Մարզական ավազաթերապիա

41F6D521-AC37-4318-9DB9-AC574C6C4A67Հինգշաբթին հինգ տարեկանների մոտ «Մարզական ավազաթերապիա» ստուգատեսի օրն էր։ Քայլքով գնացինք «Սեբաստիա» մարզադաշտ, բոբիկացանք, ամեն մեկն ավազի վրա ինչ-որ պատկեր նկարեց՝ թվեր, մրգեր, մոլորակներ… Հետո սկսեցինք մարզական խաղեր խաղալ։ Հագանք անձեռոցիկի դատարկ տուփերը և փորձեցինք քայլելով անցնել օղակների միջով։ Խաղացինք մեր մարզական սիրելի խաղը՝ փոխանցելով գնդակը հետևի նստած մասնակցին։ Մի քիչ վազվզեցինք փափուկ ավազի վրա ու վերադարձանք մեր խումբ։

 

 

Реклама

Բացօթյա ընթերցանություն

BBF1CC81-7B31-4048-BFFB-F7FD2008E75AԱշնանային այսօրվա մեր առավոտը սկսվեց բացօթյա ընթերցանությամբ։ Սաների համար ընթերցեցի Ղազարոս Աղայանի «Արևի հրամանը» ստեղծագործությունը, որը լսեցին շատ ուշադրությամբ։ Հետո սկսեցին հավեսով պատմել։ Հինգ տարեկանները սկսում են բացօթյա ընթերցանություն նախագիծը…

 

Հեքիաթի բացօթյա ընթերցանություն 5 տարեկանների հետ

28721503_419727058478177_1092947663_n

Մեր գարնանային օրն սկսվեց Քոլեջի լանջերին հեքիաթ պատմելով։ Զարմանալի են այս հինգ տարեկանները, շշմելու են, ախր շատ լավն են է․․․ Հենց դուրս եկանք խմբից, Նոեմին ասում է․ «Ընկե՛ր Տաթև, կարո՞ղ եմ այսօր ես պատմել հեքիաթը»։ Ռաֆայելն էլ թե՝ «Բա ինչի՞ եք դուք մեզ տանում, էլ հետ չե՞նք գնալու»։ Հեքիաթը պատմելուց հետո ուրախ-ուրախ վերադարձանք խմբասենյակ՝ նախաճաշիկին հասնելու։ Կհանդիպենք վաղը։