Ամրապնդում եմ շախմատի գիտելիքներս

8B975EF0-53E9-4ED1-A165-AE4AF7A0C5DFԱհա և ժամանակ եմ տրամադրում մասնակցելու շախմատի դասընթացներին, որոնց ժամանակ շատ բան եմ սովորում։ Իհարկե, խաղալ գիտեմ, բայց սովորողների հետ երկար խաղալուց ու մտածելուց ես հասկանում՝ ինչ գիտես ու ինչ չգիտես: Արդեն մի քանի դաս է, ինչ մասնակցում եմ, ընկեր Առնոլդը բացատրում է ամեն մանրուք թվացող, բայց շատ կարևոր քայլերի մասին։

 

Համադրելով երգն ու խաղը

31914275_446867662430783_1869026925196869632_nՕրն սկսեցինք մեր ամենօրյա նախավարժանքներով, նախաճաշեցինք ու դեպի խաղադաշտ։ Երգելով գնացինք, ֆուտբոլ խաղացինք, մի լավ վազվզեցինք, շա՜տ հոգնեցինք։ Երգեցինք Համբարձման երգերը, արտասանեցինք Ղ. Աղայան, մի քիչ նստեցինք հանգստացանք ու վերադարձանք խումբ։ Ճաշիկը մեզ էր սպասում։ Համով-համով կերանք ու հոգնած պառկեցինք քնելու։ 

Մարզական-ստեղծագործական

31045527_440589279725288_8175979867280506880_nՈւսշաբաթն ավարտեցինք մարզական խաղով, գնդակը կարողացանք ոտիկներով փոխանցել ընկերոջը։ Իսկ օրվա ավարտին երկրորդ դասարանի սովորողները մեզ հյուր եկան ու մեր փոքրերին սովորեցրին Հովհաննես Թումանյանի «Էս էն է» ստեղծագործությունը, իսկական սովորող-սովորեցնող…

Մարզանք-Ռոդարի-Աղայան

30594824_436866973430852_1888944123067498496_n.jpgՕրն սկսեցինք մի լավ մարզանքով՝ բաց չթողնելով մեր սիրելի ավանդական գլուխկոնծին։ Իհարկե, չէինք կարող լավ եղանակի առիթը չօգտագործել, ռոդարիական դժվար բայց հաղթահարելի խաղը սկսեցինք, որով զարգացրինք մեր ճկունությունը, դանդաղ ու ուշադիր քայլելու կարողությունը: Արտասանեցինք նոր սովորած աղայանաոտանավորիկը ու երգելով վերադարձանք ճաշելու: