5-6 տարեկանների ռադիոն

61018050_1024112661118138_5340764125741973504_nՈւսումնական երկուշաբթին սկսեցինք հավես խաղով։ Պարկի մեջ դրեցինք տարբեր իրեր։ Սովորողներն, առանց նայելու, բռնում էին ձեռքով և փորձում բացատրել՝ ինչպիսին է, ինչ ձև ունի։ Մյուսներն էլ ըստ բացատրածի՝ փորձում էին գուշակել՝ ինչ է գտնվում պարկում։

Ռադիոթողարկում՝ ածիկազննում

Image-3Ավագ չորեքշաբթի։ 5-6 տարեկաններն սկսեցին խոշորացույցներով ուսումնասիրել մի քանի օր առաջ ցանած ցորենը, լոբին, ոսպը։ Ուշադրությամբ զննեցին-զննեցին, տարաներից մի քանիսում միկրոբներ տեսան, մի մասը նեխած արմատներ հայտնաբերեց՝ արագ հեռացնելով տարայի միջից։ Մյուս մասն էլ տեսավ, որ ամեն բան կարգին է, ածիկն աճում է իր հունով։

 

Աղայանական-ազգային խաղ-ընթերցումներ

66993FA8-B99E-48F7-AAD1-EAC5990EEE52Հավես ճամփորդական-ստուգատեսային օր։ Առավոտյան նախաճաշեցինք, հագանք մեր գունեղ դեղին շապիկները, քայլքով դեպի Մայր դպրոցի երթուղիներ։ Ուրախ տրամադրությամբ, երգով, պարով հասանք Թումոյի այգի։ Արև, կանաչ, թարմություն… Սկսեցինք աղայանական ընթերցումներով, ապա շարունակեցինք ազգային խաղերով։ Մի լավ հրճվանք ապրեցինք, խոտերին սիրուն-սիրուն պառկեցինք, նկարվեցինք, կերանք փոքրիկ բրդուճները։ Վերջում կատարեցինք շրջակա միջավայրի խնամք։ Սովորողները մեծ ոգևորությամբ հագան ձեռնոցներն ու սկսեցին մաքրել տարածքը։ Շատ հավես, ուրախ ու գարնանային օր։ Վերջում չմոռանաք լսել վեց տարեկանների ռադիոպատումը։

 

Մեդիագրագիտության երկուշաբթի

BF633E57-FC33-47CA-A01E-6D878C50CC64.jpegԹումանյանական օրերը շարունակվում են։ Վեց տարեկաններն սկսել են զբաղվել մեդիագրագիտությամբ։ Այսօր նկարեցին Հ․ Թումանյանի «Էս էն է․․․» ստեղծագործության տունը, շունը, ապա փորձեցին մուտքագրել․․․ Վերջում չմոռանաք լսել ռադիոպատումը։

Սեբաստացիները Թումանյանի թատրոնում

62663E8B-0445-4572-A443-03D6A620870FՀավես ուրբաթ, ճամփորդություն դեպի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, նախաճաշեցինք ու քայլքով դեպի երթուղայինը։ Մի ոգևորություն, մի հրճվանք․․․ Դիտեցինք «Պոչատ աղվեսը» ներկայացումը։ Սովորողները հիացմունքով դիտում էին, իսկ վերջում բողոքեցին, որ շուտ վերջացավ։ Չմոռանաք լսել վեց տարեկանների ռադիոպատումը․․․

Հինգ տարեկանների քամին

AE4CD6EF-148C-4F0A-9A87-7D28B2E86881Օրն սկսեցինք՝ քամու մասին խոսելով, պատմեցի Հ. Թումանյանի «Քամին» ստեղծագործությունը։ Ապա սաները փորձեցին վերապատմել ու նկարել։ Յուրաքանչյուրն իր պատկերացմամբ ասաց՝ ինչ է քամին, ինչ գույն ունի, երբ է դուրս գալիս… Հայկի երևակայությունը սահմաններ չունի, շատ հավես պատմեց քամու մասին, անգամ ասաց, որ քամին աներևույթ է…

 

«Ճաշկերիկ» ստուգատես

7CE6FA68-3FEB-4EAA-B728-1F24E2F39794Ստուգատեսի երկուշաբթի։ Այսօր հինգ տարեկանների «ճաշկերիկ» ստուգատեսի օրն էր։ Հերթապահները հագան գոգնոցներն ու գնացին խոհանոց։ Ինքնուրույն կազմակերպեցին սպասքադրում, կանչեցին մյուս ընկերներին։ Մնացածը խմբում լվացվեցին ու իջան խոհանոց։ Կարողացան ձուն մաքուր ու սիրուն ազատել կեղևից, ինքնուրույն սպասքադրել, ուտելուց հետո իրենց ափսեներն ու բաժակները հավաքել, սրբել սեղաններն ու աթոռներն ուղղել…

Հարազատ սասունիկցիներ

2F7F539E-30DE-4466-8229-E4F0AD0F7B5BԱյցելություն արդեն հարազատ դարձած Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետի» մանկապարտեզ։ Երգելով հասանք տեղ, երգելով մտանք ներս, ասելով՝ «նորից  մենք»։ Հավես հյուրընկալություն, հարազատ մարդիկ… Բաժանվեցինք երկու խմբի, մի խումբը մնաց մանկապարտեզում՝ իրականացնելու «թթուդրիկի» ծեսը։ Մյուս մասն էլ սաների հետ շարժվեց մոտակա հարևաններից մեկի թոնրատուն՝ իրականացնելու «լավաշթխիկի» ծեսը։ Երգ ու խաղիկներով, շվի նվագելով  սկսեցինք այն։ Սաները նայում էին՝ ինչպես են գունդ անում, գունդ բացում, բատատին խփում, հետո թոնրին ու հաց հանում։ Իհարկե թոնրին ու լավաշին արդեն ծանոթ էին, բայց թե գունդն ինչպես են անում, ինչպես են բացում, ալյուրն ինչից են ստանում, դրանց ծանոթ չէին։ Տիկին Մարինեն մի լավ գունդ էր անում, փոխանցում Ալլա տատիկին, ով հավեսով  երգում, արտասանում ու թխում էր լավաշը։ Լավաշը գովելով էլ  վերադարձանք մանկապարտեզ։ Սաներից մի քանիսի հետ էլ փորձեցի ռադիոնյութ պատրաստել։ Եվս մի հիանալի օր սասունիկցիների հետ։ Կսպասենք նրանց՝ միասին ուտելու մեր հարիսան ու թթուն…

Մարզական-տեխնոլոգիական չորեքշաբթի

54871204-3DF1-4FF4-B38A-76CFC9C8DBD2Արդեն հարազատ դարձած վերապատրաստվողների հետ երրորդ օրն սկսեցինք առավոտյան նախավարժանքով։ Հետո մարզական խաղ խաղացինք։ Բաժանվեցին երկու խմբի, սաները պետք է գլուխկոնծի տային, հետո օղակների միջով անցնեին, վազեին ու ձեռքով հարվածեին հաջորդ մասնակցի ձեռքին։ Մեր հյուրերը արագ-արագ անցած օղակների միջով, սաների մոտ մի ուրախություն, մի ցնծություն… Օրվա երկրորդ կեսին որոշեցինք ալյուրով խաղալ։ Տարբեր պատկերներ նկարեցին ալյուրով։ Հետո վերապատրաստվողները սովորողների հետ միասին ալյուրից գունավոր պլաստիլին պատրաստեցին, որով էլ վերջում տարբեր պատկերներ ստեղծեցին։