Բացօթյա ընթերցանություն

BBF1CC81-7B31-4048-BFFB-F7FD2008E75AԱշնանային այսօրվա մեր առավոտը սկսվեց բացօթյա ընթերցանությամբ։ Սաների համար ընթերցեցի Ղազարոս Աղայանի «Արևի հրամանը» ստեղծագործությունը, որը լսեցին շատ ուշադրությամբ։ Հետո սկսեցին հավեսով պատմել։ Հինգ տարեկանները սկսում են բացօթյա ընթերցանություն նախագիծը…

 

Հեքիաթի բացօթյա ընթերցանություն 5 տարեկանների հետ

28721503_419727058478177_1092947663_n

Մեր գարնանային օրն սկսվեց Քոլեջի լանջերին հեքիաթ պատմելով։ Զարմանալի են այս հինգ տարեկանները, շշմելու են, ախր շատ լավն են է․․․ Հենց դուրս եկանք խմբից, Նոեմին ասում է․ «Ընկե՛ր Տաթև, կարո՞ղ եմ այսօր ես պատմել հեքիաթը»։ Ռաֆայելն էլ թե՝ «Բա ինչի՞ եք դուք մեզ տանում, էլ հետ չե՞նք գնալու»։ Հեքիաթը պատմելուց հետո ուրախ-ուրախ վերադարձանք խմբասենյակ՝ նախաճաշիկին հասնելու։ Կհանդիպենք վաղը։