Ապրիլյան երկուշաբթի

31501627_444643739319842_1298323177121775616_nԱհա, երկուշաբթի, տաք առավոտ։ Սեբաստացիական քայլերթն սկսեցինք 9։00-ին Ծովակալ Իսակովից դեպի Լենինգրադյան փողոց տանող կամրջի վրայով՝ Արարատյան զանգվածին կից տներով ու այգիներով։ Արեցինք մեր «քայլը»: Իհարկե, տիար Բլեյանը, ամեն ծակուծուկին ծանոթ լինելով, պատմեց, թե որ մասում ինչն է գտնվում։ Ժամուկես տևած քայլերթն ավարտվեց սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որտեղից ճանապարհս շարունակեցի դեպի Արևելյան դպրոց-պարտեզ։ Ո՞նց կարող էի չգնալ, չանցնել Արևելյան լանջերով, չնկարվել լանջերին նստած։ Վերջապես, չէ՞ որ մի սիրուն դաշտ է մեզ սպասում, որը պետք է ֆուտբոլի դաշտ դառնա, չափչփեցի մետրով, լուսանկարներ արեցի, վերադարձա տուն՝ փորձելով վերջնական եզրահանգման գալ։

 

Մարզական հնարքներ

 

Արևելքի «Նոր խաղադաշտ» նախագիծ

31349921_443484309435785_2469799524562894848_nՍկսում ենք Արևելքի «Նոր խաղադաշտ» նախագիծը հինգ տարեկանների հետ։ Այսօր սկսեցինք առաջին հողագործական աշխատանքները։ Վերցրինք այգեգործական գործիքները ու գնացինք։ Ամեն մեկը վերցրեց մի գործիք, ու սկսեցինք։ Մեկը փորում էր, մեկը՝ հավաքում, մյուսը՝ փոցխում, էն մյուսը խոտերն էր կտրում, մի իսկական պարտիզապուրակային, սեբաստացիական աշխատանք։ Մեծ ոգևորություն էր սովորողների մոտ, քանի որ մշակում ենք մեր խաղադաշտը, նոր, մշակված ու ավելի սիրուն խաղադաշտ ենք ունենալու, որ կարողանանք նաև ֆուտբոլ խաղալ։ Այսօր մի լավ աշխատեցինք, ու ամեն օր խնամելու ենք, մաքրենք չոր ճյուղերը, քարերը պետք է հեռացնենք, ինչում մեզ կօգնի Կարո պապիկը։ Այսօրվա մեր աշխատանքը կարող եք տեսնել տեսանյութում։

 

 

Արևելքի «Կանաչ պատ» նախագծի իրականացումը

31298668_442682396182643_7389712655511977984_n.jpgԱյսօր սկսեցինք Արևելքի «Կանաչ պատ» նախագծի իրականացումը։ Տիկին Շողիկը մեզ նվիրեց հրաշալի ծաղիկներից մեկը՝ պասիֆլորան, որը կապեցինք թելերով պատի վերևի մասից,որպեսզի աճի դեպի վերև ու տարածվի ամբողջ պատով։ Ծնողները երեխաների հետ փոր արեցին, ցանեցին իպոմեա ծաղկի սերմերը, ջրեցին, հետո փոքր փոսիկներ արեցին ու տնկեցին իպոմեայի՝ արդեն աճած թաղարները։ Ունեինք սև և սպիտակ սերմեր. տեսնենք՝ որ սերմը ավելի լավ կաճի։ Ամեն օր կջրենք, որպեսզի շուտ աճեն ու ունենանք սիրուն «կանաչ պատ»։ 
31301670_442682389515977_6867970864596385792_n

Սեբաստացի-ծնող-սովորողի «քայլը»

31172116_442274016223481_1209982760769290240_nԱպրիլի 23-ին սեբաստացի մի խումբ ծնողներ իրենց երեխաների հետ դուրս եկան և կատարեցին իրենց «քայլը» Երևանով: Այն կազմակերպել էր մեր շատ սիրելի ծնող Հռիփսիմե Քոչարյանը, ով կարողացավ համախմբել մյուս մայրիկներին և դուրս գալ երթի։
31282267_442274019556814_6944084934986301440_n

«Կանաչ պատ» նախագծի հրավեր

31183506_1003085939865740_551515461989171200_n.jpgՀարգելի՛ ծնող, հրավիրում ենք ապրիլի 25-ին, ժամը՝ 11-ին, Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղ դաստիարակներով, սաների և մի խումբ ծնողների հետ կսկսենք «Կանաչ պատ» նախագծի իրականացումը։ Նախագիծը կիրականացնենք Ջերմոց-լաբորատորիայի ղեկավար Շողիկ Պողոսյանի օգնությամբ։

Ապրիլի 16-19-ը նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում

30728767_439694609814755_629314783056756736_nԱպրիլի 16-19-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացավ նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների վերապատրաստման հերթական փուլը։ Հայաստանի մի շարք մարզերից մի շարք վերապատրաստվողներ։ Առաջին օրն Արևելյան դպրոցի հինգ տարեկանների՝ իմ և Արմինե Խաչատրյանի խմբում, երկուսն էին՝ ընկեր Զառան ՝ Գյումրուց, և ընկեր Արփինեն՝ Սասունիկից։ Ծանոթացանք մեր «Բարև, ես․․․ » խաղով, հետո նախավարժանքներ կատարեցինք, մասնակցեցինք մարզական սեմինարի: Վերապատրաստման երկրորդ օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, երգուպարով ու նախավարժանքներով։ Շարունակեցինք ռոդարիական՝ հագուստը արագ հանելու խաղով, նախաճաշեցինք ու դուրս եկանք բակ՝ երիցուկներ հավաքելու, վերապատրաստվողների հետ պատրաստեցինք ծաղկե ճակտնոցներ՝ Համբարձման ծեսն իրականացնելու համար։ Երրորդ օրն իսկական ծեսն էր մեզ սպասում։ Վերապատրաստվողների և յոթ աղջիկների հետ դուրս եկանք բակ, քանի որ չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը։ Հավաքեցինք յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակի ծաղկից յոթ տերև, յոթ տեսակի ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակի քար: Գնացինք Հրաչենց տուն, ճակտնոց տվեցինք ու ձու ստացանք փոխարենը։ Հաջորդը մեր տունն էր։ Բարևեցինք, երգելով ձու խնդրեցինք, ձուն ստանալով՝ դուրս եկանք։ Ինձ համար մի ուրիշ հետաքրքրություն ու մի ուրիշ տոն էր սա։ Վերապատրաստման չորրորդ օրը քայլքով գնացինք Ագարակ, վերապատրաստվողները, մասամբ հաղթահարելով վախը, կարողացան կերակրել ձիերին։ Այս չորս օրերի ընթացքում նրանք զարմացած ու տպավորված էին մեր կրթահամալիրով, դաստիարակ-ծնող հարաբերություններով, դաստիարակ-երեխա հարաբերություններով, տնօրեն-դաստիարակ հարաբերություններով․․․ Շատ սիրեցինք միմյանց, խոստացանք ամեն հնարավորության դեպքում հանդիպել։ Սպասենք վերապատրաստման հաջորդ փուլին։

Մարզական-ստեղծագործական

31045527_440589279725288_8175979867280506880_nՈւսշաբաթն ավարտեցինք մարզական խաղով, գնդակը կարողացանք ոտիկներով փոխանցել ընկերոջը։ Իսկ օրվա ավարտին երկրորդ դասարանի սովորողները մեզ հյուր եկան ու մեր փոքրերին սովորեցրին Հովհաննես Թումանյանի «Էս էն է» ստեղծագործությունը, իսկական սովորող-սովորեցնող…