Հինգ տարեկանների քամին

AE4CD6EF-148C-4F0A-9A87-7D28B2E86881Օրն սկսեցինք՝ քամու մասին խոսելով, պատմեցի Հ. Թումանյանի «Քամին» ստեղծագործությունը։ Ապա սաները փորձեցին վերապատմել ու նկարել։ Յուրաքանչյուրն իր պատկերացմամբ ասաց՝ ինչ է քամին, ինչ գույն ունի, երբ է դուրս գալիս… Հայկի երևակայությունը սահմաններ չունի, շատ հավես պատմեց քամու մասին, անգամ ասաց, որ քամին աներևույթ է…

 

Реклама

«Ճաշկերիկ» ստուգատես

7CE6FA68-3FEB-4EAA-B728-1F24E2F39794Ստուգատեսի երկուշաբթի։ Այսօր հինգ տարեկանների «ճաշկերիկ» ստուգատեսի օրն էր։ Հերթապահները հագան գոգնոցներն ու գնացին խոհանոց։ Ինքնուրույն կազմակերպեցին սպասքադրում, կանչեցին մյուս ընկերներին։ Մնացածը խմբում լվացվեցին ու իջան խոհանոց։ Կարողացան ձուն մաքուր ու սիրուն ազատել կեղևից, ինքնուրույն սպասքադրել, ուտելուց հետո իրենց ափսեներն ու բաժակները հավաքել, սրբել սեղաններն ու աթոռներն ուղղել…

Հարազատ սասունիկցիներ

2F7F539E-30DE-4466-8229-E4F0AD0F7B5BԱյցելություն արդեն հարազատ դարձած Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետի» մանկապարտեզ։ Երգելով հասանք տեղ, երգելով մտանք ներս, ասելով՝ «նորից  մենք»։ Հավես հյուրընկալություն, հարազատ մարդիկ… Բաժանվեցինք երկու խմբի, մի խումբը մնաց մանկապարտեզում՝ իրականացնելու «թթուդրիկի» ծեսը։ Մյուս մասն էլ սաների հետ շարժվեց մոտակա հարևաններից մեկի թոնրատուն՝ իրականացնելու «լավաշթխիկի» ծեսը։ Երգ ու խաղիկներով, շվի նվագելով  սկսեցինք այն։ Սաները նայում էին՝ ինչպես են գունդ անում, գունդ բացում, բատատին խփում, հետո թոնրին ու հաց հանում։ Իհարկե թոնրին ու լավաշին արդեն ծանոթ էին, բայց թե գունդն ինչպես են անում, ինչպես են բացում, ալյուրն ինչից են ստանում, դրանց ծանոթ չէին։ Տիկին Մարինեն մի լավ գունդ էր անում, փոխանցում Ալլա տատիկին, ով հավեսով  երգում, արտասանում ու թխում էր լավաշը։ Լավաշը գովելով էլ  վերադարձանք մանկապարտեզ։ Սաներից մի քանիսի հետ էլ փորձեցի ռադիոնյութ պատրաստել։ Եվս մի հիանալի օր սասունիկցիների հետ։ Կսպասենք նրանց՝ միասին ուտելու մեր հարիսան ու թթուն…

Մարզական-տեխնոլոգիական չորեքշաբթի

54871204-3DF1-4FF4-B38A-76CFC9C8DBD2Արդեն հարազատ դարձած վերապատրաստվողների հետ երրորդ օրն սկսեցինք առավոտյան նախավարժանքով։ Հետո մարզական խաղ խաղացինք։ Բաժանվեցին երկու խմբի, սաները պետք է գլուխկոնծի տային, հետո օղակների միջով անցնեին, վազեին ու ձեռքով հարվածեին հաջորդ մասնակցի ձեռքին։ Մեր հյուրերը արագ-արագ անցած օղակների միջով, սաների մոտ մի ուրախություն, մի ցնծություն… Օրվա երկրորդ կեսին որոշեցինք ալյուրով խաղալ։ Տարբեր պատկերներ նկարեցին ալյուրով։ Հետո վերապատրաստվողները սովորողների հետ միասին ալյուրից գունավոր պլաստիլին պատրաստեցին, որով էլ վերջում տարբեր պատկերներ ստեղծեցին։

 

Հինգ տարեկանների հարսանեկան ծեսը

36289739_475496632901219_8638423316777926656_nՎերջապես երկար սպասված հարսանեկան ծեսը․․․ Պատրաստեցինք հարսանեկան գաթան, հետո էլ գաթայով տարոսիկներ պատրաստեցինք, որ նվիրենք մայրիկներին։ Սիրուն զարդարեցինք մեր Արևելյան լողափը, զարդարվեցինք հարսանեկան արդուզարդով, ու հարսանիքն սկսված է․․․ Մի ուրախություն, մի զարմանք, մի մրգափունջ․․․ Հարսիկի մայրիկը նույնպես մասնակցում էր ծեսին։ Խաղացինք «աղջիկ փախցնոցի» խաղը, փեսացուն փախցրեց հարսանցուին, անցան շատրվանի տակով, կոտրեցին հարսանեկան ափսեները ու մտան լողավազան։ Իսկական հարսանեկան ծեսի իրականացում․․․

Վերջում չմոռանաք լսել հինգ տարեկանների հարսանեկան ռադիոն։

36233523_475496732901209_8956516703617941504_n

Ամառային բաց լողափ, ուռա՜

34344541_459723954478487_8817329887435030528_nԱռավոտյան մտնեմ խումբ, տեսնեմ՝ հինգ տարեկանները իրենց լիքը ու մեծ պայուսակներով սպասում են։ -Գիտե՞ս, ընկեր Տաթև, իմ լողազգեստը Ամերիկայից է… Ու էդպես ամեն մեկը պատմեց իր լողազգեստի, հողաթափի ու սրբիչի որտեղից լինելը։ Արագ նախաճաշեցինք ու հագանք լողազգեստները, մի անհամբերություն, արագ-արագ հագնում են՝ խառնված վազելով էս կողմ, էն կողմ։ Տեսնելով իմ արդեն փոխած հագուստը՝ ընկեր Տաթև՜, դու էլ ե՞ս մեզ հետ լողալու, ու սկսեցին վրաս ծիծաղել։ Ահա և պատրաստ հինգ տարեկան ջրային խենթուկներ։ Երգելով անցանք շատրվանների միջով ու արդեն դեպի լողավազան։ -Ուռա՜, սառն է, սառն է, չէ, չեմ դողում, արդեն տաքացա,- գոչում էին։ Դուրս գալուց հետո մրգերով ռոդարիական խաղ խաղացինք. առանց թաթիկների կարողացանք որսալ մրգերն ու արագ ուտել։ Էսպիսի մրգառոդարիկներ։ Չմոռանանք վերջում լսել հինգ տարեկանների ջրապատումը։