Հարազատ սասունիկցիներ

2F7F539E-30DE-4466-8229-E4F0AD0F7B5BԱյցելություն արդեն հարազատ դարձած Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետի» մանկապարտեզ։ Երգելով հասանք տեղ, երգելով մտանք ներս, ասելով՝ «նորից  մենք»։ Հավես հյուրընկալություն, հարազատ մարդիկ… Բաժանվեցինք երկու խմբի, մի խումբը մնաց մանկապարտեզում՝ իրականացնելու «թթուդրիկի» ծեսը։ Մյուս մասն էլ սաների հետ շարժվեց մոտակա հարևաններից մեկի թոնրատուն՝ իրականացնելու «լավաշթխիկի» ծեսը։ Երգ ու խաղիկներով, շվի նվագելով  սկսեցինք այն։ Սաները նայում էին՝ ինչպես են գունդ անում, գունդ բացում, բատատին խփում, հետո թոնրին ու հաց հանում։ Իհարկե թոնրին ու լավաշին արդեն ծանոթ էին, բայց թե գունդն ինչպես են անում, ինչպես են բացում, ալյուրն ինչից են ստանում, դրանց ծանոթ չէին։ Տիկին Մարինեն մի լավ գունդ էր անում, փոխանցում Ալլա տատիկին, ով հավեսով  երգում, արտասանում ու թխում էր լավաշը։ Լավաշը գովելով էլ  վերադարձանք մանկապարտեզ։ Սաներից մի քանիսի հետ էլ փորձեցի ռադիոնյութ պատրաստել։ Եվս մի հիանալի օր սասունիկցիների հետ։ Կսպասենք նրանց՝ միասին ուտելու մեր հարիսան ու թթուն…

Հարազատ սասունիկցիներ: Один комментарий

  1. Уведомление: Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

Оставьте комментарий