Մարզառոդարիական հմտությունների ստուգատես

EF8AE9EB-F474-4631-A6F1-2A25E421C7F0.jpegՀինգ տարեկաններն այսօր դարձել էին մարզառոդարիկներ։ Ստուգատեսն սկսեցինք նախավարժանքներով։ Շարունակեցինք արագ կողմնորոշող՝ աջ ու ձախի  տարբերակման հմտությունները ցուցադրելու առաջադրանքը։ Ապա բաժանվեցինք խմբերի, սկսեցինք փուչիկախաղերը։ Հավեսով խաղացինք բոլոր մարզառոդարիական խաղերը։ Վերջում էլ պառկեցինք մարզական գունավոր գորգին՝ ոտքերով փոխանցելով մեծ գնդակը։

Оставьте комментарий