Սեպտեմբերիկ ստուգատեսներ

06․09․18 Նախագիծ «Լողափնյա աշուն» նախագիծ

Ամփոփում «Սեպտեմբերիկ» լողափնյա ստուգատես

13․09․18 Նախագիծ՝ Տեխնոլոգիական ստուգատես

Ամփոփում «Սեպտեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես

20․09․18 Նախագիծ Մարզական ավազաթերապիա

Ամփոփում Մարզական ավազաթերապիա

27․09․18 Նախագիծ Կոմիտաս. բացօթյա պլեներ

Ամփոփում Կոմիտաս․ Բացօթյա նկարչական պլեներ

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 01․10․18-05․10․18

B22AF0A2-5F54-43B3-A057-05A562A88CAA

«Հոկտեմբերիկ»

Լողի ստուգատես

Բարձունքի պատում-մեդիափաթեթ. սովորողները տեսանյութով պատմում են առաջին բարձունքի հաղթահարման մասին.

Հոկտեմբերի 1

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք բակում

Երաժշտական կատարում՝ «Կիկլիկո», «Ձիուկ»

10:00-10:30 Նախաճաշ` օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

10:30-11:00 Տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստում ենք թղթե թռչնակներ
11:00-11:30  Հեծանվաուսուցում

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Սովորում ենք կատարել չափումներ (ոտքերով, մատներով, քայլերով,  թզերով…)

13:00-13:30 Մարզական խաղեր
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 2

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք բակում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

11:00-12:00 Այցելություն Ջերմոց-լաբորատորիա

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողի ստուգատես
13:00-13:30 Նկարում ենք մեր ընտանիքի անդամներին
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 3

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միասնական ուսուցում՝ «Երկուշաբթի», «Սագիկ», «Մեղու»
10:00-10:30 Նախաճաշ` օրվա  4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
11:00 -12։00 Ուրախ մաթեմատիկա՝ մատիտներով հաշվարկներ

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Հեծանվաուսուցում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 4

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միջավայրի խնամք
10:00-10:30 Նախաճաշի կազմակերպում` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
11:00 -12:00 Բացօթյա ընթերցանություն՝ Ջ. Ռոդարի — Ոչ մի բանից մարդուկը

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Այցելություն Քոլեջ՝ Բույսերի աշխարհ
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 5

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միասնական ուսուցում՝ Խնկոյան — «Ծիածան», «Գիշեր»
10:00-10:30 Նախաճաշի կազմակերպում` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
11:00 -12:00 Էլեկտրոնային գործիքի կիրառում

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Ոտքերով փուչիկախաղ
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

 

Գրական ակումբը Հացավանում է

FF9D09C5-2575-49B0-BFA8-3019E801C8CDԳրական ակումբը Բանգլադեշից ուղևորվեց դեպի մարզ Կոտայք։ Չարենցի կամարում ունեցանք միասնական կատարում Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ Այնուհետև շարժվեցինք դեպի գյուղ Հացավան։ Հացավանի միջնակարգ դպրոց այցելեցինք, տիկին Սուսաննան մի փոքր ներկայացրեց դպրոցը: Տխուր է, որ գյուղում կա ընդամենը 37 աշակերտ, փոքր դպրոց, քիչ թվով ուսուցիչներ։ Հյուրընկալվեցինք պատահական գյուղացու այգում, ով հայերին բնորոշ հյուրասիրությամբ արագ-արագ սեղան էր գցում… Սկսեցինք քննարկումը դպրոցի տնօրենի և ուսուցիչների հետ։ Քննարկեցինք Վիլյամ Սարոյանի «Գնացքները» ստեղծագործությունը։ Ամեն մեկն ասաց իր կարծիքը, կիսվեց մտորումներով։ Շատ հավես քննարկում ստացվեց հացավանյան մի այգում։ Քննարկումից հետո այցելեցինք սիրելի Աստղիկենց ու Առնոլդենց տուն։ Հետաքրքիր զրույցներ, հիշողություններ, կատակներ… Հավես ու լի օր սեբաստացիների հետ…

 

Բարձունքի հիանալի հաղթահարում

D774E816-9D89-492F-8F74-B087B3A8072CԲարձունքի հաղթահարման օր. Առաջին բարձունքը ուժեղ հինգ տարեկանների հետ։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո դեպի երթուղայիններ։ Բոլորի մոտ մեծ ոգևորվածություն, անհամբերություն։ Ամբողջ ճանապարհին կարծես ուրախ ավտոբուսում լինեի։ Երգում, ուրախանում: Իսկական հրճվանք-ուրախություն։ Հասանք գյուղ Արզական, գյուղը լռության մեջ էր. բոլորն իրենց աշխատանքով ու դասերով էին զբաղված։ Քայլքով շարժվեցինք դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Ամբողջ Նեղուցի փողոցով մի հրաշք հինգ տարեկանների ու ծնողների խումբ, ափսոս՝ արզականցիներն արդեն թափ էին տվել ընկուզենիները և հավաքել ընկույզները։ Հրաշք բնություն, հրաշք անտառներ։ Սովորողները մեծ ոգևորությամբ քայլում էին՝ հարցնելով՝ «չենք հասնու՞մ…»։ Արևից քիչ շոգած՝ նստեցինք հանգստանալու, նախաճաշեցինք, բարձրացանք եկեղեցի։ Մեծ մարդկանց նման բոլորը կարողացան հաղթահարել իրենց առջևի բոլոր մեծ ու փոքր բարձունքները։ Եկեղեցում ուշադիր զննում էին ամեն մի նկար։ Ռաֆայելը «Հայր մերն» արտասանեց, խելացիություն, համեստություն։ Դուրս եկանք, իրականացրինք բացօթյա նկարչական պլեներ։ Ճաշեցինք և քայլքով իջանք դեպի երթուղայիններ։ Ետդարձի ճանապարհին արդեն հոգնած՝ մի մասը քնել էր, մյուս մասն էլ խաղ էր խաղում։ Ունեցանք հիանալի հագեցած օր։ Սիրուն-պայծառ-ուրախ ու աննման իմ հինգ տարեկաններն իրենց ծնողներով։ Շնորհակալ եմ, որ այսքան հրաշքներ կան աշխարհում… Տուն հասնելուն պես Ավետն ուղարկեց տեսանյութ, որտեղ կիսվում է այսօրվա իր տպավորություններով…

Կոմիտաս․ Բացօթյա նկարչական պլեներ

C2680B71-7D2D-45D9-9088-65DE36EFE280.jpegԿոմիտասյան երաժշտության ելևէջների ներքո փորձեցինք սպիտակ թղթին տալ երևակայական-գունավոր ազդեցություններ։
Պատերին սպիտակ թղթեր ամրացրինք, լսեցինք Կոմիտասի «Ալ ալյուղս» ստեղծագործությունը։ Ամեն մեկն ընտրեց իր համար սիրելի մեկ գույն։ Երաժշտության ուղեկցությամբ սկսեցին իրենց երևակայությունը փոխանցել թղթին։ Մեկը նկարեց քամի, մյուսը՝ կարկուտ, արևներ, տնակներ, լողավազան, նարինջ… Նկարներն իսկապես ստացվեցին, կային սովորողներ, ովքեր միայն արևներ էին նկարում, ասում՝ որ նույն պատկերն են նկարում։ Ինձ համար շատ կարևոր էր՝ ինչպես սովորողը կստեղծագործի՝ լսելով Կոմիտասի ստեղծագործությունը։ Գուցե վախ ունեի, որ նրանք չէին համաձայնվի նկարել երաժշտության ներքո, բայց ի զարմանս ինձ, ամեն ինչ ստացվեց ավելի․․․

 

Կոմիտաս. բացօթյա պլեներ

Օրը՝ 27.09.2018

Ժամը՝ 11։00-12։00

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Տաթև Սահակյան

Անհրաժեշտ պարագաներ՝  Սպիտակ թղթեր, ջրաներկեր, ջրամաններ, վրձիններ, անձեռոցիկներ, աշխատանքային գոգնոցներ, երաժշտություն (Կոմիտաս «Ալ ալյուղս»)

Նկարագրությունը՝

Սովորողներից մի քանիսը բակում նախապատրաստում են սեղանը, իրերը դասավորում են, բոլորով հագնում են աշխատանքային գոգնոցները։ Էլեկտրոնային-աշխատանքային գործիքով միացնում ենք Կոմիտասի որևէ ստեծագործություն, սովորողն սկսում է երաժշտության ներքո վրձնով իր երևակայությունը փոխանցել թղթին։ Ավարտից հետո ամեն մեկն իր աշխատանքը ամրակով ամրացնում է պարանին, հավաքում սեղանը, նստում։ Նախապես ամբողջ ընթացքն արդեն նկարահանված է դասվարի կողմից։ Սովորողներն սկսում են դիտել իրեն գործունեությունը սկզբից մինչև վերջ։