«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 17.12․18-21․12․18

CC23FF24-3094-4D09-AF50-11A965A0768EԴեկտեմբերի 17

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

Միասնական ուսուցում՝ «Բասեն բարի», «Տոնածառ ջան, տոնածառ», «Դինգ-դոնգ», «Զար զընգը», «Նոր տարվա հանդես»

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Տեխնոլոգիական աշխատանք․ կոներից և ընկույզներից պատրաստում ենք դռան կախազարդ

11:00-11:30 Հեծանվաուսուցում

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 «Եղևնի» բանաստեղծության  խաղ-ուսուցում

13:00-13։30 Ծաղիկների խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Դեկտեմբերի 18

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք բակում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10:30-11:30 Ամրակներով այլընտրանքային տոնածառի պատրաստում

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Ինքնաշեն տոնական փայտե եղևնիների պատրաստում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Դեկտեմբերի 19

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միասնական ուսուցում՝ «Փաթ, փաթ, փաթիլներ», «Զար զընգը», «Բասեն բարի», «Տոնածառ ջան, տոնածառ»

10:00-10:30 Նախաճաշ` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
10:30 -11։00 Զբոսանք բակում

11։00-12։00  Խաղ-ուսուցում՝ Հ․ Թումանյան՝ «Առաջին ձյունը»

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Մարզական խաղեր

13:00-13:30 Ծաղիկների խնամք

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Դեկտեմբերի 20

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Ոտքերով ու թիզերով չափումներ
10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

11:00 -12:00 Համակարգչային հմտությունների ստուգատես. Ամանորի բացիկներ

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Բեմադրություն՝ Հ․ Թումանյան՝ «Իրիկուն»

13:00-13:30 Մակարոնե այլընտրանքային եղնիկների պատրաստում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Դեկտեմբերի 21

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք, նախապատրաստվում ենք Ամանորյա միջոցառմանը
9:30-10:00 Ամանորյա միջոցառման մեկնարկ, զանգեր, գույներ, ղողանջներ

11։00 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

12։00-12։30 Էլեկտրոնային գործիքի կիրառում՝ նկարում ենք Հ․ Թումանյան՝«Առաջին ձյունը» բանաստեղծության սիրելի պատկերներին

12:30-13:00 Ճաշ

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Реклама

Ծնողական տոնական սեմինար

Օրը՝ 15.12.18

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ Ժամը՝ 11:00

2018-2019 ուսումնական տարվա Ամանորյա միջոցառում-քննարկում

Միջոցառմանը մասնակցելու միասնական երգ-պարի ուսուցում

Հագուստների ձևավորում

Հանդիպում Ձմեռ պապիկի հետ,  նվերների ընտրություն

 

«Շարոցթաթխիկ» ամանորյա նախագիծ

0293D17A-750B-49FF-9431-EB1BA092C8FFՕրը՝ Դեկտեմբերի 14

Ժամը՝ 11։00

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 2-2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Լիլիթ Սահակյան

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • ծանոթացնել ավանդական տոնական աղանդերի մի տեսակին
  • ձեռք բերել մաթեմատիկական հմտություններ
  • խոհանոցային հմտությունների զարգացում

Խնդիրը՝

  • ծանոթացնել պատմությանը,
  • սուջուխն ինչ է, ինչից է բաղադրված,
  • ինչպես կոտրել ընկույզը
  • ինչպես մաքրել,
  • ինչպես շարել թելի վրա,
  • ինչպես ստանալ սուջուխի գույնը,
  • ինչպես եփել ու թաթախել,
  • ինչպես կախել,
  • ինչպես չորացնել,
  • կտրտել,
  • ուտել

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ընկույզ
  • ասեղ
  • թել

Սեպտեմբեր-դեկտեմբեր ուսումնական նախագծեր

Բարձունքի հաղթահարում նախագիծ․ Արզական

Ամփոփում՝ Բարձունքի հիանալի հաղթահարում

Ճամփորդություն Աշտարակի ջրաղաց. ուսումնական նախագիծ

Ամփոփում՝ Ճամփորդություն Աշտարակում

Ճամփորդության գնալուց առաջ և հետո

Կոմիտաս․ Բացօթյա նկարչական պլեներ

Մուտք կրթահամալիր զարգացնող խաղ-խաղալիքով

Մուտք կրթահամալիր զարգացնող խաղ-խաղալիքով մեդիափաթեթ

Բարև, ես․․․ մեդիափաթեթ

Ծառատունկ նախագիծ

Ծառատունկ

Այցելություն Ջերմոց-լաբորատորիա

Խոշորացույցով արմատների զննում

Տեխնոլոգիական ստուգատես․ նախագիծ

Տեխնոլոգիական ստուգատես

«Թթուդրիկ» նախագիծ

Ջա՜ն, թթու ենք դնում

«Լավաշթխիկ» նախագիծ

Լավաշթխիկ

«Թուղթը աղբ չէ»

«Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբ

«Լինում է, չի լինում» հեքիաթի ընտանեկան ֆլեշմոբ

Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ․ նախագիծ

Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկների ստուգատես

«Ջրծաղիկն» ու ինքնաշեն ձեռնոցե տիկնիկների ընտանեկան ստուգատեսը

«Իմացումի հրճվանք» ծրագրի աշխատանքային նախագիծ 10.12․18-14․12․18

E7E421EC-55C0-4B1A-B57D-6B366E22B262Ստուգատես՝ Տոնական խոհանոց՝ «Ասիլ-վասիլների» թխում

Դեկտեմբերի 10

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք

Միասնական ուսուցում՝ «Բասեն բարի», «Դինգ-դոնգ», «Զար զընգը», «Նոր տարվա հանդես»

10:00-10:30 Նախաճաշ. օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը։

10:30-11:00 Տեխնոլոգիա՝ եղևնիների պատրաստում

11:00-11:30 Հեծանվաուսուցում

12:00-12:30 Ճաշ

12:30-12։50 Խմբասենյակի զարդարում

13:00-13։30 Ծաղիկների խնամք
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Դեկտեմբերի 11

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Առավոտյան նախավարժանք բակում

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10:30-11:30 Ընկույզներով ուրախ մաթեմատիկա

12:00-12։15 Ճաշ

12։15-13։00 Լողուսուցում ծածկած լողավազանում և այցելություն Ագարակ
13:00-13:30 Ինքնաշեն տոնական խաղալիքների պատրաստում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Դեկտեմբերի 12

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Միասնական ուսուցում՝ «Փաթ, փաթ, փաթիլներ», «Զար զընգը», «Բասեն բարի»

10:00-10:30 Նախաճաշ` օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
10:30 -11։00 Զբոսանք բակում

11։00-12։00  Ընթերցանություն՝ Հ․ Թումանյան՝ «Իրիկուն»

12:00-12:30 Ճաշ
12:30-13:00 Պատրաստվում ենք շարոցթաթխիկի՝ շարելով ընկույզները

13:00-13:30 Ծաղիկների խնամք

13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Դեկտեմբերի 13

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:00 Ոտքերով ու թիզերով չափումներ
10:00-10:30 Ուսուցում՝ «Արի, արի, ձմեռ պապի»

11:00 -12:00 Տոնական խոհանոց՝ «Ասիլ-վասիլների» թխում

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Բեմադրություն՝ Հ․ Թումանյան՝ «Իրիկուն»

13:00-13:30 Այլընտրանքային եղնիկների պատրաստում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Դեկտեմբերի 14

9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Նախավարժանք

10:00-10:30 Նախաճաշ`օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի սեղանը:

10։30-11։30 Միասնական ուսուցում՝ «Դինգ-դոնգ», «Զար զընգը», «Բասեն բարի»,

«Ձմեռ պապի», «Եղևնի»

12։00-12։30 Ճաշ

12:30-13:00 Էլեկտրոնային գործիքի կիրառում
13:30-17:00 Երկարօրյայի կազմակերպում

Տոնական խոհանոց՝ «Ասիլ-Վասիլ»-ի պատրաստում

oksana kurabiye1

Օրը՝ 13․12․18

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, Արևմտյան դպրոց-պարտեզ, Քոլեջ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Շուշան Գալոյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Քոլեջի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Նկարագրություն՝ սովորողները հագնում են աշխատանքային գոգնոցները, հավաքում մազերը, դնում գլխարկնեը։ Սեղանին են դնում անհրաժեշտ պարագաները։ Դասվարի, խոհարարի կամ ծնողի հարցերի օգնությամբ սովորողը պատմում է՝ որը որից հետո պետք է ավելացնել տարայի մեջ։ Ամեն պարագան ավելացնելու ժամանակ սովորողին հարցնում, թե ինչու է դա ավելացնում, ինչ համ կտա և այլն։ Խմորը կտրատում են, գունդ դարձնում, գրտնակում՝ փորձելով բացել այն։ Իրենց ուզած պատկերներն են ձևավորում ու ստանում, կարող են նաև գունավորել։ Ձևավորելիս լավ խոսքեր, բարեմաղթանքներ ենք ասում։ Կարող են նաև մարդահացիկներին անուններ դնել։ Վերջում դնում ջեռոցում, ժամանակ պահում, տեսնենք՝ երբ պատրաստ կլինի։ Պատրաստ լինելուց հետո կտրատում ենք, և տեղի է ունենում հյուրասիրություն։

Նպատակ

  • ուսումնասիրել ազգային խոհանոցը
  • ձեռք բերել խոհարարական հմտություններ
  • ծիսական ուտեստների ճանաչում
  • խոհանոցում աշխատելու կարողություններ

Անհրաժեշտ Է

  • ձեթ
  • շաքարավազ
  • ալյուր
  • ընկուզեղեն
  • սոդա
  • գունաներկ

Տարայի մեջ լցնում ենք շաքարավազ, ավելացնում ձու։ Լավ հարում ենք, ավելացնում ձեթ, մի քիչ սոդա։ Նորից խառնում ենք։ Ապա ավելացնում այնքան ալյուր, որ դառնա ոչ պինդ խմոր։ Ցանկության դեպքում խմորին կարող ենք ավելացնել մանրացրած ընկույզ և գունաներկ։ Վերջում կտրում խմորը, ձևավորում՝ ստանալով մարդուկների տեսք։ Դնում ենք ջեռոցում, սպասում։

Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

C4718723-F729-48D0-A5C9-7AC744D3F3BFՕրը՝ 06.12.2018  

Ժամը՝ 11.00-13.00

Նպատակը՝ 

Երեխաների և ծնողների համատեղ տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում ռոդարիական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

Ծնողներին ներգրավել երեխաների գործունեությանը.

Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/

Զարգացնել ստեղծագործական երևակայությունը.

Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը.

Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները.

Նկարագրությունը՝

Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Գունավոր մատիտներով ձեռնոցի գծապատկերի վրա կնկարեն իրենց պատկերացրած տիկնիկը: Հետո կընտրեն անհարժեշտ նյութերը և միասին կպատրաստեն ձեռնոց-տիկնիկ, որը կօգտագործեն հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ: Աշխատանքն ավարտող երեխաները շիրմայի մոտ կխաղացնեն իրենց տիկնիկը և կներկայացնեն իրենց տիկնիկ-հերոսին:

Երեխաներն իրենց ծնողների օգնությամբ՝ տեխնոլոգիայի դասավանդողի ուղորդմամբ, ստեղծում են ձեռնոցներ, որոնք ստանում են երեխայի սիրելի հերոսի կերպարանքը: Ձևավորում են, գունավորում և ստեղծում համապատասխան միջավայր ներկայացումը բեմականացնելու համար: Ծնողները, որպես հանդիսատես մասնակից են դառնում իրենց փոքրիկների բեմական խոսքին:

Մասնակիցները՝ 5տարեկանների խումբը, ծնողներ, դասվար, դասվարի օգնական և տեխնոլոգիայի դասավանդող

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Հեքիաթներ

  • «Ծիտը»
  • «Պապն ու շաղգամը»
  • «Պոչատ աղվեսը»
  • «Ով աշխատի, նա կուտի»
  • «Գնդիկ-բոքոնիկը»
  • Ճամփորդները
  • Ձեռնոցը