Զարգացնում ենք համի զգայարանը

35156792_464259280691621_716447330051555328_nՈւրախությո՜ւն, արև՜, կարող ենք լողալ․․․ Այսօր որոշեցինք մեր հոգեբան Հայկուշի համագործակցությամբ մրգային խաղ խաղալ՝ զարգացնելով համի զգայարանը։ Փակեցինք աչքերը, սաները սկսեցին հերթով տարբեր մրգեր համտեսել՝ այսպիսով կարողանալով իմանալ, թե ով ունի ավելի լավ զարգացած համի զգայարան։ Հետաքրքիրն այն էր, որ կիտրոն ուտելու ժամանակ բոլորը խառնված արագ բացում էին աչքերը ու ծիծաղում։ Խաղից հետո դեպի լողավազան, այսօր կարողացանք մի փոքր սովորել ոտիկներով լողալ՝ իհարկե բռնվելով լողավազանից։

Реклама

Սպունգանավակներ

35194273_463136350803914_7832348806761938944_n

Ուսումնական շաբաթն այլընտրանքայինորեն սկսեցինք։ Գունավոր սպունգներով ու թղթերով նավակներ պատրաստեցինք ու դրեցինք լողավազանի մեջ։