Ճամբարային ուրբաթ

Այսօր ճամբարում կրկին հագեցած օր էր: Դիտեցինք «Անբան Հուռին» մուլտֆիլմը ու սկսեցինք նկարել հերոսներին։

 

Երկարացված օրվա ճամբարում իմ փոխարինման վերջին օրն էր։ Ունեցանք հագեցած օր։ Սկսեցինք մուլտֆիլմով, ավարտեցինք մեր ամենօրյա մարզական դժվարությունները հաղթահարելով։

28381883_414463872337829_410167948_n

Реклама

Ճամբարում լաբիրինթ է

Երկարացված օրվա հերթական օրը որոշեցինք ավարտել լաբիրինթները հաղթահարելով։ Օղակները դասավորեցինք սեղանների ու աթոռների արանքներում։ Խաղի մեկնարկի տրվելուն պես սովորողները կարողացան հեշտ ու արագ հաղթահարել երկար ու դժվար լաբիրինթը և, ի վերջո, դուրս գալ այնտեղից։

Ռոդարին ճամբարում

Հերթական օրը ճամբարականների հետ կրկին լեցուն էր։ 1-3-րդ դասարանցիները ոգևորված պատմում էին Տրնդեզի մասին։ Հետո հանկարծ հարցրին, թե արդյոք ամեն օր մարզախաղեր ենք խաղալու, իսկ ես ոգևորված պատասխանեցի, որ անպայման խաղալու ենք։ Սաները կարծես թե ամեն օր սպասում են ինչ-որ նոր մարզախաղի։