«Լողափնյա աշուն» նախագիծ

Օրը՝ 06.09.18

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Ժամը՝ 12:30-13:00

Մասնակիցները՝ հինգ տարեկաններ

Լողափնյա նախավարժանք և խաղեր

Անհրաժեշտ իրեր՝ լողազգեստ, լողաթափ, գլխարկ, սրբիչ, մարզական օղակներ

Լողը սաների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով սաները կոփվում են, լողալու հմտություններ են նրանց մոտ առաջանում։ Լողուսուցումը մարմնակրթության բաղկացուցիչ մասնիկն է: Լողը ոչ միայն  մարզաձև է կրթահամալիրում, այլ մի գործունեություն, որը ներառում է զանազան հմտությունների ու կարողությունների ձևավորում և զարգացում։ Աշնանային տաք օրերին շարունակելու ենք մեր ամենօրյա լողավազանային բոլոր գործունեությունները, պետք է ավելի զարգացնենք լողալու հմտությունները։ Ջրային խաղերի ժամանակ կարողանում ենք լողավազանում անցնել օղակների միջով, իջնել ջրի տակ, մեջքի և փորի վրա պտտվելով ու բռնվելով լողավազանից՝ սովորել ոտքերով «հեծանիվ վարել»։

Լողավազան մտնելուց առաջ կարևորում ենք լողափնյա հիգիենան ու լողի կազմակերպումը։ Ինքնուրույն հագնում ենք լողազգեստները, ռետինե հողաթափերը, վերցնում սրբիչները, կրում գլխարկներն ու ջրային ակնոցը։

Անպայման կատարում ենք նախավարժանք՝ զարգացնելով մկանները։ Անցնում ենք ինքնաստեղծ շատրվանների միջով, նոր մտնում լողավազան։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք շատրվանների միջով և կազմակերպում զգեստափոխումը:

 

Այնպես դատարկիր, որ չթափվի․․․

C95FFE1D-907A-41B7-AD42-5F1982D5CBF3Հինգշաբթին հինգ տարեկանները որոշեցին ադիբուդիով խաղ խաղալ։ Բաժանվեցին երկու խմբի, բաժակները կապեցին ոտքերից, ադիբուդի լցրեցին։ Պետք է քայլելով գնային ու դատարկեին տարայի մեջ։ Վերջում տեսանք, թե որ խմբի տարայի մեջ է ավելի շատ լցվել ադիբուդի…