Զատկական քարանկարչություն արևելյան լանջերին

297AF201-EE92-4473-8E5A-D221B86B4D5F5-6 տարեկաններն զբաղված են զատկական քարանկարչությամբ խճաքարերի վրա։ Հագնում ենք աշխատանքային գոգնոցները, դուրս գալիս բակ, հավաքում տարբեր չափի խճաքարեր։ Հետո ընտրում ենք գույներ ու վրձիններով սկսում ստեղծագործել, քարերին կյանք տալ՝ ստեղծելով զատկական պատկերներ։ Այս հավես նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ճանաչողական մտածողությունը, ձևավորել և զարգացնել նրանց ինքնակազմակերպման և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները,
զարգացնել սովորողի ուշադրությունը, երևակայությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, տրամաբանական մտածողությունը։

Զատկական ստուգատես

12CA7581-042D-4C96-AC7B-9778D70BF147Ապրիլյան ստուգատեսային հինգշաբթի։ Զատկի տոնի հետ կապված սովորողները կատարեցին տեխնոլոգիական ախատանք՝ պատրաստելով թղթե զատիկներ։ Վերցրին սև և կարմիր թղթեր, սոսնձեցին թղթե հաստ գլանակներին, հետո թևիկներ ավելացրին, սոսնձեցին աչուկները, պոզիկներն ու բերանը՝ ստեղծելով սիրուն ու պուտավոր զատիկներ։ Այս ստուգատեսի միջոցով նախ զարգացավ սովորողի կարողությունն ու երևակայությունը, ապա սովորողը մեկ անգամ ևս սովորեց, որ թուղթը աղբ չէ, թափոնից էլ կարող է նոր առարկա ստեղծել…

Ճանճասպաններով օտար լեզու

93A81707-19B8-4760-B6A4-7D69B28795A3.jpegՈւսումնական ուրբաթը դարձրինք այլընտրանքային,  սովորողները տանից ճանճասպաններ էին բերել։ Գունավոր թղթերի վրա թվեր գրեցինք, սիրուն դասավորեցինք մարզական գորգի վրա։ Սովորողներից երկուսը սկսեցին անգլերեն լեզվով թվեր ասել, մյուսները փորձեցին գտնել թիվն ու ճանճասպանով հարվածել տվյալ թվին։ Այլընտրանքային օտար լեզու…

«Աղի բառեր»

2CC5E053-4CFD-4E9C-ABF0-4FF777B33463Հավես չորեքշաբթի։ 5-6 տարեկանների խմբում օրերը միշտ այլընտրանքային են անցնում։ Առավոտյան սովորողները խմբասենյակ մտան աղով լի տոպրակներով։ Լցրեցինք սեղանների վրա, ծածկեցինք սեղանները ճերմակությամբ ու մաքրությամբ։ Սկսեցին մատիկներով նկարել սար, տուն, ամպ, արև, անգամ ինձ նկարեցին։ Շատ հավես այլընտրանքային աղա-բառանկարչություն ստացվեց։ Կշարունակենք մեր այլընտրանքային բառախաղ-բառանկարչությունները այլ պարագաներով…

 

Թռչող փաթիլներ

D7C17A04-1520-4B27-B98F-98D10933DEDFՀավես օր հինգ տարեկանների հետ։ Քանի որ շատ ենք սպասում ձյան փաթիլներին, որոշեցինք այլընտրանքային թռչող փաթիլներ ստեղծել։  Պատրաստեցինք ինքնաշեն խաղալիք՝ թռչող փաթիլներով։ Արդյունքը՝ տեսանյութում։

Ինքնաշեն տոնածառ

7C5A77D6-FAC3-45C9-BE2D-CF656D5DAA93Հավես ու տոնական տրամադրություն էր սովորողների մոտ։ Տանից բերել էին եղևնու կոներ։ Կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Թղթերից շրջանակներ ստացանք և ամրացրինք պատին։ Վերջում էլ կոները սիրուն դրեցինք թղթերի մեջ՝ ունենալով ինքնաշեն տոնածառ։

Ինքնաշեն եղնիկներ

A63EADD0-B16D-49F4-B496-7A29BED25C26Ուսումնական երկուշաբթի։ Սովորողներն սկսեցին տեխնոլոգիայով։ Պաղպաղակի փայտերի վրա թելեր կապեցին՝ դարձնելով ամանորյա եղնիկներ։