Լողափնյա խաղադարան

34722857_461613430956206_639146800715923456_n«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամռանը գործում է «Ամառային պարտեզ», որտեղ սաների հետ կազմակերպում ենք ամառային տարատեսակ, բազմազան, գունագեղ, ի վերջո, այլընտրանքային ուսումնական գործունեություն։ Ամառային պարտեզն ունի գեղատեսիլ ու մաքուր բնություն, զմրուխտե լանջեր, դրախտային գեղեցկություն: Ամառային պարտեզում սաներն ունեն մեծ, հավաքովի լողավազան, որտեղ սովորում են լողալ, ջրային ու բակային խաղեր խաղալ՝ զարգացնելով տարբեր կարողություններ ու հմտություններ։ Լողավազանի ջուրը թափանցիկ է, զուլալ, արցունքի պես ջինջ:

Առավոտյան պարտեզ գալուց հետո սաների հետ միասին բացում ենք լողավազանը, նկուղից հանում ամառային զարգացնող խաղերի համար մեր ստեղծած փայտե գլորակները։ Դրանք սաները ոչ միայն խաղերի համար են օգտագործում, այլ նաև որպես աթոռակներ և փոքրիկ սեղաններ, գլորում են, ցատկոտում վրայով։ Լողավազան մտնելուց առաջ կարևորում ենք լողափնյա հիգիենան ու լողի կազմակերպումը։ Այս ամենն իրականացնում ենք որպես խաղ, որպես ուսուցման հետաքրքիր ձև, և սանը չի զգում՝ ինչպես է սովորում: Անցնում ենք ինքնաստեղծ շատրվանների միջով, ուրախ թռչկոտում, թրջում միմյանց, ապա մտնում լողավազան։ Լողավազանում խաղում ենք ջրի հետ, զրուցում նրա հետ, ծիծաղում, երգում, պարում՝ կարծես անձնավորելով նրան, համարելով մեր ամենաջինջ ու լուսավոր ընկերը։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք շատրվանների միջով և կազմակերպում զգեստափոխումը: Գովազդում ենք մեր ամառային լողափը՝ պատմելով ջրի ջերմաստիճանի, մաքրության, լողավազանից օգտվելու կանոնակարգի մասին և այլն, այսպիսով էլ՝ իրականացնում «լողի ծես»: Читать далее «Լողափնյա խաղադարան»

Գունաթղթերով արահետ

39E3D842-4AC7-40AB-969F-989138936ADFԱրագ կողմնորոշող խաղ. Գունավոր թղթերից քառակուսիներ ստացանք, գունաթղթերի սիրուն արահետ ստացվեց։ Հինգ տարեկանները սկսեցին արագ կողմնորոշվել, թե որ գույնի լեգոն որ գույնի թղթի վրա պետք է դնել։

 

 

 

 

 

«Թղթաբիլիարդ»

DE2DD614-55AD-4763-9B08-20EE8FB9E778Սեպտեմբերի չորս… կրթահամալիրի տնօրեն-ուսուցչի ծննդյան օրը… Մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, երգուպարով շնորհավորեցինք մեր սիրելի տիար Բլեյանի տարեդարձը… Որոշեցինք շարունակել մեր գորժունեությունը «Լողափնյա խաղադարանից»։ Ընտրեցինք «թղթաբիլիարդը», հինգ տարեկանները բիլիարդ խաղը պատկերացրին թղթերով ու փոքր լեգոյով…

Հինգ տարեկան «փրփրամարդուկներ»

82306596-0EDA-4206-B6E3-CAA8CAC138C3Հինգ տարեկանների երևակայությունը սահմաններ չի ճանաչում… Այս անգամ որոշեցին փրփուրով խաղալ։ Ամեն մեկը իր գլխին փրփուր քսեց, բաժանվեցին խմբերի ու սկսեցին։ Դիմացի կանգնած մասնակիցը կարողացավ ադիբուդին այնպես նետել, որ ընկնի փրփուրի վրա։ Վերջում հաշվեցին, թե որ մասնակցի գլխին կա թվով շատ ադիբուդի…

 

 

 

Զգույշ՝ չթափվի

2F363268-77D6-4572-9841-B74661C2B45BՀինգ տարեկանները շարունակում են իրենց լողափնյա գործունեությունը։ Այսօր կարողացան բաժակներով ջուր լցնել շշերի մեջ այնպես, որ չթափվի այն մասնակցի վրա, ով ձեռքերով բռնել էր շիշը։ Իրենցից հետո հերթը մերն էր, ես ու ընկեր Ելենան պառկեցինք, սաները հրճվանքով մի լավ ջրեցին մեզ…

Թղթափաթաթուկ

8FFA8B4B-F539-490B-9716-4382654D8EEFՕգոստոսյան այս երկուշաբթին սկսեցինք զվարճալի խաղով։ Պետքարանի թղթերով սաները սկսեցին միմյանց փաթաթել։ Այս խաղի միջոցով ցանկացանք ցույց տալ, որ անգամ «զուգարանի» թուղթն է մեզ մոտ խաղ ու խաղալիք…

 

Մագնիսանկարչություն

DD266A65-E6FA-4A0E-BE66-9B81CA498363Ուսումնական երկուշաբթին հինգ տարեկանները դարձրին այլընտրանքային։ Թղթերը ներկոտեցին, դրեցին աթոռի վրա, մագնիսներ վերցրին ու սկսեցին… Մագնիսը դրեցին ներկոտ թղթի վրա, իսկ մյուս մագնիսով կարողացան աթոռի տակից ձգողականությամբ շարժել թղթի վրա գտնվող մագնիսը…

Զգու՛յշ՝ չընկնի

79206B03-ECD2-4C2B-8146-168582061A73.jpegՀինգ տարեկանները շարունակում են իրենց խաղերը լողափային խաղադարանից։ Այսօր հաստ թղթերի վրա սոսնձեցինք իրենց հողաթափերը, կպցրեցինք կպչուն ժապավենը ու սկսեցինք։ Քայլելով կարողացան առաջ գնալ, փոքր գնդակները դնել կպչուն ժապավենի վրա և վերադառնալ… Ողջ ընթացքին հետևեցին Ֆրանսիայից Հայաստան եկած կամավոր երկու քույրեր։

 

 

Սպունգախաղ

F89CE62D-308A-4F26-A5A0-8CBE15610297Հինգ տարեկաններն այսօր որոշեցին գունավոր խաղ խաղալ։ Ամեն մեկը վերցրեց մի սպունգ, դույլերի մեջ ջուր լցրեցին, բաժանվեցին երկու խմբի՝ կանաչների և դեղինների։ Արագ-արագ սպունգները մտցնելով ջրի մեջ՝ տարան ու քամեցին իրենց խմբի դույլի մեջ։ Վերջում տեսանք, որ կանաչների խմբի դույլի ջուրը դեղինների խմբի դույլի ջրից ավել է…