«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա…»

36517372_481292718988277_2845720290946711552_oԿիրակի, շոգ առավոտ, շարժվեցինք դեպի Արագած։ Մտածում էի՝ արդյո՞ք կհասնենք գագաթ: Քայլեցինք, քայլեցինք, անվերջ քայլեցինք… ձյուն… քարեր… ծաղիկներ… իսկական քարերի երկիր է Հայաստանը։ Նայում ու մտածում ես՝ որտեղից այսքան քար, այսքան գեղեցկություն… չորս ժամ քայլելուց հետո Արագածի գագաթը… անասելի գեղեցկություն… Ճանապարհին առիթը բաց չթողեցի, շվիովս նվագեցի, իսկական «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա»… համով հաց կերանք, պառկեցինք, երգեցինք, հանգստացանք ու սկսեցինք ետ իջնել։ Մոտ երկուսուկես ժամ տևած քայլքից հետո արդեն երթուղայինի մոտ էինք՝ հոգնած ու շոգած․․․ Ետդարձին կանգառ արեցինք մեր ամառանոցը Բյուրականի, մի քիչ հանգստացանք ու զովացած վերադարձանք Երևան:

 

 

Реклама

Հուլիսյան ուսծրագիր

25523B36-774B-48DF-BCDB-16B7DA130B99Հուլիսն սկսում ենք Անձրևաբեր ծեսին պատրաստվելով, քանի որ ծեսն իրագործվում է Վարդավառի օրը (Զատիկից 90 օր հետո)՝ հուլիսի 8-ին:

Ծեսի իրականացումը` հուլիսի 9-ին նախակրթարանում։

Լողափնյա ջրային խաղերի փաթեթ

Սովորում ենք պատրաստել  Խաչբուռ․ կարելի է պատրաստել ցորենի հասկերից և ծաղիկներից

Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր՝

«Պուպլատիկինն էկեր է»

«Սոնա յար»

«Հոպ, թռի»

9:30-10:00 Ուրախ մարմնամարզություն Արևելյան լողափին

Ես կարողանում եմ հագնել իմ լողազգեստը, ես կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել/

10:15-10:30. Նախաճաշ `Օրվա  4 հերթապահները  և նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 

 11:00-11:30. Լողափնյա բակային խաղեր՝ այլընտրանքային ստվերանկարչություն, ջրային ռոդարիական խաղեր, փրփրախաղեր

Երկուշաբթի — «Բարև, ջուր»

Երեքշաբթի — Այլընտրանքային նկարչություն քարերին, ստվերանկարչություն

Չորեքշաբթի — Պլաստմասե շշերով փրփրախաղ

Լողազգեստների լվացք

Հինգշաբթի — Ծիրաններով դիմակների պատրաստում

Ավազանկարչություն

Ուրբաթ — Ավելանկարչություն

Պատրաստում ենք «Պուպլատիկին»

Հինգ տարեկանների ռադիո/աուդիոպատումները

11:30-12:00 Ջա՜ն, լողավազան(սովորում ենք լողալ), ջրային հեծանվորդներ

12:30-13:00 Ճաշ

13:00-15:00 Քուն

15:30-16:00 Հետճաշիկ

16:30-17:00 Ազատ գործունեություն-տուն ճանապարհել