Վերապատրաստվողներն ագարակում

0D2ECA3B-2F92-4E7A-BC72-DC17AD9C703DԿրթահամալիրում վերապատրաստվողների հերթական օրն էր։ Այս անգամ եկել էին քաղաք Աշտարակից։ Մեծ ցանկություն ունեին տեսնելու մեր ուսումնական ագարակը։ Նախաճաշեցինք ու քայլքով դեպի ագարակ։ Կերակրեցինք կենդանիներին, հետո էլ հյուրերը սիրով ձի նստեցին…

Վերապատրաստվողներն Արևելքում

091BBF74-3520-42A3-9D58-E5B8B798B3D5Այսօրվա մեր հյուրերը քաղաք Ալավերդու Շնող գյուղի վերապատրաստվողներն էին։ Ծանոթացանք, կատարեցինք նախավարժանք, հեքիաթ պատմեցին սովորողների համար, հետո հարց ու պատասխանով խաղ խաղացինք։ Ապա Ամանորյա միջոցառման փորձ կատարեցինք՝ երգելով ու պարելով։ Վերջում էլ նրանց խնդրանքով սովորողները գուաշներով եղևնիներ նկարեցին՝ մի լավ ներկոտվելով…

Վերապատրաստվողների վերջին ու հավես օրը

22BEE1CA-CA74-411F-B5B1-E1B34817777FՎերապատրաստվողների վերջին օրը խմբում։ Իհարկե, ցավով էին նշում, որ չեն գալու ու շատ կարոտելու են։ Հերմինեն խոստացավ դեկտեմբերյան վերապատրաստմանը կրկին գալ՝ իր հետ բերելով նաև հինգ տարեկան տղային։ Խաղերով լի հավես օր ունեցանք։ Սկզբում փայտե լեգոներով կառուցած աշտարակներ, որոնք պետք է ռոդարիական հնարքներով քանդեին։ Ապա անձեռոցիկի տուփ, որում կային շատ խցաններ։ Կապեցինք երկուսի մեջքին, թռվռալով կարողացան դատարկել տուփում եղած խցանները։

Վերապատրաստվողների օր երկրորդ

Առավոտն սկսեցինք վերապատրաստվողների հետ նախավարժանքներով, գլուխկոնծիով։ Ընկեր Մանեի ու ընկեր Հերմինեի հետ սովորողները նկարեցին աշնանային տերևաշատ ծառեր։ Ճաշելուց հետո քայլքով գնացինք կրթահամալիրի Ագարակ՝ կենդանիներին տեսնելու ու խնամելու…

 

 

Վերապատրաստվողների առաջին օրը մեր խմբում

AA78BD2A-D4FD-4568-AEF5-2F2DCFAB8CB2Վերապատրաստվողներ Հայաստանի տարբեր մարզերից։ Մեզ մոտ էին քաղաք Ալավերդու Շնող գյուղի 1-ին դպրոցի դաստիարակները։ Առավոտն սկսեցինք բարևախաղով, մարզանքներով, մարզական խաղով։ Շարունակեցինք սովորողների ու վերապատրաստվողների հեքիաթ պատմելով։

 

Հարազատ սասունիկցիներ

2F7F539E-30DE-4466-8229-E4F0AD0F7B5BԱյցելություն արդեն հարազատ դարձած Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետի» մանկապարտեզ։ Երգելով հասանք տեղ, երգելով մտանք ներս, ասելով՝ «նորից  մենք»։ Հավես հյուրընկալություն, հարազատ մարդիկ… Բաժանվեցինք երկու խմբի, մի խումբը մնաց մանկապարտեզում՝ իրականացնելու «թթուդրիկի» ծեսը։ Մյուս մասն էլ սաների հետ շարժվեց մոտակա հարևաններից մեկի թոնրատուն՝ իրականացնելու «լավաշթխիկի» ծեսը։ Երգ ու խաղիկներով, շվի նվագելով  սկսեցինք այն։ Սաները նայում էին՝ ինչպես են գունդ անում, գունդ բացում, բատատին խփում, հետո թոնրին ու հաց հանում։ Իհարկե թոնրին ու լավաշին արդեն ծանոթ էին, բայց թե գունդն ինչպես են անում, ինչպես են բացում, ալյուրն ինչից են ստանում, դրանց ծանոթ չէին։ Տիկին Մարինեն մի լավ գունդ էր անում, փոխանցում Ալլա տատիկին, ով հավեսով  երգում, արտասանում ու թխում էր լավաշը։ Լավաշը գովելով էլ  վերադարձանք մանկապարտեզ։ Սաներից մի քանիսի հետ էլ փորձեցի ռադիոնյութ պատրաստել։ Եվս մի հիանալի օր սասունիկցիների հետ։ Կսպասենք նրանց՝ միասին ուտելու մեր հարիսան ու թթուն…

Մարզական հինգշաբթի

99C96B41-F27E-4DB3-B60A-5D3D7FC8D8CF.jpegԱյսօր վերապատրաստվողներին մի լավ գլուխկոնծի անել տվեցինք։ Սկզբում բա թե՝ «չէ՜, չենք կարող…», բայց էն էլ ինչպես կարողացան։ Գլորվեցինք մարզական գորգի վրա, հետո էլ շապիկներով արագ հագնելու խաղը խաղացինք։ Շատ ոգևորված ու տպավորված հրաժեշտ տվեցին սաներին ու գնացին՝ խոստանալով կրկին հանդիպել։

Հավես օր վերապատրաստվողների հետ

B57284EE-1D5E-4CFD-804F-6952F41CB418Վերապատրաստվողների երկրորդ օրը շատ հավես անցավ։ Որոշեցինք օրը դարձնել տեխնոլոգիական-շրջայցային։ Օրն սկսեցինք տեխնոլոգիայով։ Քանի որ խմբում ունենք ծաղկի կտրոններ, որոնք արմատակալած սպասում են իրենց թաղարներին, զարդարեցինք տարաները և ստեղծեցինք հետաքրքիր թաղարներ։ Սաները գունավոր թղթերը կտրեցին, սոսնձեցին տարաների վրա։ Վերջնական արդյունքում տարաներն ունեցան հետաքրքիր և գույնզգույն տեսք։ Հետո հյուրերի հետ քայլքով գնացինք ուսումնական Ագարակ։ Մի լավ զարմացրինք մեր կենդանիներով՝ մանավանդ ձիերով։ Փորձեցին թեկուզ վախենալով կերակրել ձիերին, տեսան՝ ինչպես են երեխաները խնամում ձիերին, ու ինչպիսի հոգատարություն են ցուցաբերում։ Ունեցանք հագեցած հավես օր, որից շատ-շատ տպավորված էին մեր սիրելի վերապատրաստվողները։