Այլընտրանքային ջրիմուռներով Վարդավառ

36870945_489109718206577_4541961205811511296_nԱհա և Վարդավառը… Երգերի մի մեծ շարանով կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Պատրաստեցինք այլընտրանքային ջրիմուռներ ու կախեցինք ծառերից։ Հետո երգեցինք Վարդավառի երգերից ու մտանք լողավազան… Մեզ մոտ ամեն օր է Վարդավառ․․․

Реклама

Հինգ տարեկանների հարսանեկան ծեսը

36289739_475496632901219_8638423316777926656_nՎերջապես երկար սպասված հարսանեկան ծեսը․․․ Պատրաստեցինք հարսանեկան գաթան, հետո էլ գաթայով տարոսիկներ պատրաստեցինք, որ նվիրենք մայրիկներին։ Սիրուն զարդարեցինք մեր Արևելյան լողափը, զարդարվեցինք հարսանեկան արդուզարդով, ու հարսանիքն սկսված է․․․ Մի ուրախություն, մի զարմանք, մի մրգափունջ․․․ Հարսիկի մայրիկը նույնպես մասնակցում էր ծեսին։ Խաղացինք «աղջիկ փախցնոցի» խաղը, փեսացուն փախցրեց հարսանցուին, անցան շատրվանի տակով, կոտրեցին հարսանեկան ափսեները ու մտան լողավազան։ Իսկական հարսանեկան ծեսի իրականացում․․․

Վերջում չմոռանաք լսել հինգ տարեկանների հարսանեկան ռադիոն։

36233523_475496732901209_8956516703617941504_n

Հարսանեկան ծեսի նախապատրաստում

36187911_474729809644568_416329923238559744_nՈւրախ երկուշաբթի, հարսանեկան ծեսի նախապատրաստում․․․ մեր սիրելի կամավոր սասունիկցի Էմմայի հետ պատրաստեցինք հարսանեկան ձևավորման պարագաներ, քանի որ վաղը զարդարելու ենք մեր լողափը։ Հետո հինգ տարեկանները երկու հարսանեկան ափսե զարդարեցին, որ մեր հարսնացուն ու փեսան կոտրեն ոտքով, նոր մտնեն լողավազանը։ Վաղը պատրաստելու ենք հարսանեկան գաթան, տարոսիկները և հագուստները։ Ի՜նչ օր ենք ունենալու վաղը, ի՜նչ օր, բոլորին հրավիրում ենք Արևելյան դպրոց-պարտեզի բաց լողափ՝ ականատես լինելու մեր հինգ տարեկանների հարսանեկան ծեսին․․․

 

«Ծիրանածեսն» Արևելքում

35701252_468995893551293_8344823131994587136_nՈւրախ օր սկսեցինք ծիրանաթափով, սկսում ենք «ծիրանածեսը», էնպես բաներ ենք անելու, էնպես բանե՜ր… սկսեցինք ծիրանի չիր պատրաստելուց։ Ծիրանները դրեցինք արևի տակ, որ մի լավ չորանա․․․ Հաջորդ օրն առավոտյան գնացինք  ծիրանահավաքի, հավաքեցինք լիքը-լիքը։ Վերադառնալուց հետո լվացինք ծիրանները, ու հինգ տարեկանները սկսեցին ճզմե՜լ։ Մի ուրախություն, ճը՜զմ… ճը՜զմ… ուրախացած ջեմ էին պատրաստում։ Ճզմեցին, ծիրանոտվեցին, գնացինք խոհանոց ու գազի վրա եփեցինք. ջեմը պատրաստ էր։ Տուն գնալուց էլ ոգևորված պատմում էին. «Գիտե՞ս, մամա, այսօր ճզմել ենք ծիրանը… ». իսկական իմացումի հրճվանք…

Ծիրանաջեմ, ճը՜զմ… ճը՜զմ…

35656765_468995913551291_4603722384556425216_nԱռավոտյան գնացել էինք ծիրանահավաքի, հավաքեցինք լիքը-լիքը։ Վերադառնալուց հետո լվացինք ծիրանները, ու հինգ տարեկանները սկսեցին ճզմե՜լ։ Մի ուրախություն, ճը՜զմ… ճը՜զմ… ուրախացած ջեմ էին պատրաստում։ Ճզմեցին, ծիրանոտվեցին, գնացինք խոհանոց ու գազի վրա եփեցինք. ջեմը պատրաստ էր։ Տուն գնալուց էլ ոգևորված պատմում էին. «Գիտե՞ս, մամա, այսօր ճզմել ենք ծիրանը… ». իսկական իմացումի հրճվանք…

Սկսում ենք «ծիրանածեսը»

35486023_468157146968501_303604623904604160_n.jpgՈւրախ երկուշաբթի։ Սկսում ենք «ծիրանածեսը»… Քառօրյա վերապատրաստումից հետո մեր խմբում կամավորական փորձառության է որոշել գալ Սասունիկի Գ. Չաուշի միջնակարգ դպրոցի՝ մեր շատ սիրելի ու արդեն հարազատ Էմման։ Շատ է ուզում աշխատել մեզ հետ, մեր դպրոցում, մեր՝ այս սիրելի ու ամեն վայրկյանը հրճվանք ապրող սաների հետ։

35760909_468153863635496_1618987235032432640_nՕրն սկսեցինք ծիրանաթափով, սկսում ենք «ծիրանածեսը», էնպես բաներ ենք անելու, էնպես բանե՜ր… սկսեցինք ծիրանի չիր պատրաստելուց, վաղը ծիրանի ջեմ ենք պատրաստելու, ճզմելու ենք… Ծիրանները արևի տակ դնելուց հետո խաղացինք լողափնյա դույլերով ջրախաղ… հավե՜ս օր… հավե՜ս հինգ տարեկաններ…

 

 

 

Զարգացնում ենք համի զգայարանը

35156792_464259280691621_716447330051555328_nՈւրախությո՜ւն, արև՜, կարող ենք լողալ․․․ Այսօր որոշեցինք մեր հոգեբան Հայկուշի համագործակցությամբ մրգային խաղ խաղալ՝ զարգացնելով համի զգայարանը։ Փակեցինք աչքերը, սաները սկսեցին հերթով տարբեր մրգեր համտեսել՝ այսպիսով կարողանալով իմանալ, թե ով ունի ավելի լավ զարգացած համի զգայարան։ Հետաքրքիրն այն էր, որ կիտրոն ուտելու ժամանակ բոլորը խառնված արագ բացում էին աչքերը ու ծիծաղում։ Խաղից հետո դեպի լողավազան, այսօր կարողացանք մի փոքր սովորել ոտիկներով լողալ՝ իհարկե բռնվելով լողավազանից։