Նորովի բացահայտելով իմ Երևանը

32215476_449681092149440_7390511094227271680_nՄայիսի 9-ը՝ հաղթանակների օր։ Կրթահամալիրի Բանգլադեշից մի խումբ հեծանվորդներով շարժվեցինք. տիար Բլեյանը մեզ էր սպասում Սեյրանի բարձունքի մոտ։ Անցանք Նորագյուղով, ապա՝ Հրազդանի կիրճով, տեսա Հաղթանակի կամրջի տակ գտնվող սիրուն, կանաչապատ Կարմիր կամուրջը, հրաշալի տեսարաններ, շշմելու կանաչ․․․ հետո արդեն՝ հին Կոնդը : Կոնդում այնպիսի՜ սիրուն տեսարաններ, այնպիսի՜ թաքնված փոքրիկ ու նեղ փողոցներ, չմոռանամ ասել հին մզկիթի մասին, որտեղ մարդիկ էին ապրում։ Տիար Բլեյանի շնորհիվ եղա Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներում՝ կրկին նորովի բացահայտելով իմ Երևանը։

Реклама

Անձրևային հեծանվաերթ

D0DE2179-87D1-400B-82AF-F78633B05476

Անձրևային օր։ Մեծ ոգևորություն։ Հեծանվաերթն սկսեցինք տիար Բլեյանի առաջնորդությամբ։Անձրևը մաղում ու մաղում էր։ Իսկական ռոմանտիկա, երբ անձրևի կաթիլների տակ արագ սլանում ես՝ ոտքից գլուխ թրջվելով։ Ժամանակ առ ժամանակ կանգ էինք առնում և քայլքով շարունակում անհաղթահարելի հատվածները,մինչև որ հասանք Սեյրանի բարձունք։ Կերանք մեր բրդուճիկները, քիչ թե շատ զավզակեցինք և պատրաստվեցինք ետ գնալուն։ Կարողացա նոր գույներով բացահայտել Երևանը այս սիրուն եղանակին։ Շատ հավես օր էր։