Դեկտեմբերիկ ստուգատեսներ

06․12․18 Նախագիծ Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

Ամփոփում Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկների ստուգատես

«Ջրծաղիկն» ու ինքնաշեն ձեռնոցե տիկնիկների ընտանեկան ստուգատեսը

13․12․18 Նախագիծ՝ «Ասիլ-Վասիլ»-ի պատրաստում

Ամփոփում «Մարդահացիկներ»

20․12․18 Նախագիծ Ամանորյա բացիկների համակարգչային հմտությունների ստուգատես

Ամփոփում Ամանորյա էլեկտրոնային բացիկներ

27․12․18 Նախագիծ Այլընտրանքային տոնածառ

Ամփոփում «Դեկտեմբերիկ» ընտանեկան ֆլեշմոբ-ստուգատես. Այլընտրանքային տոնածառ

 

Հավես ամանորյա տոնախմբություն

F4FDE2E1-2199-4521-A62C-863AE1114AADԱրևելյան դպրոց-պարտեզում իրական հրաշքների Ամանորյա միջոցառումն էր։ Հավես երգում, պարում, սիրուն, թիթիզ… Ոգևորվածությամբ սպասում էին Ձմեռ պապիկին, ում հանկարծ պատունաից տեսան՝ ձիու վրա նստած։ Ապա Ձյունանուշիկի հետ ներս մտավ, կրկին երգ, պար, ուրախություն, ուրիշ հրճվանք։ Շտապեցինք խումբ՝ հյուրասիրության և նվերներին սպասելու։ Ձմեռ պապիկն արդեն նվերները սիրուն դասավորել էր սեղանների վրա։ Ամեն սովորող իր նկարով գտավ իր նվերը։ Այդպիսի սիրուն նվեր Ձմեռ պապիկից ունեի նաև ես։ Տոնախմբությունն ավարտեցինք համով հյուրասիրությամբ…

 

Հունվարյան նախագծեր

6DEF7111-2287-4E3B-B90D-CA4B3D4E2CACՀունվարի 8-25

Արևելյան դպրոց-պարտեզ

Հինգ տարեկաններ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ, ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ։

Ստեղծագործական հավաք -նախագծեր

Դիջիթեքը ընտանիքում անվանակարգին ներկայացվող պահանջների ծանոթացում, նյութերի ընտրություն և հրապարակում։

Ընտանեկան ֆլեշմոբ-մեդիափաթեթ՝ «Ի՞նչ նվեր ստացա Ձմեռ պապիկից…»

  • Բնագիտական նախագիծ

Բնագիտական փորձերի կատարում և՛ խմբասենյակում, և՛ տանը։

  • Մարզական նախագիծ
  • Մարմնամարզություն՝ մարզական խաղեր, գլուխկոնծիներ…
  • Հեծանվաուսուցում-լողուսուցում
  • Տեխնոլոգիական նախագիծ
  • Բնագիտական-տեխնիկական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ

Ձմռան պինգվինների պատրաստում

Ղափամայի տոնի պատրաստություն

«Դդումներ, դդումներ…» նախագիծ

«Մատիկաթատրոն, տիկնիկային, խամաճիկներ…» նախագիծ

Ձմեռային մարզական  խաղեր

  • մարզական պարապմունքներ
  • ձնանկարչություն
  • բնագիտական փորձ ձյան վրա
  • ձմեռային-բակային խաղեր

Ուսումնական ճամփորդություններ

Նախապատրաստվում ենք Բնագիտա-տեխնիկական ստուգատեսին

  • Լեգո-քաղաքի կառուցում
  • բնագիտական փորձերի իրականացում խմբասենյակում
  • տեխնոլոգիական զարգացնող խաղերի ստեղծում
  • ընտանեկան բնագիտական փորձերի կատարում, նկարահանում

Նախապատրաստվում ենք Դիջիթեքին

  • ծանոթացում անվանակարգերի հետ
  • նյութերի դիտում և քննարկում

 

Ամանորյա էլեկտրոնային բացիկներ

613BCFD6-48C7-4E58-93E2-505B3A7542D3Հերթական ստուգատեսյան հինգշաբթի հինգ տարեկանների խմբում։ Այս անգամ համակարգչային հմտություններ, բացիկներ… Յուրաքանչյուր սովորող իր նախընտրած գույնով փորձեց բացիկ նկարել։ Հետաքրքիր էր, որ բոլոր բացիկները նկարում էին միայն Ձմեռ պապիկի համար,  իսկ բացիկի  կողքին ցանկանում էին եղևնի նկարել՝ զգալով ամանորյա շունչը։ Վերջում հավես էլեկտրոնային բացիկներ ունեցանք։

Վերապատրաստվողներն Արևելքում

091BBF74-3520-42A3-9D58-E5B8B798B3D5Այսօրվա մեր հյուրերը քաղաք Ալավերդու Շնող գյուղի վերապատրաստվողներն էին։ Ծանոթացանք, կատարեցինք նախավարժանք, հեքիաթ պատմեցին սովորողների համար, հետո հարց ու պատասխանով խաղ խաղացինք։ Ապա Ամանորյա միջոցառման փորձ կատարեցինք՝ երգելով ու պարելով։ Վերջում էլ նրանց խնդրանքով սովորողները գուաշներով եղևնիներ նկարեցին՝ մի լավ ներկոտվելով…

Այլընտրանքային տոնածառ

5AA6D67B-2FEC-43C8-8C51-408CDDFEAAE4Օրը՝ 27.12.2018  

Ժամը՝ 20։00֊23։00

Անցկացման վայրը՝ Ընտանիքում

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Ընտանեկան նախագծերի ֆլեշմոբ

Տեխոնոլոգիական ստեղծագործության ստուգատես

Նպատակը՝ Սովորողները աշխատանքը կատարելու են տանը.  մեծահասակների օգնությամբ պատրաստելու են այլընտրանքային տոնածառեր:

Աշխատանքի նկարագրությունը`

Ստուգատեսի օրվանից մեկ օր առաջ դասվարը սովորողներին էլ. հասցեներին է ուղարկում իր բլոգում տեղադրված այլընտրանքային տոնածառերի լուսանկարներ, որպես ուղեցույց:

Սովորողն իր ընտանքի հետ դիտում է այդ լուսանկարները, ապա  մտածում իր այլընտրանքային տոնածառը, պատրաստում անհրաժեշտ նյութերը, հարմար միջավայր  և սկսում է աշխատել:

Տոնածառի համար անուն է մտածում:

Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո՝  տեղադրում YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 20:00-ից սկսվում է «Այլընտրանքային տոնածառերի» շքերթ-ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում։

«Նամակ Ձմեռ պապիկին…» ընտանեկան ֆլեշմոբ

188d2cf0-04c0-4ead-9692-24422f179c6eՄոտենում են տոները, մոտենում է Ամանորը, Ձմեռ պապիկը հեռու-հեռվից ճանապարհ է ընկել նվերներով…
Հինգ տարեկանների հետ խմբասենյակում խոսեցինք նվերներից։ Յուրաքանչյուրն ասաց իր ցանկությունը։ Պատմեցին, հարցրեցին՝ ինչպես են եղնիկներն օդում քայլելով՝ բերում Ձմեռ պապիկին։ Նարեկն ասաց, որ չի հավատում դպրոց եկող Ձմեռ պապիկին, որ իրենց տան Ձմեռ պապիկն է իրականը։ Մնացած սովորողներն ավելացրին, որ դպրոց եկող Ձմեռ պապիկները իսկական Ձմեռ պապիկի օգնականներն են։ Սկզբում էլեկտրոնային գործիքներով սիրուն բացիկներ նկարեցինք: Ապա որոշեցինք շարունակել բացիկների պատրաստումը տանը ծնողների հետ։ Ամեն մեկն իր պատկերացմամբ սկսեց նկարել, գունավոր թղթերը կտրտեցինք, սոսնձեցինք՝ ստեղծելով սիրուն բացիկներ: Սովորողների մի մասն էլ, իր երևակայությամբ հորինելով տառեր, նամակ էր գրել Ձմեռ պապիկին, ու հավեսով ու լրջությամբ իբր թե կարդում էր։ Շատ հավես նախագիծ հավես հինգ տարեկանների հետ։

.

.

Թռչող փաթիլներ

D7C17A04-1520-4B27-B98F-98D10933DEDFՀավես օր հինգ տարեկանների հետ։ Քանի որ շատ ենք սպասում ձյան փաթիլներին, որոշեցինք այլընտրանքային թռչող փաթիլներ ստեղծել։  Պատրաստեցինք ինքնաշեն խաղալիք՝ թռչող փաթիլներով։ Արդյունքը՝ տեսանյութում։