Մարկ Մարգարյան

Ողջույն բոլորին։ Ես չորս ամսական Մարկն եմ` ապագա սեբաստացի։ Մայրիկիս ու հայրիկիս գանձն եմ։ Շատ սիրում եմ կաթիկ ուտել, զբոսնել։ Թողնում եմ, որ մայրիկս գիշերը հանգիստ քնի։ Արդեն ծանրացել եմ, մայրիկս գրեթե չի կարողանում ինձ գրկած զբոսնել, դիմում է հայրիկիս օգնությանը։ Նաև շատ սիրում եմ լողանալ։ Ունեմ մի ճոճաթոռ, որի վրայի խաղալիքներն արդեն ինձ ուրախացնում են, կարողանում եմ թաթիկներովս բռնել նրանց։ Ես շատ համովիկ բալիկ եմ, կարծես ատամիկ եմ ուզում հանել, իսկ մնացածի մասին արդեն տեսանյութը կպատմի։ Մոռացա ասել, որ անհամբեր սպասում եմ մայրիկիս հետ դպրոց֊պարտեզ հաճախելուն։ Կհանդիպենք…

2018-2019 ուսումնական նախագծեր և արդյունքներ

  1. Ուսումնական ուրախ մեկնարկ
  2. Նախագիծ՝ Կրթական շքերթ
  3. Ամփոփում՝  Հինգ տարեկանների կրթական շքերթը

Читать далее «2018-2019 ուսումնական նախագծեր և արդյունքներ»

2018-2019 ուսումնական ճամփորդություններ և արդյունքներ

1․ Նախագիծ՝ Բարձունքի հաղթահարում

Ամփոփում՝ Բարձունքի հիանալի հաղթահարում

2․Նախագիծ՝ Ճամփորդություն Աշտարակի ջրաղաց. ուսումնական նախագիծ

Ամփոփում՝ Ճամփորդություն Աշտարակում Читать далее «2018-2019 ուսումնական ճամփորդություններ և արդյունքներ»

2018-2019 ընտանեկան նախագծեր

«Բարև, ես եմ…» նախագիծ

Բարև, ես․․․ մեդիափաթեթ

Մուտք կրթահամալիր զարգացնող խաղ-խաղալիքով մեդիափաթեթ

«Լինում է, չի լինում» հեքիաթի ընտանեկան ֆլեշմոբ

Читать далее «2018-2019 ընտանեկան նախագծեր»

Հավես խաղ-ներկայացում

E1D08E99-D109-4FCE-A800-47D404DD93C35-6 տարեկաններն այսօր ունեցան հավես ու փայլուն խաղ-ներկայացում՝ խաղալով Հ. Թումանյանի «Էս էն տունն է…» ստեղծագործությունը։ Այս ներկայացմամբ էլ ինձ «հրաժեշտ» տվեցին՝ գործուղելով ֆիզարձակուրդի։ Կրթահամալիր, դպրոց, որը միշտ իմն է եղել, ու որը մնում է իմը… Կկարոտեմ բոլորին…

Գունավոր մակարոնագրություն

561CA884-1F20-49C9-ADE8-3AD71E5503B6Հավես ու գունավոր չորեքշաբթի։ Սովորողները հագան աշխատանքային գոգնոցները, մի լավ ներկոտվեցին՝ ներկելով մակարոնները։ Հետո սկսեցին գունավոր մակարոններով բառեր գրել։ Շատ հավես մակարոնագրություն ստացվեց։

Լողի ստուգատես

958ADB82-878D-44DE-87C2-B7F6DF76FEFFԱյսօր 5-6 տարեկանների լողի ստուգատեսի օրն էր։ Քայլքով շարժվեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։ Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվեցին, հագուստները հանեցին, ծալեցին, դրեցին արկղիկի մեջ, կոշիկները դասավորեցին պահարանի տակ։ Հագան լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկները, ցնցուղ ընդունեցին ու վազեցին դեպի լողավազան։ Սկսեցին կատարել մկանները տաքացնող նախավարժանքներ, որից հետո նոր մտան ջուրը։ Ջրում կատարեցին ոտքերով վարժանքներ, ապա կրծքավանդակի վրա սկսեցին լողալ, հետո մեջքի վրա։ Շատ համարձակ ու ինքնավստահ լողորդներ…